Գլխավոր տեղեկություն
Համար
N 44-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.01.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 2026 թվականի N 44-Ա

 

ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇ ՈՒՆԵՑՈՂ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՀԻՄՔՈՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 13-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 19-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» N 68-Ա որոշման՝

1) N 1 հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով՝

«7. Մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 27 տարին լրանալու օրը, տալ տարկետում Վահագն Աշոտի Սարգսյանին (ծնվ.՝ 03.06.2004 թ., հաշվառման հասցե՝ ք. Երևան, Գայի 1/1, բն. 54): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին և կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու մասին» N 1055-Ա որոշման՝

1) N 1 հավելվածի 3-րդ կետի 7-րդ, 52-րդ և 59-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

2) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով՝

«6. Մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 27 տարին լրանալու օրը, տալ տարկետում հետևյալ անձանց՝

1) Արթուր Սամվելի Մանուկյան (ծնվ.՝ 19.06.2006 թ., հաշվառման վայրը՝ ք. Երևան, Լենինգրադյան 10 շ., բն. 25): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

2) Դավիթ Կարենի Դանիելյան (ծնվ.՝ 12.06.2006 թ., հաշվառման վայրը՝ ք․ Երևան, Չեխովի փող., 54 շ., բն. 40): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

3) Միքայել Վիգենի Բարսեղյան (ծնվ.՝ 02.11.2006 թ., հաշվառման վայրը՝ ք․ Երևան, Մաշտոցի պող. 54, բն. 30): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 982-Ա որոշման՝

1) N 1 հավելվածի 4-րդ կետի 51-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով՝

«7. Մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 27 տարին լրանալու օրը, տալ տարկետում Արտյոմ Վահագնի Պողոսյանին (ծնվ.՝ 04.05.2007 թ., հաշվառման վայրը՝ ք. Երևան, Մոլդովական փող. 4/1, բն. 34): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

15.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ