ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 228-Ա |
«15» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի Հ.466-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ԷՐԵԲՈՒՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.2/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Մուշ-Մէդա» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Մադաթյանի դիմումը՝ Էրեբունի վարչական շրջանի, Էրեբունի փողոցի հ.2/1 հասցեում գտնվող, ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման հ.2827289 վկայական) 2.3152հա մակերեսով հողամասից, ենթակայան կառուցելու նպատակով 0.007708հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն քննարկվող 0.007708հա մակերեսով հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գոտում, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում:
Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.466-Ա որոշմամբ` Երևան քաղաքի Էրեբունի փողոցի հ.2/1 հասցեում գտնվող, «Մուշ-Մէդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 2.3152հա մակերեսով հողամասից 0.007708հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը «բնակավայրերի» հողերի կատեգորիայից փոխադրվել է «էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների» հողերի կատեգորիա:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.466-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2025 թվականի հոկտեմբերի 13-ի հ.Դ-102214-25 եզրակացությունը.
1. Էրեբունի վարչական շրջանի, Էրեբունու փողոցի հ.2/1 հասցեում գտնվող, «Մուշ-Մէդա» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող 2.3152հա մակերեսով հողամասից 0.007708հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.466-Ա որոշման համապատասխան սահմանել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` էներգետիկայի:
2. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/:
3. Ընդունել ի գիտություն, որ քննարկվող տարածքում առկա են «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող ենթակառուցվածքներ և «Ջիէնսի-Ալֆա» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող կապի վերգետնյա և ստորգետնյա մալուխներ՝ ինչի պարագայում քննարկվող տարածքում շինարարական աշխատանքների կատարման ժամանակ, ենթակառուցվածքների և մալուխների վնասումը բացառելու նպատակով անհրաժեշտ է համագործակցել ընկերությունների հետ:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|