ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ս. Բ. ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. Նխ-706-I.
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1995/7 (1083) 15 ապրիլ, Հոդ.85
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահություն
Ընդունման ամսաթիվ
14.04.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.04.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ս. Բ. ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

1. Անվստահություն հայտնել պատգամավորների Վարդենիսի շրջանային խորհրդի նախագահ Ստեփան Սարիբեկի Բարսեղյանին:

2. Առաջարկել պատգամավորների Վարդենիսի շրջանային խորհրդին սահմանված կարգով մեկ շաբաթվա ընթացքում հրավիրել նստաշրջան և անցկացնել շրջանային խորհրդի նախագահի նոր ընտրություններ:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար Վ. Մ. Ավոյանին մասնակցել շրջանային խորհրդի նստաշրջանի աշխատանքին որպես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ներկայացուցիչ:

 

Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի նախագահ`

Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ

 

14 ապրիլի 1995 թվականի,

քաղ. Երևան
Հ. Նխ-706-I.