ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 292-Ա |
«20» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Իդրամ տերմինալս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Սուրեն Ստեփանյանի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով՝
1. «Իդրամ տերմինալս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2026 թվականի հունվար ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Տերյան փողոցի հ.հ. 89/5, 72 և հ.68 շենքի հ.23, Պարոնյան փողոցի հ.հ. 6, 2, Տիգրան Մեծ պողոտայի հ.հ. 4, 32, 33, 36, 37,43, 51, Հ.Քաջազնունի փողոցի հ.8 1/1, Մ.Մաշտոցի պողոտայի հ.հ. 5, 7, 40, 48, 29, 25, 31/5, 35, 14, 20, Սայաթ-Նովա պողոտայի հ.հ. 10, 25, 19, Նալբանդյան փողոցի հ.հ. 96, 48/1, 102, 65/5, Նար-Դոս փողոցի հ.հ. 21, 77/1, Մ.Սարյան փողոցի h.16, Ե.Քոչար փողոցի հ.7, Վարդանանց փողոցի հ.հ. 5Ա, 5, 10, 15/9, հ.16 շենքի հ.2/1, Իսակովի պողոտայի հ.3/9, Սարյան փողոցի հ.16, Իսահակյան փողոցի հ.18, Մ.Խորենացի փողոցի հ.հ. 11, 24, 72, Աբովյան փողոցի հ.հ.2 6, 27, 48, 38, Ա. Մանուկյան փողոցի հ.հ. 7, 4/7 և 15/2, Ամիրյան փողոցի հ.հ. 5, 12, 13, Փափազյան փողոցի հ.24 շենքի հ.37, հ.17, հ.22, Դրոյի փողոցի հ.6/4, Է.Հասրաթյան փողոցի հ. 9, Պ.Սևակ փողոցի հ.h. 55/2, 53/1, Ազատության պողոտայի հ.հ.24, 25, 24, 11, 12, 2, Պ.Սևակ-Ռուբինյանց փողոցների խաչմերուկ, Մ.Խուդյակով փողոցի հ.175, Ավան-Առինջ թաղամասի հ.13/6, Ալմա-Աթայի փողոցի հ.90, Ծ.Աղբյուր փողոցի հ.59, Նանսենի փողոցի հ.19, Շոպրոնի փողոցի հ.8, Գայի պողոտայի h.հ.21, 19/25, 30/4, Մոլդովական փողոցի հ.հ. 1/3, 24, Բ.Մուրադյան փողոցի հ.1/3, Հ.Ավետիսյան փողոցի հ. 4/2, Օ.Դուրյան փողոցի հ. 22/4, Տ. Պետրոսյան փողոցի հ.հ. 14/4, 18/3, 42/2, Շիրազի փողոցի հ. 20/2, Մարգարյան փողոցի հ.հ. 8/1, 15, Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի հ.24, Բաշինջաղյան փողոցի հ.189, Քըրք Քըրքորյան փողոցի հ.52/1, Գ.Շերամի փողոցի հ.111, Անդրանիկի փողոցի հ.հ. 34/2, 75/11, 146/3, 151/4, Սեբաստիա փողոց հ.22 շենքի հ.102/1, հ.131, հ.135, Արտաշիսյան փողոցի հ.46/10, Բագրատունյաց-Եղբայրություն փողոցների խաչմերուկ, Մանթաշյան փողոցի հ.51, Բագրատունյաց փողոցի հ.հ. 24, 17, 19, 20, 18, 11, 26, Բագրատունյաց-Եղբայրություն փողոցների խաչմերուկ, Շիրակի փողոցի հ.հ.18, 56, Շարուրի փողոցի հ.հ.7/13, 8/2, Մայիսի 9 փողոցի հ.51, Գ.Նժդեհի փողոցի հ.հ.29, 1/52, Արշակունյաց պողոտայի հ.52, Ավանեսովի փողոցի հ.8/3, Ազատամարտիկների փողոցի հ.78/11, Էրեբունի փողոցի հ.28, Խաղաղ Դոնի փողոցի h.հ.27, 1/34, Սարի թաղի հ. 5 և հ.7 փողոցների հատում, Աթոյան անցուղի հ.13, Արցախի պողոտայի հ.հ. 2/9, 20, Տիտոգրադյան փողոցի հ.17, Ավանեսովի 2-րդ նրբանցք, Մաշտոցի պողոտա-Բաղրամյան խաչմերուկ, Շինարարների փողոցի հ.25, Ավան-Առինջ, 1-ին միկրոշրջան հ.3/34, հ.2/25, Հ.Հակոբյան փողոցի հ.2, Կոմիտասի պողոտայի հ.հ.46/1, 32, 32, 12, Հր.Քոչար h.h.25, 19, 17, Ադոնց փողոցի հ.1, Վաղարշյան փողոցի հ.հ. 17, 22, Կիևյան փողոցի հ.19, Վազգեն Առաջին Վեհափառի փողոցի հ.8, Մուրացան փողոցի հ.113/1, Սաֆարյան փողոցի հ.3/20, Կ.Ուլնեցի փողոցի հ.68, Ներսիսյան փողոցի հ.1, Թումանյան փողոցի հ.հ.5, 9, 19, 42, Հանրապետություն փողոցի հ.հ.24, 58, 62, Եզ.Կողբացի փողոցի հ. 50, Հյուսիսային պողոտայի հ.3, Կորյուն փողոցի հ.հ.6, 11, Պուշկին փողոցի հ.հ.35, 41, Գրիբոյեդով փողոցի հ.4/3, Օհանով փողոցի հ.24/2, Վիլնյուսի փողոցի հ.41, Գ.Քոչար փողոցի հ.10 և Մոսկովյան փողոցի հ.29/2, հասցեների դիմաց թվով 169 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:
2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման թույլտվության հունվար ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Իդրամ տերմինալս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |