ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 116-Ա |
«13» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Արտաշես Հովհաննիսյան Սամվելի» ԱՁ-ի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով՝
1. «Արտաշես Հովհաննիսյան Սամվելի» ԱՁ-ին Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2026 թվականի հունվար ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Աթոյան փողոցի հ․43/3, Գ․Հասրաթյան փողոցի հ․14, Կոմիտասի պողոտայի հ․55, Մամիկոնյանց փողոցի հ․56, Հերացու փողոցի հ․5/1, Սևակի փողոցի հ․42, Րաֆֆու փողոցի հ․29/4, Ծարավ Աղբյուրի փողոցի հ․59/1, Մ․Խուդյակովի փողոցի հ․177/6, Արարատյան փողոցի հ․89/7, Բագրատունյաց փողոցի հ․7 հասցեին կից, Բագրատունյաց փողոցի հ․7 հասցեի հարևանությամբ, Գ․Նժդեհի փողոցի հ․1, Շոպրոնի փողոցի հ․8, Բ․Մուրադյան փողոցի հ․5, Գյուրջյան փողոցի հ․1/3, Մոլդովական փողոցի հ․4, Լվովյան փողոցի հ․1, Շինարարների փողոցի հ․25, Շիրազի փողոցի հ․հ․48-74 և 52/2, Մազմանյան փողոցի հ․հ․4 և 16 և Նազարբեկյան փողոցի հ․19 հասցեների դիմաց թվով 24 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:
2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման թույլտվության հունվար ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Արտաշես Հովհաննիսյան Սամվելի» ԱՁ-ի գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|