ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 08-Ի Հ.4925-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 208-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 19.01.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
15.01.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 208-Ա

«15» հունվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 08-Ի Հ.4925-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հ. Ն/74538 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.12.2025 թվականի եզրակացությունը, քաղաքացու դիմումը.

1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի դեկտեմբերի 08-ի «Երևան, Արաբկիր, Հ.Էմինի փողոց հ.4 շենք հ.2 հասցեի բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու, բնակելի տանը կից հողամասի նկատմամբ Վահե Ռոմենի Ղազարյանի, Վահագն Ռոմենի Ղազարյանի և Լենա Հայրապետի Ավագյանի իրավունքները վերականգնելու, 12.6քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.4925-Ա որոշման/ այսուհետ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Որոշումը լրացնել նոր՝ 1.1 կետով հետևյալ բովանդակությամբ.

«1.1 Հ.Էմինի փողոց հ.4 շենք հ.2 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե` Հ.Էմինի փողոց հ.4 շենք հ.12/9 տուն»,

2) Որոշման 5-րդ կետում «455.2» թիվը փոխարինել «455.52» թվով:

3) Որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին, 5-րդ կետերում «Հ.Էմինի փողոց հ.4 շենք հ.2» բառերը փոխարինել «Հ.Էմինի փողոց հ.4 շենք հ.12/9» բառերով:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան