ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 63-Ա
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ՀՕ-379-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերի՝
Հաստատել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-379-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները` համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
23.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 63-Ա որոշման |
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ՀՕ-379-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
|
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
|
1․ |
«Մաքսային պարտա- վորությունների՝ կանխավճարներից մարման եղանակները և հերթականությունը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն |
2026 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ |
2026 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-379-Ն օրենքի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 39-րդ հոդվածի 13-րդ մաս |
|
2․ |
«Որպես դրամական միջոցների գրավադրման եղանակով մաքսային վճարների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների, մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի գծով մաքսային պարտավորությունների կատարման ապահովում, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ներմուծվող ապրանքների մասով որպես դրամական միջոցների գրավադրման եղանակով մաքսային պարտավորությունների կատարման ապահովում՝ կանխավճարների օգտագործման դեպքերն ու պայմանները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն |
2026 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ |
2026 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-379-Ն օրենքի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասեր |
|
3․ |
«Կանխավճարների՝ մաքսային միասնական հաշվին մուտքագրման եղանակները և կարգը, ինչպես նաև մաքսային մարմիններին վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղեկությունների կազմը, դրանց ներկայացման (հասանելի դառնալու) ժամկետը և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն |
2026 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ |
2026 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-379-Ն օրենքի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 12-րդ մաս |
|
4․ |
«Կանխավճարների վերադարձի համար ներկայացված դիմումի մերժման և կանխավճարների վերադարձի մերժման դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն |
2026 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ |
2026 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-379-Ն օրենքի 8-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 9-րդ մաս |
|
5․ |
«Մաքսային անձնական հաշվի քարտի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանի ընդունում |
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե |
2026 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-379-Ն օրենքի 1-ին հոդվածով լրացվող՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետ | |
|
6. |
«Մաքսային մարմիններին վճարման ենթակա հարկերի և տուրքերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի հաշվառման և վճարման նպատակով մաքսային մուտքի անդորրագրի կիրառման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանի ընդունում |
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե |
2026 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-379-Ն օրենքի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 39-րդ հոդվածի 14-րդ մաս | |
|
7. |
«Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում մաքսային մարմնի կողմից ուղարկվող ծանու- ցագրի ձևը, դրանում պարունակվող տեղե- կությունները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանի ընդունում |
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե |
2026 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-379-Ն օրենքի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 39-րդ հոդվածի 21-րդ մաս | |
|
8․ |
«Որպես կանխավճարներ մուտքագրված դրամական միջոցների ծախսման մասին հաշվետվության մեջ արտացոլվող տվյալները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանի ընդունում |
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե |
2026 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-379-Ն օրենքի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 9-րդ մաս | |
|
9. |
«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 22-ի N 209-Ն հրամանում փոփոխու- թյուններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանի ընդունում |
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե |
2026 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-379-Ն օրենքի 8-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մաս | |
|
10․ |
«Չօգտագործված կանխավճարների վերադարձի նպատակով մաքսային մարմիններին ներկայացվող դիմումի ձևը, դրա մաքսային մարմիններին ներկայացման կարգը, դիմումին կից ներկայացվող փաստա- թղթերի ցանկը, ինչպես նաև վերադարձի որոշման ձևը և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանի ընդունում |
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե |
2026 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-379-Ն օրենքի 8-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 6-րդ մաս | |
|
11․ |
«Կանխավճարների վերադարձի որոշման մերժման ձևը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանի ընդունում |
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե |
2026 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-379-Ն օրենքի 8-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 9-րդ մաս | |
|
12․ |
«Հայաստանի Հանրա- պետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի N 1318-Ն հրամանում փոփոխու- թյուններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանի ընդունում |
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե |
2026 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-379-Ն օրենքի 8-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 10-րդ մաս |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
23.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|