ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ավելի քան մեկ երրորդի պահանջով 1995 թվականի մայիսի 29-ին ժամը 11-ին հրավիրել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտահերթ նիստ` «Ֆինանսական մի շարք կազմակերպությունների գործունեության վերաբերյալ քաղաքացիներից ստացված գանգատներն ուսումնասիրող հանձնաժողովի հաշվետվության մասին» օրակարգով:
|
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ` |
Ա. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
26 մայիսի 1995 թվականի, քաղ. Երևան |