ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 304-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 22.01.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
20.01.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
20.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 304-Ա

«20» հունվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Էրիկ Քոչինյան Լևոնի» ԱՁ-ի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4.3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի հ. 242-Ն որոշման հավելվածով.

1. «Էրիկ Քոչինյան Լևոնի» ԱՁ-ին` 2026 թվականի հունվար ամսվա համար տրամադրել 37OA527 հաշվառման համարանիշի շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայությունների մատուցման թույլտվություն:

2. Ընդունել ի գիտություն, որ շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայությունների մատուցման թույլտվության հունվար ամսվա համար սահմանված 50.000 դրամ տեղական տուրքը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական տուրքի գումարը վճարված լինելու դեպքում թույլտվությունը համարվում է երկարաձգված։

3. Սահմանել, որ «Էրիկ Քոչինյան Լևոնի» ԱՁ-ն հունվար ամսվա համար ունի շրջիկ առևտրի թույլատրելի վայրերի տրամադրման համար ստեղծված www.arevtur.yerevan.am էլեկտրոնային հարթակից օգտվելու իրավունք։

4. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչությանը ու վարչական շրջանների ղեկավարներին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված անհատ ձեռնարկատիրոջ գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի հ.242-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան