ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0229 Ն. 30.12.2025
|
30 դեկտեմբերի 2025 թվականի |
թիվ 229-Ն |
«ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 7/05-Ը ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով սահմանել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գրանցման ենթակա ղեկավարների ցանկը, ղեկավարների գրանցման, գրանցումը մերժելու և գրանցումից հանելու կարգը,
հիմք ընդունելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 87-րդ հոդվածը, 93-րդ հոդվածի 3-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Սահմանել «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մասնաճյուղերի ղեկավարների գրանցման կարգը» կանոնակարգ 7/05-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ՝ |
Մ. Գալստյան |
|
Երևան |
|
Հավելված Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 229-Ն որոշմամբ |
«ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ»
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 7/05
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը սահմանում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց (այսուհետ նաև՝ օտարերկրյա անձ) մասնաճյուղերի՝ Կենտրոնական բանկում գրանցման ենթակա ղեկավարների ցանկը, ղեկավարների գրանցման, գրանցումը մերժելու և գրանցումից հանելու կարգը։
2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, օտարերկրյա անձի մասնաճյուղի ղեկավարների կամ նրանց կազմի փոփոխությունների գրանցման վերաբերյալ սույն կանոնակարգով սահմանված տեղեկանքները Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից սահմանված՝ https://www.cba.am/hy/registration-of-managers/ ինտերնետային կայքում նախատեսված համակարգի միջոցով՝ առցանց ռեժիմով տվյալները հայերենով մուտքագրելով և սույն կանոնակարգով պահանջվող այլ փաստաթղթերը ամրակցելով համակարգում նշված դաշտում՝ տվյալ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, օտարերկրյա անձի մասնաճյուղի ղեկավարների միջնորդագրերը հաստատելու իրավասություն ունեցող պատասխանատու աշխատակցին Կենտրոնական բանկի կողմից տրամադրված մուտքի տվյալների (անվան և ծածկագրի) միջոցով:
3. Լիցենզիայի կամ մասնաճյուղի գործունեության համար դիմող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կամ օտարերկրյա անձի մասնաճյուղի ղեկավարների գրանցման վերաբերյալ միջնորդագրերը և տվյալ գործընթացի շրջանակներում սույն կանոնակարգով պահանջվող այլ փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային կրիչով, ընդ որում՝ ղեկավարների վերաբերյալ տեղեկանքները ներկայացվում են էքսել (excel) ֆորմատով, իսկ սույն կանոնակարգով պահանջվող այլ փաստաթղթերը՝ «Փի Դի Էֆ» ֆորմատով։
4. Սույն կանոնակարգով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև ի լրումն ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում կից միջնորդագրով (դիմումով)՝ կառավարման իրավասու մարմնի կողմից ստորագրված: Կենտրոնական բանկ ներկայացվող միջնորդագրում (դիմումում), բացառությամբ սույն կանոնակարգի հավելվածներով սահմանված միջնորդագրերի ձևերի, միջնորդագիրը (դիմումը) ստորագրող անձը նշում է, որ կից ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները արժանահավատ են և ամբողջական և գիտակցում է, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը կարող է հանգեցնել միջնորդագրի (դիմումի) մերժմանը:
5. Սույն կանոնակարգով սահմանված փաստաթղթերը ներկայացուցչի միջոցով ներկայացնելու դեպքում, ներկայացվում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրան տրված լիազորագիրը:
6. Էլեկտրոնային եղանակով ներկայացվող միջնորդագրի (դիմումի) ֆայլի անվանումը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը.
|
կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի անվանումը |
գծիկ |
Փաստաթղթի տեսակը |
գծիկ |
Փաստաթղթի բովանդակությունը (12 տառի սահմաններում) |
գծիկ |
ամսաթիվ` օօաատտ ֆորմատով |
կետ |
ֆայլի հապավումը |
7. Օտարալեզու փաստաթղթերը ներկայացվում են կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված, նոտարական կարգով վավերացված կամ լիցենզավորված թարգմանչի կողմից թարգմանված հայերեն թարգմանության հետ, ընդ որում՝ հայերեն և օտարալեզու փաստաթղթերի միջև հակասության կամ անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին: Օտարալեզու այն փաստաթղթերը, որոնց բնօրինակը անգլերեն կամ ռուսերեն է, կարող են ներկայացվել առանց թարգմանության, բացառությամբ այն դեպքերի, երբ Կենտրոնական բանկը պահանջում է դրանց հայերեն թարգմանությունները:
8. Սույն կանոնակարգի համաձայն Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավական բնույթի անճշտություններ, թվաբանական սխալներ կամ նման այլ բացթողումներ) առկայության դեպքում թերությունների մասին Կենտրոնական բանկը տեղեկացնում է դիմումը ներկայացրած անձին և Կենտրոնական բանկի կողմից համապատասխան որոշումը կայացվում է այդ թերությունները վերացնելուց հետո: Փաստաթղթերի կրկին թերի ներկայացումը կարող է հիմք հանդիսանալ միջնորդագրի (դիմումի) մերժման համար:
9. Սույն կանոնակարգով սահմանված ղեկավարների գրանցման համար «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված ժամկետների հաշվարկն սկսվում է բոլոր պահանջվող փաստաթղթերը պատշաճ ձևով Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից:
10. Եթե սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերով ներկայացված տեղեկատվությունը մինչև համապատասխան գործընթացով որոշման կայացումը փոխվել է, ապա տեղեկատվության փոփոխության տեղի ունենալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, փոփոխված փաստաթուղթը պետք է ներկայացվի Կենտրոնական բանկ:
11. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգով պահանջվող տեղեկությունների և հաշվետվությունների պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեցող կետերի վերաբերյալ, ինչպես նաև առանձին վերլուծական կամ վերահսկողական նպատակներից ելնելով, կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ:
ԳԼՈՒԽ 2
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
1) Ղեկավար՝ Օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, օտարերկրյա անձի ղեկավար համարվող անձ, ինչպես նաև սույն կանոնակարգի 14-րդ կետով սահմանված անձինք,
2) ֆինանսական վիճակի վատթարացում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 227-Ն որոշմամբ հաստատված «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գրանցումն ու լիցենզավորումը, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի և ներկայացուցչության գործունեության թույլտվության տրամադրումը, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը» կանոնակարգ 7/01-ով սահմանված դեպքերից որևէ մեկը,
3) ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար` անձ, որն առանց համապատասխան ղեկավար պաշտոնում Կենտրոնական բանկում գրանցման իրականացնում է այդ ղեկավարի պարտականությունները և որի վրա տարածվում են Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները:
13. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն «Կրիպտոակտիվների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կիրառվող նշանակությունը։
ԳԼՈՒԽ 3
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
14. Անկախ կազմակերպաիրավական տեսակից՝ Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 10-րդ կետերով սահմանված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պետք է ունենան կիբեռանվտանգության համար պատասխանատու անձ և ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձ: Ընդ որում, ռիսկերի կառավարման գործառույթի համար պատասխանատու անձը կարող է համատեղ իրականացնել նաև կիբեռանվտանգության համար պատասխանատու անձի պարտականությունները:
15. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը, օտարերկրյա անձի մասնաճյուղը պետք է ունենա և Կենտրոնական բանկ ներկայացնի կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված ներքին կանոնակարգ, որով առնվազն սահմանվում է ղեկավարների և ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատար անձանց՝ Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերը ստուգելու, ինչպես նաև սույն կանոնակարգով ղեկավարների գրանցման համար սահմանված չափանիշներին համապատասխանությունը ստուգելու գործընթացները և դրանց նկատմամբ սահմանված պահանջների պահպանման մեխանիզմները։ Սույն կետով սահմանված ներքին կանոնակարգը կարող է ներառել նաև ղեկավարների և ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատար անձանց որակավորման՝ մասնագիտական գիտելիքը հավաստող չափանիշներ:
ԳԼՈՒԽ 4
ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
16. Կենտրոնական բանկում գրանցման ենթակա ղեկավարներն են.
1) Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 10-րդ կետերով սահմանված ծառայություններ մատուցող անձի տնօրենների (դիտորդ) խորհրդի անդամները (խորհուրդ ձևավորելու դեպքում), գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, ներքին աուդիտի ղեկավարը, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարը (այսուհետ` ներքին դիտարկումների մարմնի ղեկավար), ռիսկերի կառավարման գործառույթների իրականացման համար պատասխանատու անձը, առկայության դեպքում՝ կիբեռանվտանգության համար պատասխանատուն անձը,
2) Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ կետերով սահմանված ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի տնօրենների (դիտորդ) խորհրդի անդամները (խորհուրդ ձևավորելու դեպքում), գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, ներքին դիտարկումների մարմնի ղեկավարը,
3) Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի տնօրենների (դիտորդ) խորհրդի անդամները (խորհուրդ ձևավորելու դեպքում), գործադիր մարմնի ղեկավարը և անդամները,
17. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, օտարերկրյա անձի մասնաճյուղի ղեկավարը Կենտրոնական բանկում գրանցվելու համար պետք է համապատասխանի հետևյալ չափանիշերին.
1) ունենա բարի համբավ, ազնվություն, անաղարտություն,
2) ունենա բավարար կրթություն, հմտություններ և փորձառություն, անկախ որոշումներ կայացնելու ունակություն, պատկերացնի ընկերության գործունեության բիզնես մոդելը, միջավայրը, իր դերն ու պարտականությունները՝ տվյալ պաշտոնին համապատասխանելու համար։
18. Ղեկավարների գրանցումը ներառում է՝
1) թեկնածուի Օրենքի պահանջներին և սույն կանոնակարգի 17-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանության գնահատում,
2) թեկնածուի հետ հարցազրույցի անցկացում՝ սույն կանոնակարգի 17-րդ կետով սահմանված չափանիշներին վերջինիս համապատասխանությունը ստուգելու նպատակով, բացառությամբ սույն կանոնակարգի 21-րդ կետով սահմանված դեպքերի:
19. Անձին որպես ղեկավար գրանցելու կամ ղեկավարների կազմում փոփոխությունները գրանցելու համար կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը, օտարերկրյա անձի մասնաճյուղը Կենտրոնական բանկ է ներկայացում հետևյալ փաստաթղթերը.
1) անձին որպես ղեկավար գրանցելու կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին միջնորդագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի,
2) ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի,
3) ոչ ռեզիդենտ կամ այլ երկրի քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթուղթ և իր ռեզիդենտության կամ քաղաքացիության երկրի իրավասու մարմնի (դատական, վարչական կամ այլ իրավասու մարմին) կողմից տրված տեղեկանք, քաղվածք կամ այլ փաստաթուղթ, որը պետք է պարտադիր նշում պարունակի այն մասին, որ դիմելու պահին անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, և անձի նկատմամբ չկա հարուցված սնանկության վարույթ, կամ անձը դատարանի կամ այլ իրավասու մարմնի վերջնական որոշմամբ չի ճանաչվել սնանկ: Ընդ որում, սնանկ ճանաչված չլինելու հավաստման փոխարեն կարող է ներկայացվել սնանկ ճանաչված չլինելու մասին հայտարարություն, որը կատարվել է ոչ ռեզիդենտ անձի կողմից իրավասու դատական կամ վարչական մարմնի առջև կամ նոտարի մոտ՝ իր ռեզիդենտության կամ քաղաքացիության երկրում,
4) կառավարման իրավասու մարմնի որոշումը ղեկավարի նշանակման կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին,
5) հիմնավորումներ կամ վերլուծություններ ղեկավարի կողմից համապատասխան պարտականությունները կատարելու ունակության, արդյունավետ գործունեություն իրականացնելու հնարավորության, ինչպես նաև սույն կանոնակարգով ղեկավարների գրանցման համար սահմանված չափանիշներին համապատասխանության մասին: Հիմնավորումները և վերլուծությունները պետք է հնարավորություն տան Կենտրոնական բանկին համակողմանի կերպով գնահատել ղեկավարի՝ գրանցման համար սահմանված չափանիշներին համապատասխանությունը:
20. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 18-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հարցազրույցի անցկացման օրվա վերաբերյալ նախապես տեղեկացնում է թեկնածուին:
21. Սույն կանոնակարգի համաձայն ղեկավարներին գրանցելիս թեկնածուները հարցազրույցի կարող են չհրավիրվել Կենտրոնական բանկի կարծիքով հիմնավորված դեպքերում:
22. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը, օտարերկրյա անձի մասնաճյուղի խորհրդի նախագահ ընտրված խորհրդի անդամը լրացուցիչ գրանցման ենթակա չէ, և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը, օտարերկրյա անձի մասնաճյուղը Կենտրոնական բանկին տեղեկացնում է նրա՝ որպես խորհրդի նախագահ ընտրվելու մասին՝ համապատասխան փոփոխությունը տեղի ունենալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում` կից ներկայացնելով կառավարման իրավասու մարմնի որոշումը:
23. Ղեկավարների կամ նրանց կազմում կատարված փոփոխությունները գրանցվում են Կենտրոնական բանկի որոշմամբ:
24. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով, ինչպես նաև ղեկավարի թեկնածուի կողմից պահանջվող փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում ղեկավարների գրանցման` Օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ կետով, 22-րդ հոդվածի 12-րդ կետով կամ 93-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը կարող է կասեցվել առավելագույնը երեք ամիս ժամկետով: Ընդ որում՝ գրանցման՝ Օրենքով սահմանված ժամկետի կասեցման դեպքում կասեցվում է նաև սույն կանոնակարգի 29-րդ կետով սահմանված 90-օրյա ժամկետը: Կասեցումը դադարեցնելուց հետո ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել 90-օրյա ժամկետի և ժամանակավոր պաշտոնավարման` մինչև կասեցումն ընկած օրերի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:
25. Անձի՝ որպես ղեկավարի գրանցումը մերժվում է Կենտրոնական բանկի որոշմամբ, եթե
1) ներկայացված փաստաթղթերը թերի են, անարժանահավատ կամ չեն համապատասխանում Օրենքի, այլ իրավական ակտերի, այդ թվում՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին,
2) անձը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի «Ֆինանսական կազմակերպությունում ղեկավար լինելու, ղեկավարին գրանցումից հանելու կամ նշանակալից մասնակցություն, այլ մասնակցություն ձեռք բերելու, նշանակալից մասնակցությունը դադարեցնելու ուղեցույց» թիվ 114-Ն որոշման համաձայն չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը,
3) անձը չի համապատասխանում Օրենքով ղեկավարի համար սահմանված պահանջներին,
4) անձը չի համապատասխանում սույն կանոնակարգի 17-րդ կետով սահմանված չափանիշներին։
26. Ղեկավարները գրանցված են համարվում մինչև տվյալ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կամ օտարերկրյա անձի մասնաճյուղի կազմում համապատասխան պաշտոնում գրանցումից հանելու մասին Կենտրոնական բանկի որոշման ուժի մեջ մտնելը:
27. Կենտրոնական բանկը մշտադիտարկում է ղեկավարի համապատասխանությունը սույն կանոնակարգի 17-րդ կետով սահմանված չափանիշներին և մշտադիտարկման արդյունքում բացահայտված տեղեկատվության հիման վրա ղեկավարը կարող է հրավիրվել հարցազրույցի:
ԳԼՈՒԽ 5
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
28. Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ ղեկավարը հանվում է գրանցումից հետևյալ դեպքերում՝
1) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը, օտարերկրյա անձի մասնաճյուղը դիմել է համապատասխան միջնորդությամբ,
2) լուծարային հանձնաժողովի նախագահի և անդամների նշանակման պահից,
3) խախտվել են օրենքներով ղեկավարների նկատմամբ սահմանված պահանջները,
4) ղեկավարը չի համապատասխանում սույն կանոնակարգի 17-րդ կետով սահմանված չափանիշներին,
5) եթե անձը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի «Ֆինանսական կազմակերպությունում ղեկավար լինելու, ղեկավարին գրանցումից հանելու կամ նշանակալից մասնակցություն, այլ մասնակցություն ձեռք բերելու, նշանակալից մասնակցությունը դադարեցնելու ուղեցույց» թիվ 114-Ն որոշման համաձայն չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը:
29. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը, օտարերկրյա անձի մասնաճյուղը ղեկավարների կազմում փոփոխություն տեղի ունենալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ միջնորդագիր՝ գրանցումից հանելու պատճառների հիմնավորումներով՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կամ օտարերկրյա անձի կառավարման իրավասու մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ,
2) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կամ օտարերկրյա անձի մասնաճյուղի կառավարման իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` փոփոխություններ կատարելու, առկայության դեպքում` ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման վերաբերյալ:
ԳԼՈՒԽ 6
ՂԵԿԱՎԱՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
30. Ղեկավարի պաշտոնը կարող է զբաղեցվել ժամանակավոր պաշտոնակատարի կողմից կամ թափուր մնալ ոչ ավելի քան 90 օր՝ սկսած կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կամ օտարերկրյա անձի մասնաճյուղի կողմից ղեկավարին պաշտոնից ազատելու պահից:
31. Ղեկավարի պաշտոնը թափուր մնալու դեպքում կարող է նշանակվել ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև 90 օր ժամկետով։ Ընդ որում, 90- օրյա ժամկետը սահմանվում է տվյալ ղեկավարի պաշտոնում նշանակվող բոլոր ժամանակավոր պաշտոնակատարների համար (միևնույն պաշտոնի նոր ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը, ինչպես նաև տվյալ պաշտոնի թափուր մնալը չի ընդհատում կամ վերսկսում 90-օրյա ժամկետը):
32. Սույն կանոնակարգի 31-րդ կետով նախատեսված՝ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու դեպքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը կամ օտարերկրյա անձի մասնաճյուղը նախապես գրավոր տեղեկացնում է Կենտրոնական բանկին տվյալ ժամանակավոր պաշտոնակատարի մասին՝ ներկայացնելով ժամանակավոր պաշտոնակատարի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, հանրային ծառայության համարանիշը (հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը), կրթության և վերջին 10 տարվա աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ:
33. Եթե ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում Կենտրոնական բանկի կողմից արդեն իսկ գրանցված անձը, ապա սույն կանոնակարգի 32-րդ կետով սահմանված կրթության և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկությունները չեն ներկայացվում։
34. Կենտրոնական բանկը իրավասու է չընդունել սույն կանոնակարգի 30-րդ կետի համաձայն ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը՝ այդ մասին գրավոր ձևով տեղեկացնելով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին կամ օտարերկրյա անձի մասնաճյուղին, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով անձը՝ որպես ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, չի կարող պատշաճ կերպով իրականացնել իր պարտականությունները: Այդ դեպքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը կամ օտարերկրյա անձի մասնաճյուղը պարտավոր է Կենտրոնական բանկի գրավոր տեղեկացումը ստանալու պահից եռօրյա ժամկետում տվյալ անձին ազատել այդ պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից։
35. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի խորհրդի նախագահի և անդամների ժամանակավոր պաշտոնակատար չի նախատեսվում:
|
Հավելված 1 «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մասնաճյուղերի ղեկավարների գրանցման կարգը» Կանոնակարգ 7/05-ը Հավելվածի |
Ղեկավարի գրանցման դիմում
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
_______________________ին
Հարգելի ____________________
Խնդրում ենք __________________________________ գրանցել որպես
(անուն, ազգանուն, հայրանուն)
______________________________________________________________:
(կազմակերպության (մասնաճյուղի) անվանումը, ղեկավարի պաշտոնը)
Կից ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տեղեկությունները:
Հավաստիացնում ենք, որ վերոնշյալ անձը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին և վերջինիս ստորագրությունը, որն ամրակցվում է ղեկավարի վերաբերյալ ներկայացվող տեղեկանքին, համապատասխանում է իսկականի հետ:
Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի (օտարերկրյա անձի) կառավարման մարմնի իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը
_____________________________________________ ______________________
« » --------- 20 թ.:»:
|
Հավելված 2 «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մասնաճյուղերի ղեկավարների գրանցման կարգը» Կանոնակարգ 7/05-ը Հավելվածի |
ՏԵՂԵԿԱՆՔ
Ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ
| ||||||||||||||||||||||||||||||||||||
|
□ Այս վանդակում նշում է կատարվում, եթե միջնորդագրում ներկայացվում են միայն փոփոխությունները | ||||||||||||||||||||||||||||||||||||
|
1. Կազմակերպության վերաբերյալ տվյալները (այս բաժնում նշվում են այն կազմակերպության տվյալները, որի ղեկավար դուք պետք է հանդիսանաք:) | ||||||||||||||||||||||||||||||||||||
|
1.1. Կազմակերպության անվանումը և կոդը (առկայության դեպքում) | ||||||||||||||||||||||||||||||||||||
|
1.2. Կազմակերպության տեսակ o բանկ o օտարերկրյա բանկի մասնաճյուղ o վարկային կազմակերպություն o ապահովագրական ընկերություն o օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղ o ապահովագրական բրոքեր o ներդրումային ընկերություն o օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղ o կարգավորվող շուկայի օպերատոր o Կենտրոնական դեպոզիտարիա o ֆոնդի կառավարիչ o ոչ հապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ o օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղ o Բյուրո o վճարահաշվարկային կազմակերպություն o Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ o Օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղ | ||||||||||||||||||||||||||||||||||||
|
2. Ղեկավար պաշտոն | ||||||||||||||||||||||||||||||||||||
|
2.1 Ղեկավար պաշտոն, որը Դուք պետք է զբաղեցնեք 1.1 ենթակետում նշված կազմակերպությունում
o տնօրենների (դիտորդ) խորհրդի անդամ (խորհրդի անդամ), o գործադիր տնօրեն (վարչության նախագահ, տնօրինության ղեկավար, գործադիր մարմնի ղեկավար) o գործադիր տնօրենի (վարչության նախագահի) տեղակալ o տնօրինության (վարչության, գործադիր մարմնի) անդամ o գլխավոր հաշվապահ o ներքին աուդիտի ղեկավար o ռիսկերի կառավարման գործառույթների իրականացման համար պատասխանատու անձ o համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու o վերստուգիչ (վերստուգող) հանձնաժողովի նախագահ (ղեկավար) o օպերատորի կարգապահական հանձնաժողովի նախագահ o օպերատորի վերահսկող ծառայության ղեկավար o պատասխանատու ակտուար o ներքին դիտարկումների մարմնի ղեկավար o կիբեռանվտանգության համար պատասխանատու անձ | ||||||||||||||||||||||||||||||||||||
|
2.2 Նկարագրեք Ձեր առանցքային իրավասություններն ու պատասխանատվության ոլորտները որպես ղեկավար՝ ըստ Ձեր աշխատատեղի նկարագրի, աշխատանքային պայմանագրի: | ||||||||||||||||||||||||||||||||||||
|
3. Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||
|
3.1 Անուն, ազգանուն, հայրանուն | ||||||||||||||||||||||||||||||||||||
|
3.2 Սեռ` o արական o իգական | ||||||||||||||||||||||||||||||||||||
|
3.3 Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի) | ||||||||||||||||||||||||||||||||||||
|
3.4 Ծննդավայր (երկիր, մարզ, համայնք) | ||||||||||||||||||||||||||||||||||||
|
3․5 Նշեք՝ o Հաշվառման հասցե o Փաստացի բնակության հասցե | ||||||||||||||||||||||||||||||||||||
|
3.6. Քաղաքացիություն o ՀՀ o Այլ (նշել քաղաքացիության երկիրը (երկրները)) | ||||||||||||||||||||||||||||||||||||
|
3.6.1 Ռեզիդենտություն o ՀՀ o Այլ (նշել քաղաքացիության երկիրը) | ||||||||||||||||||||||||||||||||||||
|
3.7 Նշեք՝ o Անձնագրի տվյալները o Գործող այլ անձնագրի տվյալները (առկայության դեպքում) | ||||||||||||||||||||||||||||||||||||
|
3.8 Նշեք՝ o Հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը) o Կիրառելի չէ | ||||||||||||||||||||||||||||||||||||
|
3.9 Նշեք հեռախոսահամար
o բջջային o այլ | ||||||||||||||||||||||||||||||||||||
|
3.10 Էլեկտրոնային փոստի հասցե | ||||||||||||||||||||||||||||||||||||
|
3.11 Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, ազգանունները, հայրանունները, դրանք կրելու ժամանակաշրջանները, o Անուն, ազգանուն, հայրանուն o Կրելու ժամանակաշրջան (օր/ամիս/տարի) | ||||||||||||||||||||||||||||||||||||
|
4. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն | ||||||||||||||||||||||||||||||||||||
|
4.1
| ||||||||||||||||||||||||||||||||||||
|
4․2 Նշեք գիտելիքը հիմնավորող տեղեկությունները/փաստաթղթերը
| ||||||||||||||||||||||||||||||||||||
|
4.3 Ի՞նչ լեզուների եք տիրապետում o հայերեն o անգլերեն o ռուսերեն o այլ (նշել լեզուն) | ||||||||||||||||||||||||||||||||||||
|
4.4 Նշել վերջին առնվազն 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները (ընդ որում, պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները՝ անկախ դրանց՝ աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից):
| ||||||||||||||||||||||||||||||||||||
|
4.5 Նշեք o Ձեզ անձամբ ճանաչող առավելագույնը 3 անձանց վերաբերյալ տվյալներ (ներկայացման պահի դրությամբ), որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ։ Ընդ որում, այդ անձանցից մեկը պետք է լինի Ձեր վերջին աշխատատեղից (վերջին աշխատատեղ համարվում է նախորդ կազմակերպությունը, որտեղ Դուք աշխատել եք), իսկ մյուս երկուսը չպետք է լինեն այն կազմակերպությունից, որտեղ նախատեսում եք անցնել աշխատանքի, բայց աշխատում են կամ աշխատել են ֆինանսական համակարգում:
o Կիրառելի չէ, եթե սույն կետում պահանջվող անձինք չկան: | ||||||||||||||||||||||||||||||||||||
|
5. Ղեկավարի (պատասխանատու անձի) վերաբերյալ այլ տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||||||
|
5.1 Արդյո՞ք Դուք Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ սահմանափակ գործունակ: o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) | ||||||||||||||||||||||||||||||||||||
|
5.2 Արդյո՞ք Դուք ունեցել եք դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար: o Ոչ, o Այո, (ներկայացնել մանրամասներ, այդ թվում դատվածությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու վերաբերյալ) |
|
5.2.1 Արդյո՞ք Դուք ներառված եք Միավորված ազգերի անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում: o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) |
|
5.3 Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից: o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) |
|
5.4 Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ կամ ունեք չմարված (չներված) պարտավորություններ կամ Ձեր սնանկության վերաբերյալ դիմումը Դատարանը ընդունել է վարույթ: o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) |
|
5.5 Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից քրեական գործով ներգրավված եք կամ նախկինում ներգրավված եք եղել որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ։ o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ |
|
5.6 Արդյո՞ք Դուք ՀՀ քրեական օրենսգրքով կամ այլ պետությունների քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործության համար ենթարկվել եք քրեական պատասխանատվության: o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) |
|
5․7 Արդյո՞ք Դուք հարկային, մաքսային, ֆինանսական ոլորտներում վերջին 5 տարվա ընթացքում ենթարկվել եք վարչական պատասխանատվության։ o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) |
|
5.8 Արդյո՞ք սույն միջնորդագրի 1.2 կետում չնշված կազմակերպությունում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում (Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում) տվյալ կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ: o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ |
|
5.9 Արդյո՞ք սույն միջնորդագրի 1.2 կետում նշված կազմակերպությունում (այսուհետ՝ կազմակերպություն) Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում (Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում) տվյալ կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ, կամ ՀՀ տարածքում գործող կազմակերպության ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է: o Ոչ o Այո, ներկայացնել մանրամասներ |
|
5.10 Արդյո՞ք որպես կազմակերպության ղեկավար Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր նկատմամբ Կենտրոնական բանկի կամ տվյալ կազմակերպության կողմից կիրառվել է որևէ պատասխանատվության միջոց վերջին 5 տարվա ընթացքում: o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ |
|
5.11 Արդյո՞ք Դուք զրկվել եք որակավորման վկայականից (որակավորումից) կամ կարգապահական այլ պատժամիջոցներ են կիրառվել Ձեր նկատմամբ կազմակերպության, նաև՝ 1․2-րդ ենթակետում չնշված, գործունեությունը կարգավորող համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով և հիմքերով: o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ (այդ թվում` որակավորման վկայականից զրկվելու կամ կարգապահական պատժամիջոցների կիրառման հիմքերը) |
|
5․12 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում տվյալ կազմակերպությունը ունեցել է գրանցման, լիցենզավորման, թույլտվության մերժման դեպքեր կամ կազմակերպության նկատմամբ կիրառվել է պատասխանատվության միջոց: o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր, մերժած կամ պատասխանատվության միջոց կիրառած մարմնի անվանումը) |
|
5․13 Արդյո՞ք Դուք նախորդ աշխատանքից ազատվել եք գործատուի նախաձեռնությամբ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով: o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ |
|
5.14 Արդյո՞ք պահպանված են համապատասխան օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները: o Ոչ, ներկայացնել մանրամասներ o Այո |
|
6. Նշանակալից մասնակցություն և փոխկապակցվածություն | ||||||||||||||||||||||||
|
6.1 Նշեք՝ o այն կազմակերպությունների, ինչպես նաև հաշվետու թողարկող այն ընկերությունների վերաբերյալ աղյուսակում պահանջվող տվյալները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) ունեք կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել եք նշանակալից մասնակցություն. Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից (Ընդ որում` 6.1-6.3 կետերում հաշվետու թողարկողներին վերաբերող դրույթները լրացվում են միայն ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի, ֆոնդի պահառուների ղեկավարների, ինչպես նաև ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց և ֆոնդի պահառուի աշխատակցի կողմից)
o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված մասնակցությունը չունեք կամ չեք ունեցել: | ||||||||||||||||||||||||
|
6.2 Նշեք՝ o այն կազմակերպությունների, ինչպես նաև հաշվետու թողարկող այն ընկերությունների վերաբերյալ աղյուսակում պահանջվող տվյալները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել են նշանակալից մասնակցություն, (Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.1 կետում նշված կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի, հաշվետու թողարկողների դեպքում` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կետում ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկությունները լրացվում են միայն ծնողների, ամուսնու, երեխաների, քրոջ և եղբոր (եթե համատեղ տնտեսություն են վարում) վերաբերյալ:) Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից
o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա, o Իրազեկ չեմ, եթե սույն կետում նշված տվյալներին չեք տիրապետում: | ||||||||||||||||||||||||
|
6.3 Նշեք՝ o ֆինանսական համակարգում, ինչպես նաև հաշվետու թողարկող ընկերություններում աշխատող կամ աշխատած հետևյալ անձանց վերաբերյալ տվյալները՝ ծնողներ, տատ, պապ, 18 տարին լրացած թոռ, 18 տարին լրացած զավակ ու նրա ամուսին, 18 տարին լրացած քույր, եղբայր ու նրանց ամուսիններ և 18 տարին լրացած նրանց զավակներ, ամուսնու ծնողներ, ամուսնու՝ 18 տարին լրացած զավակ.
o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա: | ||||||||||||||||||||||||
|
7. Դրամային (կամ այլ) պարտավորություններ | ||||||||||||||||||||||||
|
7.1 Արդյո՞ք Դուք ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք օ Ոչ , օ Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ) | ||||||||||||||||||||||||
|
7.2 Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն դրամային (կամ այլ) պարտավորություններ այն կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք օ Ոչ , օ Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ) օ Իրազեկ չեմ | ||||||||||||||||||||||||
|
7.3 Արդյո՞ք Դուք ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ օ Ոչ, օ Այո, ներկայացնել մանրամասներ (կազմակերպության անվանումը, գումար, ժամկետ, այլ) | ||||||||||||||||||||||||
|
7.4. Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ ունեցել են ՀՀ տարածքում գործող կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ (Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.1-ին կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի, հաշվետու թողարկողների դեպքում` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կետում լրացվում են միայն համատեղ տնտեսություն վարող կամ համատեղ ապրող ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկությունները:) օ Ոչ , օ Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ) օ Իրազեկ չեմ | ||||||||||||||||||||||||
|
8. Այլ տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
|
8.1 Նշեք՝ o Ձեզ հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները. (Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.1-րդ կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի, հաշվետու թողարկողների դեպքում` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կետում լրացվում են միայն համատեղ տնտեսություն վարող կամ համատեղ ապրող ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկությունները:)
o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա: | ||||||||||||||||||||||||
|
8.2 Նշեք՝ o Ձեզ հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները:
o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա: | ||||||||||||||||||||||||
|
9. Շահերի բախման վերաբերյալ | ||||||||||||||||||||||||
|
9․1 Արդյո՞ք Դուք 1․1-ին կետում նշված կազմակերպության, դրա մայր կամ դուստր ձեռնարկության ղեկավարների հետ ունեք փոխկապակցվածություն։ o Ոչ o Այո, ներկայացնել մանրամասները | ||||||||||||||||||||||||
|
9.2 Արդյո՞ք Դուք 1․1-րդ կետում նշված կազմակերպության, դրա մայր կամ դուստր ձեռնարկություն հետ ունեք կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել եք մասնագիտական կամ առևտրային հարաբերություններ։ o Ոչ o Այո, ներկայացնել մանրամասները | ||||||||||||||||||||||||
|
9․3 Նշեք այլ տեղեկություններ Ձեր կարծիքով հնարավոր շահերի բախման (առկայության դեպքում) և դրանց կառավարման մեթոդների վերաբերյալ։ | ||||||||||||||||||||||||
|
10. Ձեր կարծիքով արդյո՞ք առկա են այլ կարևոր տեղեկություններ, որոնք կցանկանայիք նշել o Ոչ o Այո, ներկայացնել մանրամասները | ||||||||||||||||||||||||
|
11. Այլ փաստաթղթեր | ||||||||||||||||||||||||
|
12. Այս կետը լրացվում է միայն բանկի և ապահովագրական ընկերության խորհրդի անդամների կողմից. Ծանոթացել եմ Կանոնակարգ 1-ի Հավելված 41-ով կամ Կանոնակարգ 3/01-ի Հավելված 43-ով սահմանված «Խորհրդի անդամների գործունեության ուղեցույց» փաստաթղթի հետ: o Այո o Ոչ | ||||||||||||||||||||||||
|
13. Հավաստիացնում եմ, որ ա. սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական, բ. անձը բավարարում է օրենքով և կանոնակարգերով սահմանված ղեկավարի մասնագիտական համապատասխանության չափանիշներին և այլ պահանջներին։
Համաձայն եմ, որ սույն տեղեկանքով ներկայացված տեղեկատվության իսկությունը ստուգելու համար Կենտրոնական բանկը դիմի համապատասխան իրավասու մարմիններին՝ պահպանելով տեղեկատվության գաղտնիությունը:
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունվարի 2026 թվական: