ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4247-Ա |
«16» հոկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ն.ՉԱՐԲԱԽ 13-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Համլետ Հովսեփյանի լ/ա Արսեն Վարդանյանի դիմումը՝ Ն.Չարբախ 13-րդ փողոց հ.7 հասցեի հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Շենգավիթ համայնքի 30.03.2005թ. քաղվածքը, Երևանի Շահումյանի շրջխորհրդի գործկոմի 10.11.1994թ. հ.38/8 որոշումը:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշման հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 10-րդ գոտում /ծածկագիր՝ 01-011-0219-0020/:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Ն.Չարբախ 13-րդ փողոց հ.7 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 369.67քմ՝ փաստաթղթերում ամրագրված 380.0քմ մակերեսի փոխարեն:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/51414-25 եզրակացությունը.
(նախաբանը փոփ. 12.01.26 N 106-Ա, 20.01.26 N 300-Ա)
1. Սահմանել, որ Ն.Չարբախ 13-րդ փողոց հ.7 հասցեում գտնվող 369.67քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |