ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 45-Ա |
«08» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2025 թվականի դեկտեմբերի 26-ի հ.ՎԴ/15970/05/24 և 2025 թվականի դեկտեմբերի 29-ի հ.ՎԴ/15986/05/24, ՎԴ/15806/05/24 կատարողական թերթերի պահանջները:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածով և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 71-րդ հոդվածով.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող, Դավթաշեն 2-րդ թաղամասի 6/22 /ծածկագիր 01-004-0082-0058/, Դավթաշեն 2-րդ թաղամասի 9/11 /ծածկագիր 01-004-0082-0062/, Դավթաշեն 2-րդ թաղամասի 9/21 /ծածկագիր 01-004-0082-0063/, Դավթաշեն 2-րդ թաղամասի 9/24 /ծածկագիր 01-004-0082-0061/ և Դավթաշեն 2-րդ թաղամասի 9/25 /ծածկագիր 01-004-0082-0064/ հողամասերի 2025 թվականի դեկտեմբերի 26-ի աճուրդը համարել չկայացած:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` ապահովել աճուրդում հաղթող ճանաչված անձանց կողմից սույն որոշման 1-ին կետում նշված հասցեների համար 900015211411 հաշվեհամարին փոխանցված գումարների վերադարձը:
3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|