ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ս. Ս. ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
1. Անվստահություն հայտնել պատգամավորների Վարդենիսի շրջանային խորհրդի նախագահ Ստեփան Սարիբեկի Բարսեղյանին:
2. Առաջարկել պատգամավորների Վարդենիսի շրջանային խորհրդին` սահմանված կարգով մեկ շաբաթվա ընթացքում հրավիրել նստաշրջան և անցկացնել շրջանային խորհրդի նախագահի նոր ընտրություններ:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության անդամ Կ. Գ. Բալայանին` մասնակցել շրջանային խորհրդի նստաշրջանի աշխատանքին որպես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ներկայացուցիչ:
|
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ |
|
2 հունիսի 1995 թվականի, քաղ. Երևան |