ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ, ՉՀԱՂԹԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ՆԱԽԱՎՃԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 137-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.01.2026-13.02.2026)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 15.01.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
13.01.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 137-Ա

«13» հունվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ, ՉՀԱՂԹԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ՆԱԽԱՎՃԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 21-ին կայացած նիստի արձանագրությունները, ղեկավարվելով հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 5-րդ գլխով, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշմամբ.

1. 2025 թվականի դեկտեմբերի 26-ին կայացած հողամասի աճուրդային վաճառքի հաղթողներին տրամադրել հողամասեր՝ համաձայն սույն որոշման հ.հ.1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34, 35 հավելվածների:

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` աճուրդով գնված հողամասի վճարման ենթակա գումարների /սահմանված ժամկետում ու կարգով/ վճարումները կատարելուց հետո, աճուրդում հաղթողների հետ կնքել հողամասի օտարման պայմանագրեր և հողամասի փոխանցման (հանձնման և ընդունման) ակտեր:

3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետին՝ 2025 թվականի դեկտեմբերի 26-ին կայացած հողամասերի աճուրդային վաճառքին մասնակցած և չհաղթած մասնակցին վերադարձնել Երևանի քաղաքապետարանի 900015211411 հ/հ վճարված նախավճարը` համաձայն սույն որոշման հ.36 հավելվածի:

4. Ընդունել ի գիտություն, որ.

1) սույն որոշման 2-րդ կետով նշված պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքը՝ պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում.

2) պետական գրանցման, միասնական տեղեկանքի և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդների կողմից:

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման և ֆինանսական վարչությունների պետերի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 
Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.02.2026, N 696-Ա 13.01.2026, N 137-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան