ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10-ը դեկտեմբերի 2025թ. N 170-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ և 33-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հաստատել Աշտարակ համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեն`
|
/հազ. դրամ/ |
|
Վարչական բյուջե |
Ֆոնդային բյուջե |
Ընդամենը | |
| Եկամտային մաս | 5 693 615․1 | 2 000 000․0 | 7 693 615․1 |
| Ծախսային մաս | 5 712 091․5 | 2 910 000.0 | 8 622 091․5 |
| Դեֆիցիտ | - 18476․4 | - 910 000.0 | - 928 476․4 |
| Պահուստային ֆոնդ | 1 000 000.0 | 0 | 1 000 000.0 |
2. Հաստատել Աշտարակ համայնքի 2026թ.-ի տարեկան բյուջեի եկամտային մասը` համաձայն հավելված 1-ի:
3. Հաստատել Աշտարակ համայնքի 2026թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, համաձայն հավելված 2-ի:
4. Հաստատել Աշտարակ համայնքի 2026թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելված 3-ի:
5. Հաստատել Աշտարակ համայնքի 2026թ.-ի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը), համաձայն հավելված 4-ի:
6. Հաստատել Աշտարակ համայնքի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանասավորման աղբյուրները` համաձայն հավելված 5-ի:
7. Հաստատել Աշտարակ համայնքի 2026թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելված 6-ի:
8. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև:
9. Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Ա Վ Ա Գ Ա Ն Ի`
|
|||
|
ԿՈՂՄ-17 |
ԴԵՄ-0 | ՁԵՌՆՊԱՀ-0 | |
|
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ ՄԵՐԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԳՈՌ ԱՐՇԱԿՅԱՆ ՄԵՐԻ ԴԱՏՈՒՄՅԱՆ ԱԼԲԵՐՏ ԴԱՏՈՒՄՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՏՈՆՈՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ ԺԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ |
ԱՐՏԱՇԵՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՆԱԶԵԼԻ ԱՐՍԵՆՅԱՆ ՍՈՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ ԳՆԵԼ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԿԱՐԵՆ ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԱՐՄԵՆ ՇՄԱՎՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
Ս․ Օվոյանը չի մասնակցել քվեարկությանը:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունվարի 2026 թվական: