ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 04-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.01.19-2026.02.01 Պաշտոնական հրապարակման օրը 23.01.2026
Ընդունող մարմին
Աբովյան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
20.01.2026
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
20.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 
20 հունվարի 2026 թվականի N 04-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 60-րդ, 64-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է՝ 

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին» N 111-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Աբովյան քաղաքի գոտևորման հատակագծում՝ Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-002-0039-1892 կադաստրային ծածկագրով 0,1884 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համար սահմանել 9 վերգետնյա հարկայնությամբ բարձրահարկ բնակելի կառուցապատման գոտի՝ ԲՆԿԳ-4` գծագրական մասում 07-002-0039-1892 կադաստրային ծածկագրով հողամասի վրա լրացնել «ԲՆԿԳ-4» բառերը, աղյուսակի 3-րդ սյունակում՝ «209.63» թիվը լրացնել «0.1884» թվով և 7-րդ սյունակում «4-5 վերգետնյա հարկ,» բառերից հետո լրացնել «9 վերգետնյա հարկ,» բառերը։

2) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0027 կադաստրային ծածկագրով 0.98723 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 3.2-րդ տողի 2-րդ և 3-րդ սյունակներում «50,00» թիվը փոխարինել «49.0128» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում՝ «506.37» թիվը փոխարինել «505.3828» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «507.27» թիվը փոխարինել «506.2828» թվով,

3) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0027 կադաստրային ծածկագրով 0,98723 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համար սահմանված ցածր հարկայնության բնակելի կառուցապատման գոտին փոփոխել 6-9 վերգետնյա հարկայնությամբ միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտու՝ ԲՆԿԳ-3՝ գծագրական մասում 07-011-0274-0027 կադաստրային ծածկագրով հողամասի վրա լրացնել «ԲՆԿԳ-3» բառերը, աղյուսակի 3-րդ սյունակում «13,17» թվից հետո լրացնել «0.98723» թիվը և 7-րդ սյունակում «4-5 վերգետնյա հարկ,» բառերից հետո լրացնել «6-9 վերգետնյա հարկ,» բառերը։

4) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Արամուս բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-013-0139-0066 կադաստրային ծածկագրով 0.0653 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 1.1-ին տողի 2-րդ սյունակում «659.67» թիվը փոխարինել «659.6047» թվով, 3-րդ սյունակում՝ «609.46» թիվը փոխարինել «609.3947» թվով, 2.1-ին տողի 2-րդ սունյակում «181.81» թիվը փոխարինել «181.7447» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «186.17» թիվը փոխարինել «186.1047» թվով,

5) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Մայակովսկի բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-043-0128-0351 կադաստրային ծածկագրով 0.33866 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 1.1-ին տողի 2-րդ սյունակում «368.65» թիվը փոխարինել «368.3113» թվով, 3-րդ սյունակում՝ «366.73» թիվը փոխարինել «366.3913» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում «82.12» թիվը փոխարինել «81.7813» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «82.51» թիվը փոխարինել «82.1713» թվով,

6) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Աբովյան քաղաքի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-002-0052-0027 կադաստրային ծածկագրով 0.1334 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգագործման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 2.4-րդ տողի 2-րդ սյունակում «60.11» թիվը փոխարինել «59.9766» թվով, 3-րդ սյունակում «84.863» թիվը փոխարինել «84.7296» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում «331.47» թիվը փոխարինել «331.3366» թվով, իսկ 3-րդ սյունակում «351.164» թիվը փոխարինել «351.0306» թվով,

7) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Աբովյան քաղաքի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-002-0052-0026 կադաստրային ծածկագրով 0.117366 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգագործման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 2.4-րդ տողի 2-րդ սյունակում «59.9766» թիվը փոխարինել «59.8592» թվով, 3-րդ սյունակում «84.7296» թիվը փոխարինել «84.6122» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում «331.3366» թիվը փոխարինել «331.2192» թվով, իսկ 3-րդ սյունակում «351.0306» թիվը փոխարինել «350.9132» թվով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -20

 

ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ

ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Է. ԲԱԲԱՅԱՆ

  

2026 թ. հունվարի 20

ք. Աբովյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունվարի 2026 թվական: