ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 6-Ա |
«07» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի N 482-Ն որոշման 1-ին կետի 7-րդ և 2-րդ կետի 3-րդ ենթակետերին համապատասխան, հիմք ընդունելով «Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «ՈՒնիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենի դիմումը.
1. Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «ՈՒնիսոն» հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող 122 LS 61 և 309 LP 61 հաշվառման համարանիշներով տրանսպորտային միջոցներին, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև 2026 թվականի ավարտը տրամադրվում է ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության, քարտուղարության պետերի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|