ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2026 թվականի N 79-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը և 9-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփականությունը հանդիսացող՝ մարզ Տավուշ, համայնք Կողբ, 6-րդ փողոց 1/5 հասցեում գտնվող՝ 2 504 788,36 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 160,41 քառ. մետր մակերեսով շինությունը և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,02882 հա մակերեսով հողամասը (վկայական N 26032015-11-0020), մարզ Տավուշ, համայնք Կողբ, 6-րդ փողոց 1/4 հասցեում գտնվող՝ 182 179, 88 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 7,67 քառ. մետր մակերեսով շինությունը և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,01631 հա մակերեսով հողամասը (վկայական N 23072015-11-0023) և մարզ Տավուշ, համայնք Իջևան, գյուղ Աճարկուտ, 4-րդ փողոց 10/2 շինություն հասցեում գտնվող՝ 1 841 660,38 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 131,9 քառ. մետր մակերեսով փուռը և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,11371 հա մակերեսով հողամասը (վկայական N 21042025-11-0073) և որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությանը:
2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել՝
1) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ նվիրատվության պայմանագրի կնքումը՝ դրանում նախատեսելով նաև, որ պայմանագրի նոտարական կարգով հաստատման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության միջոցների հաշվին, ինչպես նաև գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
22.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |