ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 230-Ա |
«15» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ Ս.ԽԱՆԶԱԴՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.77 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵԴԱ ՊԵՏՐՈՍԻ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սեդա Պետրոսի Միրզոյանի (ծնված 19.02.1950թ.) դիմումը ( 17.08.2018թ. բ.1380305)։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 08.09.2018թ. հ.ԱՏ-31/08/2018-1-0208 տեղեկանքը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 02.05.2024թ. հ.Հ-4416 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 06.10.2025թ. հ.20-Ել-Մ-700925 եզրակացությունը, համաձայն որի ք.Երևան, Նորք-Մարաշ Ս.Խանզադյան փողոց հ.77 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով.
1. Վերականգնել ք.Երևան, Նորք-Մարաշ Ս.Խանզադյան փողոց հ.77 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սեդա Պետրոսի Միրզոյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 190.41քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 190.41քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 204-Ն որոշմամբ հաստատված` Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը` ք.Երևան, Նորք-Մարաշ Ս.Խանզադյան փողոց հ.77 հասցեում գտնվող 190.41քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
| Տ. Ավինյան |