ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 102-Ա |
«12» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի Հ.4767-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2025 թվականի դեկտեմբերի 4-ի հ.ՎԴ/5907/05/25 կատարողական թերթի պահանջը.
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 37-րդ հոդվածով.
1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2025 թվականի նոյեմբերի 25-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու մասին» հ.4767-Ա որոշման հավելվածի 46-րդ տողը:
2. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|