ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿՈՊԵՆՀԱԳԵՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
I. 1995 թվականի մարտին Կոպենհագեն գործուղվող Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը հաստատել հետևյալ կազմով
1995 թվականի մարտի 10-ից 12-ը ներառյալ գործուղվողներ`
Տեր-Պետրոսյան Լևոն - Հայաստանի Հանրապետության նախագահ
Տեր-Պետրոսյան Լյուդմիլա - Հայաստանի Հանրապետության նախագահի կինը
Փափազյան Վահան - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Եղիազարյան Արմեն - Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար
Արզումանյան Ալեքսանդր - ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ
Սարգսյան Արմեն - Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Զուրաբյան Լևոն - Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական, մամլո քարտուղարի պաշտոնակատար
Անտինյան Աշոտ - Արմենպրեսի տնօրեն
Հովհաննիսյան Զեմֆիրա - Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության սոցիալական հարցերի վարչության պետ
Խանբաբյան Արմեն - «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնակատար
Աբելյան Մովսես - ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության առաջին քարտուղար
Աղաջանյան Աննա - Հայաստանի Հանրապետության նախագահի թարգմանիչ
Գադաչիկ Գուրգեն - Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության օպերատոր
Ղազարյան Ռոմեն - Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր պահպանության ծառայության աշխատակից:
1995 թվականի մարտի 4-ից 12-ը ներառյալ գործուղվողներ`
Կարմիրշալյան Վլադիմիր - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ
Քոչարյան Աշոտ - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների բաժնի վարիչի պաշտոնակատար:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Հայաստանի Հանրապետության պատվիրակության դրամով ծախսերը, այդ թվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ծառայության դիմաց վճարումները, Վ. Կարմիրշալյանի և Ա. Քոչարյանի Երևան-Ամստերդամ չվերթի ճանապարհածախսը, կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի, արտարժույթով ծախսերը (բացառությամբ Ա. Արզումանյանի, Ա. Սարգսյանի, Մ. Աբելյանի)` գիշերավարձ, օրապահիկ, ինչպես նաև Վ. Կարմիրշալյանի և Ա. Քոչարյանի Ամստերդամ-Կոպենհագեն չվերթի ճանապարհածախսը` Հայաստանի Հանրապետության բյուջեով նախատեսված արտասահմանյան պաշտոնական գործուղումների միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Կոպենհագեն մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության համար 1995 թվականի մարտի 10-ին կազմակերպել Երևան-Կոպենհագեն, իսկ մարտի 12-ին` Կոպենհագեն-Երևան հատուկ չվերթեր:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|