ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ-ՈՒՄ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. Նխ-708-I.
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1995/8 (1084) 30 ապրիլ, Հոդ.105
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահություն
Ընդունման ամսաթիվ
28.04.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.04.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

Համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի գնահատման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծին (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի նախագահ`

Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ

 

28 ապրիլի 1995 թվականի,

քաղ. Երևան
Հ. Նխ-708-I.

 

Ն ա խ ա գ ի ծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի գնահատման կարգը:

2. Սահմանել, որ`

ա) սույն որոշմամբ հաստատված կարգի համաձայն քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տների, բնակարանների, ամառանոցների, ավտոտնակների, կացարանների, շինությունների և այլ կառույցների (այսուհետև` շինություններ) գնահատումը կատարվում է Երևան քաղաքի համար` պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի, հանրապետության մնացած տարածքի համար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման կողմից:

բ) քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող շինությունների գնահատման ժամանակ դրանց տեղադրությունը (դիրքը) հաշվի առնելու նպատակով կիրառել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի 1994 թվականի հունիսի 14-ի «Սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների տարածքի արժեքի հաշվարկման ուղղիչ գործակիցների մասին» հ. 61 որոշմամբ սահմանված գոտիավորումը:

3. Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը`

ա) հաշվի առնելով շինությունների արժեքի փոփոխությունները, մեկամսյա ժամկետում սահմանել շինությունների արժեքի ինդեքսավորման կարգը` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության հետ:

1995-1996 թվականների համար քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող շինությունների գծով գույքահարկի հաշվարկման համար հիմք է ընդունվում 1995 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հաշվարկված շինությունների արժեքի փոփոխության գործակիցը (ինդեքսը).

բ) մինչև 1995 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող շինությունների գնահատման նպատակով դրանց տեղադրության (դիրքի) գոտիավորման վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականցման վարչությանը` երկշաբաթյա ժամկետում պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորմանը տրամադրել նշված գոտիավորման հետ առնչվող անհրաժեշտ նյութերը.

գ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն անավարտ (կիսակառույց) շինարարության օբյեկտները գույքահարկով հարկման նպատակով շինությունների շարքը (ըստ ավարտվածության աստիճանի) դասելու տեխնիկական չափանիշների վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման հետ համատեղ մինչև 1995 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գույքի գույքագրում և գրանցում իրականացնող պետական մարմինների կողմից գույքի գնահատման ընթացակարգի, գնահատողների իրավունքների, պարտականությունների, ինչպես նաև նրանց գործողության գանգատարկման կարգի մասին: