ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԻՏԱԼԻԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1995/11-12 (1087-1088) հունիս, Հոդ.151
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
01.06.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.06.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԻՏԱԼԻԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության փոխնախագահ Գագիկ Հարությունյանին 1995 թվականի հունիսի 8-17-ը գործուղել Իտալիա` պաշտոնական հանդիպումներ ունենալու, Հայաստանի Հանրապետության դեսպանատան, ինչպես նաև միջազգային ցուցահանդեսում հայկական տաղավարի բացման արարողություններին որպես Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ծախսերը կատարվում են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Գ. Հարությունյանի Իտալիա մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան


1 հունիսի 1995 թվականի,
քաղ. Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան