ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2026 թվականի N 82-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 102-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի «Հայտարարատու պաշտոնատար անձի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի, նրա ընտանիքի անդամների գույքի եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագրի, հայտարարատու պաշտոնատար անձի՝ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի, նրա ընտանիքի անդամների գույքի և եկամուտների, հայտարարատու պաշտոնատար անձի՝ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի, նրա ընտանիքի անդամների գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրի օրինակելի ձևերը սահմանելու մասին» N 102-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանված NN 1 և 2 հավելվածները լրացնել հետևյալ բովանդակությամբ «Բ.4.1» բաժնով՝
«Բ․4.1․ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ՝ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ
|
Բ.4.1.1. Կրիպտոակտիվներ | ||||||||
|
Հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը |
Ամսաթիվը (տվյալ տարվա հունվարի 1 և դեկտեմբերի 31) |
Անվանումը |
Ձեռք բերելու օրը, ամիսը, տարին |
Ձեռք բերելու եղանակը |
Ձեռք բերելու գինը (արժեքը) և արժույթը |
Գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն |
Գործարքը կրիպտոակտիվների առևտրային հարթակում կնքված լինելու դեպքում՝ հարթակի օպերատորի անվանումը | |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 | |
|
1. |
||||||||
|
2. |
||||||||
|
»: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2. Որոշմամբ սահմանված NN 1 և 2 հավելվածների «ՏԱՐԵԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ» և «ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ» օրինակելի ձևերի «Բ» բաժինների վերնագրերը «ԳՈՒՅՔԸ» բառից հետո լրացնել «, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ՝ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ» բառերով:
3. Որոշմամբ սահմանված NN 1 և 2 հավելվածների «ՏԱՐԵԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ» և «ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ» օրինակելի ձևերի «Բ» բաժինների «Բ.3», «Բ.4», «Բ.5», «Բ.6» ենթաբաժինների վերնագրերը լրացնել «, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ՝ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ» բառերով:
4. Որոշմամբ սահմանված NN 1 և 2 հավելվածների «Բ.6. ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնից հանել «և կրիպտոակտիվ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը։
5. Որոշմամբ սահմանված NN 3 և 4 հավելվածները լրացնել հետևյալ բովանդակությամբ «Բ.4.1» բաժնով՝
«Բ.4.1. ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ՝ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ
|
Բ.4.1.1. Կրիպտոակտիվներ | |||||||
|
Հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը |
Անվանումը |
Ձեռք բերելու օրը, ամիսը, տարին |
Ձեռք բերելու եղանակը |
Ձեռք բերելու գինը (արժեքը) և արժույթը |
Գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն |
Գործարքը կրիպտոակտիվների առևտրային հարթակում կնքված լինելու դեպքում՝ հարթակի օպերատորի անվանումը | |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 | |
|
1. |
|||||||
|
2. |
|||||||
|
»: | |||||||||||||||||||||||||||||||||||||||
6. Որոշմամբ սահմանված N 3 հավելվածի «ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ» օրինակելի ձևերի «Բ» բաժինների վերնագրերը «ԳՈՒՅՔԸ» բառից հետո լրացնել «(ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ)» բառերով:
7. Որոշմամբ սահմանված NN 3 և 4 հավելվածների «Բ.6. ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնից հանել «և կրիպտոակտիվ», «կամ կրիպտոակտիվ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը։
8. Որոշմամբ սահմանված N 4 հավելվածի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ» օրինակելի ձևի «Բ» բաժնի վերնագիրը «ԳՈՒՅՔԸ» բառից հետո լրացնել «(ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ)» բառերով:
9. Որոշմամբ սահմանված N 4 հավելվածի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ՝ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ» օրինակելի ձևի «Բ» բաժնի վերնագրում «ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» բառը փոխարինել «ԳՈՒՅՔԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ)» բառերով:
10. Որոշմամբ սահմանված NN 3 և 4 հավելվածների «ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ» օրինակելի ձևի «Բ» բաժնի «Բ.3», «Բ.4», «Բ.5», «Բ.6» ենթաբաժինների վերնագրերը լրացնել «, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ՝ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ» բառերով:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
22.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|