ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՇԻՐԱԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.1/18 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԸ «ՄՈՒԼՏԻ ԼԵՈ» ՍՊԸ-ԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 198-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 19.01.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
15.01.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 198-Ա

«15» հունվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՇԻՐԱԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.1/18 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԸ «ՄՈՒԼՏԻ ԼԵՈ» ՍՊԸ-ԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Մուլտի Լեոն» ՍՊԸ-ի տնօրենի դիմումը՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Շիրակի փողոցի հ.1/18 հասցեում գտնվող գույքը (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 29.03.2010թ. հ.2745579 վկայական), ուղղակի վաճառքի միջոցով ընկերությանը օտարելու մասին:

Շիրակի փողոցի հ.1/18 հասցեում գտնվող գույքի կադաստրային արժեքը կազմում է 173 780 915 ՀՀ դրամ:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել «ՖԵՌԵ» ՍՊԸ-ի կողմից կազմված անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման հ.ԱԳ-25.12.25/3 հաշվետվությունը, համաձայն որի Շիրակի փողոցի հ.1/18 հասցեում գտնվող գույքի շուկայական արժեքը կազմում է 474 000 000/ չորս հարյուր յոթանասունչորս միլիոն/ ՀՀ դրամ, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի գրությունը և 2005 թվականի արբանյակային պատկերից տրամադրված հատվածը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 11.12.2025թ. հ.04/26/9125-2025 գրությունը, համաձայն որի «Մուլտի Լեոն» ՍՊԸ-ն սկսած 01.07.2003 թվականից հանդիսանում է բաժանորդ, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 11.12.2025թ. հ.ԿՊ//71-6/8138-2025 գրությունը:

Քննարկվող հողամասը՝ Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ գտնվում է բնակավայրերի հողերի հասարակական կառուցապատման գոտում, այն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 8-րդ գոտում:

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 31-րդ գլուխը, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 29-ի հ.463-Ն որոշման հավելվածի 13-րդ կետի 5-րդ ենթակետը և 50-րդ կետը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-137285-25 գրությունը և Ն/335-26 եզրակացությունը.

1. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Շիրակի փողոցի հ.1/18 հասցեում գտնվող (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 29.03.2010թ. հ.2745579 վկայական) 956.7քմ մակերեսով շինությունը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 4732քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ գույքը վերջին 20(քսան) տարվա ընթացքում տիրապետող և օգտագործող «Մուլտի Լեոն» ՍՊԸ-ին: Օտարման գինը որոշվում է գույքի շուկայական արժեքի 50 տոկոսի չափով, որը կազմում է 237 000 000 (երկու հարյուր երեսունյոթ միլիոն) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211288 հաշվեհամարին /գույքի օտարումից եկամուտներ/:

2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Շիրակի փողոցի հ.1/18 հասցեում գտնվող 4732քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ հասարակական կառուցապատման:

3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, օտարվող գույքի համար սահմանված արժեքն ամբողջությամբ վճարելուց հետո, գնորդի հետ կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր:

4. Սահմանել, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո գույքը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։

5. Ընդունել ի գիտություն, որ գույքի առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:

6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:

8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան