ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 5-Ա |
«07» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.62 ՇԵՆՔԻ Հ.105/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռայա Առուստամյանի և Վերա Հարությունյանի լիազորված անձ Հայկ Հարությունյանի դիմումը՝ Հանրապետության փողոցի հ.62 շենքի, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Ռայա Առուստամյանին և Վերա Հարությունյանին պատկանող հ.105/1 բնակարանի մի հատվածի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 15.04.2021թ. հ.15042021-01-0211 վկայական) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու և առանձնացվող մասին հասցե տրամադրելու վերաբերյալ։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.12.2025թ. հ.Ն/77251-25 եզրակացությունը, ինչպես նաև Ա/Ձ Տիգրան Փոթիկյանի (որակավորման վկայական հ.0181) կողմից 22.01.2025թ. կատարված չափագրությունը.
1. Հանրապետության փողոցի հ.62 շենքի, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Ռայա Առուստամյանին և Վերա Հարությունյանին պատկանող հ.105/1 բնակարանի ներկայացված շինության հատակագծում նշված 23.65 (19.05+4.60)քմ մակերեսով տարածքի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/:
2. Հանրապետության փողոցի հ.62 շենքի հ.105/1 հասցեում գտնվող բնակարանից, Ա/Ձ Տիգրան Փոթիկյանի կողմից 22.01.2025թ. կազմված շինության բաժանման հատակագծի հիման վրա առանձնացվող 23.65(19.05+4.60)քմ մակերեսով տարածքին տրամադրել «Հանրապետության փողոցի հ.62 շենքի հ.105/2 տարածք» (հասցեի ծածկագիր 01063YTMLRVB) հասցեն:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե և Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին:
4. Հանձնարարել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված 23.65(19.05+4.60)քմ տարածքը հաշվառել որպես հասարակական նշանակության։
5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված տարածքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
6. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
8. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։
9. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |