ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ՀՈՒՆՎԱՐԻ 2026 թվականի N 03-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածով և 33-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի 2026 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի:
2․ Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև: Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել համայնքի բյուջեով նախատեսված ընդամենը ծախսերի 15 %-ը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
|
Կողմ -5
ԱՍԱԴՈՎ ՎԻՏԱԼԻ
ԲՈԼՈՏԻՆ ԻՎԱՆ
ԽԱՌԱՏՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ
ԿՈՐՈԼՅՈՎ ԱՆԴՐԵՅ
ԿՈՐՈԼՅՈՎ ՎԱՍԻԼԻ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ԷԴԻԿ ՉԱԽԱԼՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|