ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՊՈՂՈՏԱ Հ.20 ՀԱՍՑԵԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 203-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 19.01.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
15.01.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 203-Ա

«15» հունվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՊՈՂՈՏԱ Հ.20 ՀԱՍՑԵԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Մյասնիկյան պողոտայի հ.20 հասցեին հարակից հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողերի գոտում:

Քննարկվող՝ 7992.66քմ մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 01-008-0611-0001) ընդգրկված է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ գտնվում է ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 6-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Ն/45614-25 և Ն/2335-25 զեկուցագրերը և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության 17.12.2025թ. հ.Ն/55815-25 գրությունը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 24.12.2025թ. հ.Ն/55815-25 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Մյասնիկյան պողոտայի հ.20 հասցեին հարակից հողամասի սահմանները որոշվում են 7992.66քմ մակերեսով հողամասի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Մյասնիկյան պողոտայի հ.20 հասցեին հարակից՝ 7992.66քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ ընդհանուր օգտագործման։

3. Մյասնիկյան պողոտայի հ.20 հասցեին հարակից՝ 7992.66քմ մակերեսով հողամասին տրամադրել «Հ.Գյուրջյան փողոց, հ.18/1» հասցեն։

4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Կարեն Մարգարյանին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնելու նպատակով:

5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե, Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին:

6. Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում։

8. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության, ճարտարապետության և քաղաքաշինության ու անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

9. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

Տ. Ավինյան