ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 39-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.01.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 2026 թվականի N 39-Ա

 

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 36-րդ հոդվածի 6-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար`

1) Նարեկ Արթուրի Խաչատրյանին (ծնվ.՝ 28.01.2004 թ., ՀՀ, ք. Գյումրի, Բ. Շչերբինայի փող., տուն 29/2, Շիրակի մարզի ԶԿ) տրված տարկետումը՝ ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ՀՀ ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.

2) Գևորգ Վահանի Գրիգորյանին (ծնվ.՝ 05.04.2004 թ., ՀՀ, ք. Երևան, Չեխովի փող., շ. 8/1, բն. 33, Երևանի N 4 ԶԿ) տրված տարկետումը՝ ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ՀՀ ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 18-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմից պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1104-Ա որոշման N 2 հավելվածի 18-րդ և 20-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

15.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ