ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի Հ.2236-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 212-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 19.01.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
15.01.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 212-Ա

«15» հունվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի Հ.2236-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված 07.12.2026թ. եզրակացությունը, ՀՀ կադաստրի կոմիտեի 19.05.2025թ. հ.Կ-19052025-01-0185 որոշումը, ինչպես նաև քաղաքացիներ Մարտին և Արթուր Սողոմոնյանների 21.08.2025թ. հ.Դ-91828-25 դիմումը.

1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի հունիսի 19-ի «Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Գոգոլի փողոց հ.4/3 հասցեի բնակելի տանը կից հողամասի նկատմամբ Մարտին Ջանիբեկի Սողոմոնյանի և Արթուր Սամվելի Սողոմոնյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.2236-Ա որոշման նախաբանում` «ժառանգության վկայագիր հ.2417)» բառերը փոխարինել «ըստ օրենքի ժառանգության իրավունքի 18.05.2023թ. հ.2411 վկայագիր)» բառերով:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան