ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 42-Ա |
«08» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
|
Հավելված Երևանի քաղաքապետի08.01.2026 թ. հ. 42-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Մկրտիչ Չիբուխչյան և Աշոտ Երիցյան |
Սասունցի Դավթի փողոց, հ.1 |
ավտոտնակ |
Մկրտիչ Չիբուխչյանին և Աշոտ Երիցյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ Սասունցի Դավթի փողոցի հ.1 հասցեում գտնվող ավտոտնակին /վկ. հ.19022024-01-0039, հող. 53.9քմ/ տրամադրել հասցե՝ Սասունցի Դավթի փողոց, հ.1/1 |
01053HPNTMUF |
|
|
2 |
Մամիկոն Աբրահամյան |
Նոր Խարբերդ 3-րդ փողոց, 1-ին նրբանցք, հ.2 |
հողամաս |
Մամիկոն Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Նոր Խարբերդ 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.2 հասցեում գտնվող հողամասի բաժանման հատակագծով առանձնացվող 150.0քմ մակերեսով մասին /վկ. հ.25022014-01-0066/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, Ձորի թաղամաս, 3-րդ փողոց, հ.5 |
01113T5MSE2U |
|
|
3 |
Մամիկոն Աբրահամյան |
Նոր Խարբերդ 3-րդ փողոց, 1-ին նրբանցք, հ.2 |
հողամաս |
Մամիկոն Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Նոր Խարբերդ 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.2 հասցեում գտնվող հողամասի մնացորդային 500.0քմ մակերեսով մասին /վկ. հ.25022014-01-0066/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, Ձորի թաղամաս, 3-րդ փողոց, հ.5/1 |
01113MXYZNGJ |
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |