ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 5-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 833-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 03517269) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 25-ին «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երևանում մանկալքության կանխարգելում» ծրագրի մասին» N 833-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Սթոր Թրեյդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00537224) 2025 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տարայավորված խմելու ջրի մատակարարում` 350,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Պիկո-Վիկո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00871025) 2025 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գրենական պիտույքների և տնտեսական ապրանքների մատակարարում` 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Էնջի Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00240216) 2025 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դեղորայքի, բժշկական օժանդակ սարքավորումների, մանկական խնամքի միջոցների և այլ անհրաժեշտ բժշկական ապրանքների մատակարարում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Արդատեկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01558445) 2025 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կարի մեքենաների և այլ ապրանքների մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Էվրի Դեյ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09104669) 2025 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված՝ թիվ 10587-J-26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շշալցված ջրի, գրասենյակային և կենցաղային պարագաների մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
20.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |