ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 301-Ա |
«20» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ն.ՉԱՐԲԱԽ 7-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.52 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արմեն Թովմասյանի լ/ա Հայկ Թովմասյանի դիմումը՝ Ն.Չարբախ 7-րդ փողոցի հ.52 հասցեում գտնվող հողամասի /տնամերձ/ սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 16.11.2023թ. հ-Հ-15259 արխիվային տեղեկանքը և կից քաղվածքը, Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 10.11.94 թվականի 38/8 որոշումը, Ն.Չարբախ գյուղ խորհրդի գործադիր կոմիտեի 07.11.1994թ. նիստի հ.17 արձանագրության քաղվածքը, ՀՀ կադաստրի կոմիտեի 19.09.2025. h.ԱՏ-19092025-01-1093 տեղեկանքը։
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Ն.Չարբախ 7-րդ փողոց հ.52 հասցեում գտնվող հողամասի մակերեսը փաստացի չափագրությամբ կազմում է 369.50քմ, ըստ փաստաթղթերի՝ 370.0քմ։
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշման հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցման սխեմայի՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 10-րդ գոտում:
ՀՀ կառավարության 24.12.2009թ. հ.1517-Ն որոշման համաձայն՝ Ն.Չարբախ 7-րդ փողոց հ․52 հասցեի հողամասի կադաստրային ծածկագիրն է՝ 01-011-1244-0001։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-100583-25 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Ն.Չարբախ 7-րդ փողոցի հ.52 հասցեում գտնվող հողամասի /տնամերձ/ սահմանները որոշվում են 369.50քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |