ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 03-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.01.19-2026.02.01 Պաշտոնական հրապարակման օրը 26.01.2026
Ընդունող մարմին
Լերմոնտովո համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
16.01.2026
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
16.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 ՀՈՒՆՎԱՐԻ 2026 թվականի N 03-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածով և 33-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի 2026 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի:

2․ Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև: Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել համայնքի բյուջեով նախատեսված ընդամենը ծախսերի 15 %-ը:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Կողմ -5

 

ԱՍԱԴՈՎ ՎԻՏԱԼԻ

 

ԲՈԼՈՏԻՆ ԻՎԱՆ

 

ԽԱՌԱՏՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

 

ԿՈՐՈԼՅՈՎ ԱՆԴՐԵՅ

 

ԿՈՐՈԼՅՈՎ ՎԱՍԻԼԻ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ԷԴԻԿ ՉԱԽԱԼՅԱՆ

Հավելված՝

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի

Լերմոնտովո համայնքի ավագանու

2026 թվականի հունվարի 16-ի թիվ 03-Ն որոշման