ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2026 թվականի N 51-Ա
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը, 9-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող` Պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, 2024 թվականի արտադրության երկու տրանսպորտային միջոցը՝ 40.000.000 ՀՀ դրամ ընդհանուր սկզբնական արժեքով (յուրաքանչյուրը 20․000․000 ՀՀ դրամ) հետ վերցնել կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին՝ համաձայն հավելվածի։
2. Կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ համատեղ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրա պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի միջոցների հաշվին։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
15.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հունվարի 15-ի N 51-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
|
Հ/Հ |
Մակնիշ |
Հաշվառման համարանիշ |
Թողարկման ամսաթիվ |
Նույնացման համար |
Սկզբնական արժեք (ՀՀ դրամ) |
|
1. |
VOLVO EX40 BEV |
Պետհամարանիշ չունի |
2024 |
YV1XZERR0S2513186 |
20,000,000 |
|
2. |
VOLVO EX40 BEV |
Պետհամարանիշ չունի |
2024 |
YV1XZERR9S2511596 |
20,000,000 |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
15.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|