ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 107-Ա |
«12» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի Հ.4387-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության քաղաքաշինության վարչության հ. Դ-76901-25 եզրակացությունը.
1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի հոկտեմբերի 29-ի «Մանանդյան փողոցի հ.33/15 հասցեին կից հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու և հասցե տրամադրելու մասին» հ.4387-Ա որոշման 3-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.
«3. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Մանանդյան փողոցի հ.33/15 հասցեին կից 23.4քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասերի, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների:»:
| Տ. Ավինյան |