ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2025 թվական, N 224-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 10, 11-րդ, 12-րդ, 13-րդ հոդվածների՝ համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի տարածքում 2026 թվականի համար սահմանել տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2. Համայնքի տարածքում բոլոր տուրքերի և վճարների համար սահմանվում են դրույքաչափեր՝ ըստ համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրերի գոտիականության։
3. Տվյալ տարվա համար հաստատված տեղական տուրքի և վճարների դրույքաչափերի փոփոխություն չի կարող կատարվել:
4. Տեղական տուրքերը և վճարները վճարվում են Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Որոշումն ընդունվեց.
|
ԿՈՂՄ |
ԴԵՄ |
ՁԵՌՆՊԱՀ |
|
1. |
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ |
|||
|
2. |
ԼՈՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ |
|||
|
3. |
ՀԱՄԼԵՏ ՂՈՒԼՅԱՆ | |||
|
4. |
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՁԱՎԱՐՅԱՆ | |||
|
5. |
ՖԼՈՐԱ ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ | |||
|
6. |
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ | |||
|
7. |
ՀՐԱՆՏ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ |
|||
|
8. |
ԱՆԱՀԻՏ ՍՄԲԱՏՅԱՆ |
|||
|
9. |
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
|||
|
10. |
ԱՐԵՆ ԴԱԼԼԱՔՅԱՆ |
|||
|
11. |
ՀԱՅԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ |
|||
|
12. |
ՆԱՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ |
|||
|
13. |
ՍԱՄՎԵԼ ԷԼԲԱԿՅԱՆ |
|||
|
14. |
ԱՐԱՄԱՅԻՍ ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
2025 թ., դեկտեմբերի 24, Լոռու մարզ, ք. Ալավերդի |
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ
|
|
ՀՀ Լոռու մարզի, Ալավերդի համայնքի ավագանու՝ 24 դեկտեմբերի 2025 թվականի թիվ 224-Ն որոշման |
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հավելված
|
Հ/Հ |
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
2026 թ․-ի համար առաջարկվող դրույքաչափը (դրամ) և կիրառվող գործակիցները | ||
|
1․ |
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝ | |||
|
1) |
Ա․ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ` | |||
|
Մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` |
15 000 դրամ | |||
|
2) |
Սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված և Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված` սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների (այդ թվում` հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների) համար` | |||
|
ա․ 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող` սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը, |
30 000 դրամ | |||
|
բ ․ 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող` սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը, |
100 000 դրամ | |||
|
գ․ 1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող` սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը, |
200 000 դրամ | |||
|
դ․3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող` սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը։ |
1 000 000 դրամ | |||
|
Սույն կետի համաձայն` շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Կառավարության որոշմամբ սահմանված` շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող հետևյալ գործակիցները. | ||||
|
Գոտի |
Գոտիականության գործակից | |||
|
13-16 |
2.0 | |||
|
17-20 |
1.0` | |||
|
3) |
Սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված և Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված` սահմանամերձ բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների համար` | |||
|
ա․200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` |
30 000 դրամ | |||
|
բ․ 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` |
50 000 դրամ | |||
|
գ․1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` |
50 000 դրամ | |||
|
4) |
3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` |
100 000 դրամ | ||
|
Դ․ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ` | ||||
|
ա․ մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող` սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը, |
5 000 դրամ | |||
|
բ․ 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող` սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը։ |
10 000 դրամ | |||
|
2․ |
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների (բացառությամբ կառուցվող անհատական բնակելի տների, ինչպես նաև Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների) շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական)՝ | |||
|
1) |
- այլ շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների) շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար՝ | |||
|
ա․ 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը, | ||||
|
բ․ 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը, | ||||
|
գ․ 1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 400 հազար դրամի և շենքի կամ շինության կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը, | ||||
|
դ․ 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ երկու միլիոն դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար երկու միլիոն դրամի հանրագումարի ու սույն մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված՝ շենքի կամ շինության կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը. | ||||
|
3. |
Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով` | |||
|
1) |
չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` |
3 000 դրամ | ||
|
2) |
բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետեվանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով, | |||
|
3) |
նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կաույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարաության համար 1-ին մասի 1-ին կետով սահանված նորմերը և դրույքաչափերը. | |||
|
4․ |
Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար տեղական տուրքը սահանել՝ |
5 000 դրամ | ||
|
5․ |
Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում օրացուցային տարվա համար սահմանել` | |||
|
1) |
Հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար` |
200 000 դրամ | ||
|
2) |
Սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար` |
200 000 դրամ | ||
|
3) |
Հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար` |
200 000 դրամ | ||
|
6. |
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում օրացուցային տարվա համար՝ | |||
|
1) |
Հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար` |
100 000 դրամ | ||
|
2) |
Բնական գազի վաճառքի թույլտվության համար` |
100 000 դրամ | ||
|
3) |
Հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար` |
100 000 դրամ | ||
|
7․ |
Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար սահմանել` |
60 000 դրամ | ||
|
8․ |
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար սահմանել` |
20 000 դրամ | ||
|
9․ |
Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար սահմանել` |
50 000 դրամ | ||
|
10․ |
Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար տուրքը սահմանել` | |||
|
11․ |
Ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար` | |||
|
1) |
ա․ Մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` |
10 000 դրամ | ||
|
բ․26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` |
13 000 դրամ | |||
|
գ․50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` |
17 000 դրամ | |||
|
դ․ 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` |
25 000 դրամ | |||
|
ե․200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` |
35 000 դրամ | |||
|
զ․ 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` |
80 000 դրամ | |||
|
2) |
Օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար` | |||
|
ա․մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` |
10 000 դրամ | |||
|
բ․26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` |
13 000 դրամ | |||
|
գ․ 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` |
17 000 դրամ | |||
|
դ․ 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` |
25 000 դրամ | |||
|
ե․ 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` |
35 000 դրամ | |||
|
զ․500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` |
80 000 դրամ | |||
|
12․ |
Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար սահմանել` | |||
|
1) |
Առևտրի օբյեկտների1 համար` |
30 000 դրամ | ||
|
2) |
Հանրային սննդի2 և զվարճանքի օբյեկտների համար` |
50 000 դրամ | ||
|
3) |
Բաղնիքների (սաունաների) համար` |
200 000 դրամ | ||
|
4) |
Խաղատների համար` |
500 000 դրամ | ||
|
5) |
Շահումով խաղերի համար` |
300 000 դրամ | ||
|
6) |
Վիճակախաղերի համար` |
150 000 դրամ | ||
|
12-րդ կետի համար՝ ըստ բնակավայրերի գոտիականության, կիրառվում են ստորև բերված գործակիցները | ||||
|
Գոտի |
Բնակավայրի անվանումը |
Գործակից | ||
|
13-14 |
ք․ Ալավերդի |
1,0 | ||
|
15 |
ք․ Ալավերդի, գ․ Սանահին, գ․ Ակներ |
0,75 | ||
|
16 |
ք․ Ալավերդի, ք․ Ախթալա |
0,75 | ||
|
17 |
գ․ Օձուն, գ․ Աքորի |
0,75 | ||
|
18 |
ք․ Ալավերդի, ք․ Շամլուղ, |
0,5 | ||
|
19 |
գ․Հաղպատ, գ․Շնող, գ․Թեղուտ, գ․Այգեհատ, գ․Ճոճկան, գ․Արեվածագ, գ․Մղարթ, գ․Ծաթեր |
0,5 | ||
|
20 |
գ․Կաճաճկուտ, գ․Ծաղկաշատ, գ․Մեծ Այրում, գ․Նեղոց, գ․Հագվի, գ․Արդվի, գ․Կարմիր Աղեկ |
0,3 | ||
|
21 |
գ․ Ջիլիզա |
0,3 | ||
|
22 |
գ․ Քարկոփ |
0,3 | ||
|
13․ |
Համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)` տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար տեղական տուրքը՝ յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է` | |||
|
1) |
ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՍՈՒՄ՝ | |||
|
ա․մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` |
5 000 դրամ | |||
|
բ․26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` |
10 00 դրամ | |||
|
գ․50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` |
15 00 դրամ | |||
|
դ․100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` |
20 00 դրամ | |||
|
ե․200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` |
30 00 դրամ | |||
|
զ․500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` |
50 000 դրամ | |||
|
2) |
ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՍՈՒՄ` | |||
|
ա․մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ |
1 000 դրամ | |||
|
բ․ 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` |
2 000 դրամ | |||
|
գ․50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` |
4 000 դրամ | |||
|
դ․ 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` |
8 000 դրամ | |||
|
ե․ 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` |
15 000 դրամ | |||
|
զ․ 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` |
25 000 դրամ | |||
|
14․ |
Քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար` |
5 000 դրամ | ||
|
15․ |
Ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան` համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար` | |||
|
1) |
ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` |
2 000 դրամ | ||
|
2) |
թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` |
3 500 դրամ | ||
|
3) |
սոցիալական գովազդի համար` |
0 դրամ | ||
|
4) |
այլ արտաքին գովազդի համար` |
1 500 դրամ | ||
|
5) |
դատարկ գովազդային վահանակների համար` համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի |
25 %-ի չափով | ||
|
6) |
եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը` համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի |
10 %-ի չափով | ||
|
16․ |
Հայաստանի Հանրապետության համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար` օրացուցային տարվա համար` |
100 000 դրամ | ||
|
17․ |
Համայնքի վարչական տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների` միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար` օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար սահմանել` |
10 000 դրամ | ||
|
18․ |
Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար` օրացուցային տարվա համար` |
500 000 դրամ | ||
|
19․ |
Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար` օրացուցային տարվա համար` | |||
|
1) |
3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` |
2 500 000 դրամ | ||
|
2) |
5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` |
5 000 000 դրամ | ||
|
3) |
7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` |
7 000 000 դրամ | ||
|
4) |
10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար` |
10 000 000 դրամ | ||
|
20․ |
Համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար` | |||
|
1) |
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների3 (բացառությամբ հեստապարային ակումբների) համար` օրացուցային տարվա համար սահմանել` |
20 000 դրամ | ||
|
2) |
հեստապարային ակումբի համար` օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում |
150 000 դրամ | ||
|
21․ |
Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` շրջիկ առևտրի4 կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվության համար` յուրաքանչյուր ամսվա համար` |
25 000 դրամ | ||
|
22․ |
Համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց` տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության մեկ քառակուսի մետրի համար սահմանել՝ |
10 000 դրամ | ||
|
ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ | ||||
|
Հայաստանի Հանրապետության Ալավերդի համայնքում սահմանվում են տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը. | ||||
|
1. |
Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել՝ |
15 000 դրամ | ||
|
2. |
Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումըն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագըրման ձևակերպման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել՝ |
15 000 դրամ | ||
|
3. |
Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել. |
15 000 դրամ | ||
|
4. |
Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթըղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել. |
5 000 դրամ | ||
|
5. |
Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել. |
15 000 դրամ | ||
|
6. |
ՀՀ Կադաստրի կոմիտեի պետական գրանցման ավտոմատացված համակարգին միանալու միջոցով այլ անձանց ծառայություններ մատուցելու համար սահմանել ծառայության վճար, յուրաքանչյուր ծառայության համար՝ |
1 500 դրամ | ||
|
7. |
Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել. |
3 000 դրամ | ||
|
8. |
Համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար աղբահանության վճարը սահմանվում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերի սահմաններում (Գլուխ 3, Հոդված 14). | |||
|
1) |
Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է՝ | |||
|
ա․Ալավերդի քաղաքում ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ |
150 դրամ | |||
|
բ․Ալավերդի համայնքի /բացառությամբ Ալավերդի քաղաքի/ բնակավայրերում ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ |
100 դրամ | |||
|
գ․Ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի 1 քմ մակերեսի համար՝ |
10 դրամ | |||
|
2) |
Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով. | |||
|
ա․Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` |
50 դրամ | |||
|
բ․Հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` |
20 դրամ | |||
|
գ․Վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` |
15 դրամ | |||
|
դ․Գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ |
5 դրամ | |||
|
ե․Արտադրական` արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում` ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` |
10 դրամ | |||
|
զ․Շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված առավել բարձր դրույքաչափով. |
50 դրամ | |||
|
է․Շինություններում (այդ թվում՝ առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափով: |
50 դրամ | |||
|
2․1) |
Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ |
50 դրամ | ||
|
2․2) |
Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին: | |||
|
2․3) |
Ոչ բնակելի նպատակային նշանակության առնվազն 1000 քմ ընդհանուր մակերես զբաղեցնող շենքերում և (կամ) շինություններում և շենքերից ու շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի վերաբերյալ 8 բաժնի 2-րդ մասի 1-5-րդ կետերով և 2.1-ին մասով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է` | |||
|
ա․ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ |
3 000 դրամ | |||
|
բ․ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ |
10 000 դրամ | |||
|
2․3․1) |
8․3-րդ մասով սահմանված ոչ բնակելի շենքի և (կամ) շինության և (կամ) տարածքների մասով աղբահանության հարաբերությունները կարգավորվում են աղբահանության ծառայություն մատուցող և ստացող կողմերի միջև կնքված պայմանագրով: Ընդ որում, նշված շենքի, շինության և տարածքի սեփականատերը 8 բաժնի 2-րդ մասի 1-5-րդ կետերով և 2.1-ին մասով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության վերաբերյալ գրավոր ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին | |||
|
2․3․2) |
8․3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքում ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի և (կամ) շինության և (կամ) տարածքի սեփականատերն է կազմակերպում ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման և հաշվարկման ապահովումը` 8 բաժնի 3-րդ մասով նախատեսված անձանց կողմից դրա ապահովման անհնարինության դեպքում: Ընդ որում, ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման դեպքում պետք է ապահովվեն աղբի հավաքման ու հեռացման՝ համայնքի ավագանու հաստատած կարգն ու պայմանները: | |||
| 2․3․3) |
8․3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգավորումները չեն կիրառվում 8․3.2-րդ մասով սահմանվող ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման համար համապատասխան աղբամանների տեղադրման, ինչպես նաև աղբատար մեքենաների անարգել մուտքի ու ելքի անհնարինության դեպքերում: | |||
|
9․ |
Ջրմուղ-կոյուղու համար այն համայնքներում, որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող օպերատոր կազմակերպությունների սպասարկման տարածքներում, մասնավորապես ջրամատակարարման և ջրահեռացման վճարներ` համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով, բացառությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման դեպքերի, ջրի վճար սահմանել 1 (մեկ) խորանարդ մետրի համար |
171 դրամ | ||
|
1) |
- Շամլուղ բնակավայրի խմելու ջրի վճար սահմանել, |
|||
|
ա․առանց կոյուղու սպասարկման, 1 (մեկ) խորանարդ մետրի համար |
120 դրամ | |||
|
բ․առանց կոյուղու սպասարկման, 1 (մեկ) անձի համար |
320 դրամ | |||
|
գ․կոյուղու սպասարկումով, 1 (մեկ) խորանարդ մետրի համար |
170 դրամ | |||
|
դ․կոյուղու սպասարկումով, 1 (մեկ) անձի համար |
380 դրամ | |||
|
2) |
Շնող բնակավայրի խմելու ջրի վճար սահմանել՝ յուրաքանչյուր տնտեսության համար ամսական |
500 դրամ | ||
|
10 |
Ոռոգման ջրի մատակարարման համար այն համայնքներում, որոնք ներառված չեն «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում` համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով, բացառությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման դեպքերի ոռոգման ջրի վճար սահմանել. | |||
|
ա․ 0 - 500 մ2 մակերես ունեցող հողամասի համար |
300 դրամ | |||
|
բ․ 501 - 1000 մ2 մակերես ունեցող հողամասի համար |
500 դրամ | |||
|
գ․ 1001 - 2000 մ2 մակերես ունեցող հողամասի համար |
1000 դրամ | |||
|
դ․2001 - 3000 մ2 մակերես ունեցող հողամասի համար |
1 500 դրամ | |||
|
ե․3001 - 5000 մ2 մակերես ունեցող հողամասի համար |
2 000 դրամ | |||
|
զ․ 5001 - 10000 մ2 մակերես ունեցող հողամասի համար |
5 000 դրամ | |||
|
է․10000 և ավելի մ2 մակերես ունեցող հողամասի համար |
10 000 դրամ | |||
|
11․ |
Համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար` համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով. | |||
|
Ալավերդի համայնքի վարչական տարածքում համայնքային ենթակայության մանկապարտեզներում | ||||
|
12․ |
Մանկապարտեզի համար վճար մեկ ամսվա համար սահմանել՝ |
3 500 դրամ | ||
|
1) |
Մեկ ծնողի երկրորդ երեխայի հաճախելու դեպքում երկրորդ երեխայի համար մեկ ամսվա վճար սահմանել |
2 000 դրամ | ||
|
2) |
Մեկ ծնողի երրորդ երեխայի հաճախելու դեպքում երրորդ երեխայի համար մեկ ամսվա վճար սահմանել |
0 դրամ | ||
|
3) |
Հերթապահ խումբ հաճախող մեկ երեխայի մանկապարտեզի համար վճար մեկ ամսվա սահմանել՝ |
1 500 դրամ | ||
|
4) |
Միակողմանի ծնողազուրկ երեխաների համար մանկապարտեզի համար վճար մեկ ամսվա համար սահմանել՝ |
2 000 դրամ | ||
|
5) |
Միակողմանի ծնողազուրկ երեխաների, մեկ ծնողի երկրորդ երեխայի հաճախելու դեպքում մեկ ամսվա համար վճար սահմանել՝ |
1 000 դրամ | ||
|
6) |
Երկկողմանի ծնողազուրկ երեխաների, զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների երեխաների, ինչպես նաև մեկ ծնողի երեք և ավելի երեխայի հաճախման դեպքում մեկ ամսվա համար սահմանել՝ |
0 դրամ | ||
|
7) |
- Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ամսեկան վարձավճարները սահմանվում է՝ /ՀՀ Կառավարության 15 հուլիսի 2021 թվականի N 1169-Ն որոշման համաձայն վարձավճարների գումարները փոխհատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին/ |
0 դրամ | ||
|
13․ |
Ալավերդի համայնքի վարչական տարածքում համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների՝ երաժշտական և արվեստի դպրոցների ուսման վճար մեկ ամսվա համար համար սահմանել՝ | |||
|
ա․Դաշնամուրային բաժնի համար՝ |
3 500 դրամ | |||
|
բ․Լարային, փողային և վոկալ բաժինների համար՝ |
3 000 դրամ | |||
|
գ․Ժողգործիքների բաժնի համար՝ |
2 000 դրամ | |||
|
դ․ «II գործիք» ոչ պարտադիր ֆակուլտատիվ առարկայի ուսուցման համար՝ |
500 դրամ | |||
|
13․ 1) |
Գեղարվեստի դպրոցի ուսման վճար մեկ ամսվա համար սահմանել՝ |
1 000 դրամ | ||
|
13․2) |
Ըմբշամարտի դպրոցում ուսման վճար մեկ ամսվա համար սահմանելё |
1 000 դրամ | ||
|
13․3) |
Մանկապատանեկան մարզադպրոցում ուսման վճար մեկ ամսվա համար սահմանել |
1 000 դրամ | ||
|
13․4) |
Միակողմանի ծնողազուրկ երեխաների, մեկ ծնողի երկրորդ երեխայի հաճախելու դեպքում մեկ ամսվա համար սահմանել՝ | |||
|
ա․ դաշնամուրային բաժնի համար՝ |
2 000 դրամ | |||
|
բ․ Լարային, փողային և վոկալ բաժինների համար՝ |
1 500 դրամ | |||
|
գ․ Ժողգործիքների բաժնի համար՝ |
1 000 դրամ | |||
|
դ․ «II գործիք» ոչ պարտադիր ֆակուլտատիվ առարկայի ուսուցման համար՝ |
250 դրամ | |||
|
13․5) |
Գեղարվեստի դպրոցի ուսման վճար մեկ ամսվա համար սահմանել՝ |
500 դրամ | ||
|
13․6) |
Ըմբշամարտի դպրոցում ուսման վճար մեկ ամսվա համար սահմանել՝ |
500 դրամ | ||
|
13․7) |
Մանկապատանեկան մարզադպրոցում ուսման վճար մեկ ամսվա համար սահմանել՝ |
500 դրամ | ||
|
13․8) |
Երկկողմանի ծնողազուրկ երեխաների, զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների երեխաների, ինչպես նաև մեկ ծնողի երեք և ավելի երեխայի հաճախման դեպքում մեկ ամսվա համար սահմանել՝ |
0 դրամ | ||
|
14 |
Ալավերդի համայնքի վարչական տարածքում համայնքային ենթակայության մշակութային կենտրոնների, արտադպրոցական դաստիարակության հաստատությունների՝ երաժշտական և արվեստի դպրոցների չօգտագործվող տարածքների վարձակալության տրման վարձավճար սահմանել՝ | |||
|
ա․Ալավերդի քաղաքի (բացառությամբ Սանահին Սարահարթ թաղամասի) 1մ2 տարածքի համար՝ |
300 դրամ | |||
|
բ․Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի 1մ2 տարածքի համար՝ |
250 դրամ | |||
|
գ․Ալավերդի համայնքի մյուս բնակավայրերի համար 1մ2 տարածքի համար՝ |
200 դրամ | |||
|
դ․ Սպորտային գործունեություն ծավալողների համար (1քմ․) |
150 դրամ | |||
|
15․ |
Համայնքի վարչական տարածքում, սակայն համայնքի բնակավայրերից դուրս գտնվող` ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված և համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումներ անցկացնելու համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց 1 օրվա համար փոխհատուցման վճար սահմանել՝ |
3 000 դրամ | ||
|
16․ |
Համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային ենթակայության թանգարանների (մեկ անձի) մուտքի համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել՝ |
1 000 դրամ | ||
|
ա․Երեխաների և ուսանողների համար սահմանել՝ |
500 դրամ | |||
|
բ․Էքսկուրսավարի ծառայություն |
1 000 դրամ | |||
|
17․ |
Համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանին մեկ ավտոմեքենայի յուրաքանչյուր մեկ ժամվա համար սահմանում է՝ /Մեկ ժամվա համար սահմանված վճարի գանձում իրականացնելու դեպքում սահմանվում է փաստացի կայանման համար րոպեների հաշվարկման մեթոդ/: |
200 դրամ | ||
|
18․ |
Համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար փոխհատուցման վճար սահմանել՝ մեկ փաստաթղթի համար՝ |
1 000 դրամ | ||
|
19․ |
Համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ սահմանել՝ | |||
|
1) |
Կենդանիների հիվանդությունների բուժման, կանխարգելման հարցերով խորհըրդատվության համար՝ |
500 դրամ | ||
|
2) |
Ծննդօգնության համար․ | |||
|
ա․թեթև միջամտության համար |
1 000 դրամ | |||
|
բ․ծանր միջամտության համար |
5 000 դրամ | |||
|
3) |
Վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների իմունականխարգելիչ պատվաստումներ և արյունառում կամ այլ նմուշառում՝ կախված կենդանու տեսակից (բացառությամբ՝ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» պետական ծրագրում ընդգրկված հակաանասնահամաճարակային միջոցառումների)․ | |||
|
ա․մանր կենդանու համար՝ |
100 դրամ | |||
|
բ․խոշոր կենդանու համար՝ |
200 դրամ | |||
|
4) |
Կենդանիների արտաքին և ներքին մակաբույծների դեմ պայքարելու համար՝ |
200 դրամ | ||
|
5) |
Ախտահանության 1 մ2 համար՝ |
200 դրամ | ||
|
6) |
Միջատազերծման (դեզինսեկցիա) 1 մ2 համար՝ |
100 դրամ | ||
|
7) |
Կրծողների ոչնչացման (դեռատիզացիա) 1 մ2 համար՝ |
200 դրամ | ||
|
8) |
Արհեստական սերմնավորման համար՝ |
5 000 դրամ | ||
|
9) |
Կենդանու հերձման համար․ | |||
|
ա․մանր կենդանու համար՝ |
1 000 դրամ | |||
|
բ․խոշոր կենդանու համար՝ |
3 000 դրամ | |||
|
10) |
Կենդանու բուժման՝ կախված հիվանդության տեսակից և կենդանու տեսակից, յուրաքանչյուր այցելության համար՝ |
1 000 դրամ | ||
|
11) |
Կենդանու նախասպանդային զննման համար՝ կախված կենդանու տեսակից՝ | |||
|
ա․մանր կենդանու համար՝ |
1 000 դրամ | |||
|
բ․խոշոր կենդանու համար՝ |
2 000 դրամ | |||
|
20. |
Համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել՝ |
5 000 դրամ | ||
|
21. |
Համայնքի տարածքում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներից բխող` համայնքի կողմից տրամադրվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով: | |||
|
22. |
Համայնքում իրականացվող որոշ գյուղատնտեսական աշխատանքներ (վար երեք խոփանոց գութանով, խոտհունձ տրակտորային հնձիչով, խոտի հավաքում տրակտորային հավաքիչով և խոտի հակավորում) իրականացնելու համար տեղական վճարի դրույքաչափ սահմանել՝ | |||
|
1) |
Վար – 1 հա-ի հաշվով | |||
|
ա․համայնքի տարածքում՝ |
30 00 դրամ | |||
|
բ․համայնքի տարածքից դուրս՝ |
40 000 դրամ | |||
|
2) |
Խոպան հողի վար – 1 հա-ի հաշվով | |||
|
ա․համայնքի տարածքում՝ |
35 00 դրամ | |||
|
բ․համայնքի տարածքից դուրս՝ |
45 000 դրամ | |||
|
3) |
Խոտհունձ տրակտորային հնձիչով՝ | |||
|
ա․համայնքի տարածքում՝ |
20 00 դրամ | |||
|
բ․համայնքի տարածքից դուրս՝ |
25 000 դրամ | |||
|
4) |
Խոտի հավաքում տրակտորային հավաքիչով 1 հա-ի հաշվով | |||
|
ա․համայնքի տարածքում՝ |
10 000 դրամ | |||
|
բ․համայնքի տարածքից դուրս՝ |
15 000 դրամ | |||
|
5) |
Փխրեցում, հարթեցում 1 հա-ի հաշվով | |||
|
ա․համայնքի տարածքում՝ |
18 000 դրամ | |||
|
բ․համայնքի տարածքից դուրս՝ |
23 000 դրամ | |||
|
6) |
Ցանքս 1 հա-ի հաշվով | |||
|
ա․համայնքի տարածքում՝ |
15 00 դրամ | |||
|
բ․համայնքի տարածքից դուրս՝ |
20 000 դրամ | |||
|
7) |
Կուլտիվացիա 1 հա-ի հաշվով | |||
|
ա․համայնքի տարածքում՝ |
15 00 դրամ | |||
|
բ․համայնքի տարածքից դուրս՝ |
20 000 դրամ | |||
|
8) |
Սրսկիչ /առանց բուժանյութի/ 1 հա-ի հաշվով | |||
|
ա․համայնքի տարածքում՝ |
10 00 դրամ | |||
|
բ․համայնքի տարածքից դուրս՝ |
15 000 դրամ | |||
|
Բուժանյութով՝ հավելացված բուժանյութի արժեքը |
||||
|
9) |
Խոտի մամլում 1 հակի հաշվով | |||
|
ա․համայնքի տարածքում՝ |
150 դրամ | |||
|
բ․համայնքի տարածքից դուրս՝ |
170 դրամ | |||
|
10) |
Հորատող սարքի 1 հատ փոսի հաշվով՝ | |||
|
ա․համայնքի տարածքում՝ |
150 դրամ | |||
|
բ․համայնքի տարածքից դուրս՝ |
180 դրամ | |||
|
11) |
Խոտհունձ այգու ներսում 1 հա-ի հաշվով | |||
|
ա․համայնքի տարածքում՝ |
40 00 դրամ | |||
|
բ․համայնքի տարածքից դուրս՝ |
50 000 դրամ | |||
|
12) |
Միջշարային մշակության կուլտիվատորի ծառայություն 1 հա-ի հաշվով | |||
|
ա․համայնքի տարածքում՝ |
15 00 դրամ | |||
|
բ․համայնքի տարածքից դուրս՝ |
18 000 դրամ | |||
|
13) |
Հացահատիկային կոմբայնի ծառայություն 1 հա-ի հաշվով | |||
|
ա․համայնքի տարածքում՝ |
26 000 դրամ | |||
|
բ․համայնքի տարածքից դուրս՝ |
30 000 դրամ | |||
|
14) |
Արևածաղկի հնձիչի ծառայություն 1 հա-ի հաշվով |
|||
|
ա․համայնքի տարածքում՝ |
40 000 դրամ | |||
|
բ․համայնքի տարածքից դուրս՝ |
50 000 դրամ | |||
|
15) |
Եգիպտացորենի հնձիչի ծառայություն 1 հա-ի հաշվով | |||
|
ա․համայնքի տարածքում ՝ |
45 000 դրամ | |||
|
բ․Համայնքի տարածքից դուրս՝ |
50 000 դրամ | |||
|
Ծառայություն մատուցելու /կամ վարձակալությամբ տրամադրելու/ դեպքում տրակտորիստին տրամադրել իր հավաքագրված գումարի 25% -ը, սրսկիչի դեպքում՝ 30%-ը | ||||
|
23. |
Ալավերդու համայնքապետարանին սեփականության իրավունքով պատկանող տեխնիկաներով /տեխնիկատրանսպորտային միջոցներով/ ծառայություններ մատուցելու համար տեղական վճարի դրույքաչափ սահմանել՝ | |||
|
1) |
Բեռնատար ինքնաթափ մեքենա, թափքի տարողությունը 10 տոննա, | |||
|
ա․Միակողմանի 1 կմ վճար սահմանել՝ |
1 500 դրամ | |||
|
բ․Երկկողմանի 1 կմ վճար սահմանել՝ |
750 դրամ | |||
|
գ․1 ժամ կայանելու համար սահմանել՝ |
500 դրամ | |||
|
դ․Օրավարձի դեպքում սահմանել՝ |
20 000 դրամ | |||
|
23․2) |
Էքսկավատոր | |||
|
ա․Մինչև 1 ժամը սահմանել |
13 00 դրամ | |||
|
բ․1 ժամը և 1 ժամից հետո հաշվարկը կատարել 1 ժամի համար՝ |
15 000 դրամ | |||
|
գ․Համայնքից դուրս՝ |
20 000 դրամ | |||
|
Հիմնարկներին և կազմակերպություններին տրամադրելու համար սահմանել վճար՝ | ||||
|
ա․Յուրաքանչոյւր ժամի համար |
20 00 դրամ | |||
|
բ․Օրավարձով տրամադրելու դեպքում՝ 8 ժամ և ավելիի դեպքում, յուրաքանչյուր ժամի համար |
15 000 դրամ | |||
|
23․3) |
Ավտոգրեյդեր | |||
|
ա․Համայնքի տարածքում 1 ժամի համար |
15 000 դրամ | |||
|
բ․Համայնքից դուրս |
20 000 դրամ | |||
|
Հիմնարկներին և կազմակերպություններին տրամադրելու համար սահմանել վճար՝ | ||||
|
ա․ 1-ից 8 ժամ՝ յուրաքանյուր ժամի համար |
20 00 դրամ | |||
|
բ․8 ժամից ավելի – յուրաքանչյուր ժամի համար |
15 000 դրամ | |||
|
23․4) |
Միկրոավտոբուս | |||
|
ա․1 կմ-ի արժեքը միակողմանի սահամնել՝ |
400 դրամ | |||
|
բ․1 կմ-ի արժեքը երկկողմանի սահամնել՝ |
200 դրամ | |||
|
Ավտոմեքենայի ծառայության վճարովի մատուցելու պայմանագիր կնքելու դեպքում | ||||
|
գ․Ծառայություն մատուցելու համար – 1 կմ |
45 դրամ | |||
|
23․5) |
Քաղաք Ալավերդի – գյուղ Կաճաճկուտ երթուղու մեկ քաղաքացու համար վճար սահմանել՝ |
300 դրամ | ||
|
ա․ք․ Ալավերդի – գ․Աքորի երթուղի՝ |
150 դրամ | |||
|
բ․գ․ Աքորի – գ․ Կաճաճկուտ երթուղի՝ |
150 դրամ | |||
|
Համայնքի /համայնքապետարանի/ կարիքների և միջոցառումների համար ցանկացած տրանսպորտային միջոցի ծառայությունն անվճար է | ||||
|
Ցանկացած տրանսպորտային կամ տեխնիկական միջոցների օգտագործման դեպքում առաջնահերթությունը տալ համայնքային կարիքների համար | ||||
___________________________
1 Առևտրի օբյեկտների տեսակներն են` խանութները, կրպակները, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերը։
2 Հանրային սննդի օբյեկտները դասակարգվում են հետևյալ տեսակների` ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ։
3 «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված է՝ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ` կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ, բաղնիք, շոգեբաղնիք, սաունա, մերսման սրահ (բացառությամբ բուժական մերսման սրահների)․
4 շրջիկ առևտուր` առևտրի օբյեկտներից դուրս` շրջիկ առևտրի կետերի միջոցով իրականացվող վաճառք.
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Դ. ՂՈՒՄԱՇՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունվարի 2026 թվական: