ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 84-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.01.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունվարի 2026 թվականի N 84-Ա

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9.1-ին կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված)՝ ներառյալ տվյալ ուսումնական հաստատության նախապատրաստական ծրագրի համար մինչև մեկ տարի ժամկետով (եթե նախապատրաստական ծրագիրը չի համարվում ինքնուրույն հանրակրթական կամ միջին մասնագիտական ծրագրի մաս) սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 1 հավելվածի:

2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և մագիստրատուրայի կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 27-րդ ենթակետով Տիգրան Դավիթի Նազարյանի մասով սույն որոշումն ուժի մեջ է մտնում նրա 18 տարին լրանալուց հետո:

4. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 9-րդ ենթակետով Սուրեն Գուրգենի Քոչարյանի, 10-րդ ենթակետով Սամվել Հարությունի Հարությունյանի և 12-րդ ենթակետով Համլետ Արմանի Հակոբյանի մասով սույն որոշումն ուժի մեջ է մտնում նրանց այլ հիմքով ստացած տարկետումը դադարելու օրվանից:

5. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դադարեցված են համարվում N 2 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետով Իլյա Արմեն Լալազարյանին և 5-րդ ենթակետով Արսեն Գեղամի Մադանյանին նախկինում տրված տարկետումները, և ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 19-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» N 68-Ա որոշման N 1 հավելվածի 4-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1111-Ա որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետը:

6. Սահմանել, որ սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված քաղաքացիների համար սույն որոշմամբ տրված տարկետումներն ուժի մեջ են մտնում մինչև 2026 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու, սովորելու և ուսումնառության ժամկետների վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք ներկայացնելու դեպքում: Եթե մինչև 2026 թվականի մարտի 1-ը ներառյալ սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված քաղաքացիները Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն չեն ներկայացնում համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու, սովորելու և ուսումնառության ժամկետների վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք, ապա նրանք համարվում են սույն որոշման շրջանակներում տարկետման իրավունք չունեցող և ենթակա են պարտադիր զինվորական ծառայության՝ հայտարարված 2026 թվականի ամառային զորակոչի ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

22.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2026 թվականի

հունվարի 22-ի N 84-Ա որոշման

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՍՏԱՑՈՂ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԲԱԿԱԼԱՎՐԻ (ԴԻՊԼՈՄԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏԻ՝ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՍՈՎՈՐՈՂ (ԿԱՄ ԴԻՄՈՐԴ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ) ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

 

1. Մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 27 տարին լրանալու օրը, տալ տարկետում հետևյալ անձանց՝

1) Տիգրան Դավիթի Աբրահամյան (ծնվ.՝ 20.08.2007 թ., Երևանի թիվ 1 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

2) Ալեքսանդր Սերգեյի Հարությունյան (ծնվ.՝ 25.07.2007 թ., Երևանի թիվ 1 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

3) Դավիթ Սիմոնի Ասրյան (ծնվ.՝ 27.09.2007 թ., Երևանի թիվ 3 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

4) Մհեր Արմանի Սարգսյան (ծնվ.՝ 10.07.2007 թ., Երևանի թիվ 3 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

5) Նարեկ Ցոլակի Թերջյան (ծնվ.՝ 27.09.2007 թ., Երևանի թիվ 4 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

6) Գոռ Արտյոմի Պետրոսյան (ծնվ.՝ 31.07.2007 թ., Երևանի թիվ 4 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

7) Նարեկ Արայիկի Միրզոյան (ծնվ.՝ 29.11.2007 թ., Երևանի թիվ 2 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

8) Ալեքսանդր Արայի Վահանյան (ծնվ.՝ 08.07.2007 թ., Երևանի թիվ 3 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

9) Սուրեն Գուրգենի Քոչարյան (ծնվ.՝ 24.06.2007 թ., Երևանի թիվ 4 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

10) Սամվել Հարությունի Հարությունյան (ծնվ.՝ 17.12.2005 թ., Երևանի թիվ 2 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

11) Հրաչիկ Կարենի Գաբրիելյան (ծնվ.՝ 19.09.2007 թ., Սյունիքի մարզի Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

12) Համլետ Արմանի Հակոբյան (ծնվ.՝ 17.05.2007 թ., Սյունիքի մարզի Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

13) Վարդան Արմենի Մեսրոբյան (ծնվ.՝ 08.08.2007 թ., Երևանի թիվ 1 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

14) Սևակ Դավիթի Ադամյան (ծնվ.՝ 11.09.2007 թ., Կոտայքի մարզի Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

15) Սամվել Ալիկի Առաքելյան (ծնվ.՝ 08.07.2007 թ., Երևանի թիվ 3 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

16) Դավիթ Արմենի Հարությունյան (ծնվ.՝ 19.11.2007 թ., Երևանի թիվ 3 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

17) Արտյոմ Արմանի Մազմանյան (ծնվ.՝ 25.09.2007 թ., Շիրակի մարզի Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

18) Գրիգոր Գրեգորի Սարգսի Չոլակյան (ծնվ.՝ 11.12.2004 թ., ՀՀ ՊՆ ՀԶԿ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

19) Էդուարդ Սուրենի Սարգսյան (ծնվ.՝ 04.10.2007 թ., Երևանի թիվ 2 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

20) Ռուբեն Ալեքսանդրի Բայկով (ծնվ.՝ 22.08.2007 թ., Երևանի թիվ 2 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

21) Արամ Աշոտի Նալբանդյան (ծնվ.՝ 21.09.2007 թ., Երևանի թիվ 4 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

22) Միքայել Արտակի Մելքոնյան (ծնվ.՝ 24.08.2007 թ., Երևանի թիվ 2 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

23) Էրիկ Շահենի Մնացականյան (ծնվ.՝ 22.12.2006 թ., Կոտայքի մարզի Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

24) Դավիթ Արգամի Հովսեփյան (ծնվ.՝ 09.08.2007 թ., Երևանի թիվ 2 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

25) Գուրգեն Միքայելի Մկրտչյան (ծնվ.՝ 04.10.2007 թ., Երևանի թիվ 2 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

26) Նարեկ Արտյոմի Գալստյան (ծնվ.՝ 01.11.2007 թ., Արմավիրի մարզի Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ.

27) Տիգրան Դավիթի Նազարյան (ծնվ.՝ 19.01.2008 թ., Երևանի թիվ 3 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

28) Ռաֆայել Ռոբերտի Սուքիասյան (ծնվ.՝ 21.02.2004 թ., Արարատի մարզի Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

29) Տիգրան Սամվելի Խաչատուրյան (ծնվ.՝ 01.12.2007 թ., Երևանի թիվ 2 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

30) Նարեկ Կարենի Գրիգորյան (ծնվ.՝ 30.07.2007 թ., Երևանի թիվ 3 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

31) Պերճ Էմինի Խաչատրյան (ծնվ.՝ 30.09.2007 թ., Կոտայքի մարզի Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

32) Ալեքսանդր Ռաֆիկի Դավթյան (ծնվ.՝ 23.10.2007 թ., Երևանի թիվ 1 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

33) Նարեկ Արթուրի Ղարայան (ծնվ.՝ 11.05.2007 թ., Երևանի թիվ 1 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

34) Գոռ Արթուրի Աբրահամյան (ծնվ.՝ 12.11.2007 թ., Երևանի թիվ 3 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

35) Արմեն Տիգրանի Խաչատրյան (ծնվ.՝ 07.10.2007 թ., ՀՀ ՊՆ ՀԶԿ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան


23.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2026 թվականի

հունվարի 22-ի N 84-Ա որոշման

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՍՏԱՑՈՂ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՍՈՎՈՐՈՂ (ԿԱՄ ԴԻՄՈՐԴ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ) ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

 

1. Մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 27 տարին լրանալու օրը, տալ տարկետում հետևյալ անձանց՝

1) Իլյա Արմեն Լալազարյան (ծնվ.՝ 23.09.2004 թ., Արմավիրի Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

2) Դավիթ Էրիկի Նաիկյան (ծնվ.՝ 24.10.2003 թ., Երևանի թիվ 2 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

3) Էրիկ Կամոյի Մուսայելյան (ծնվ.՝ 10.12.2003 թ., Գեղարքունիքի Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

4) Արեն Վազգենի Սեդրակյան (ծնվ.՝ 31.07.2003 թ., Երևանի թիվ 2 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

5) Արսեն Գեղամի Մադանյան (ծնվ.՝ 22.10.2004 թ., Երևանի թիվ 2 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

6) Նարեկ Վլադիմիրի Կարապետյան (ծնվ.՝ 12.12.2004 թ., Երևանի թիվ 3 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

7) Կարեն Հրաչի Այվազյան (ծնվ.՝ 22.07.2004 թ., Երևանի թիվ 4 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

8) Էդվարդ Գարուշի Գրիգորյան (ծնվ.՝ 27.03.2003 թ., Արմավիրի Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 8-րդ կետ.

9) Ռուբեն Հրաչյայի Կարախանյան (ծնվ.՝ 11.12.2003 թ., Երևանի թիվ 3 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 8-րդ կետ.

10) Արտաշես Հրաչյայի Գյոլեցյան (ծնվ.՝ 18.12.2003 թ., Երևանի թիվ 3 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 8-րդ կետ.

11) Ֆրունզե Գևորգի Հովհաննիսյան (ծնվ.՝ 10.07.2003 թ., Երևանի թիվ 4 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 8-րդ կետ.

12) Արեն Արտակի Նահապետյան (ծնվ.՝ 20.01.2004 թ., Երևանի թիվ 2 Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 8-րդ կետ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան


23.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ