ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 8-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 09.01.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
07.01.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
07.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.01.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 8-Ա

«07» հունվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 482-Ն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով Հայաստանի կույրերի միավորման «Երևանի թիվ 3 ուսումնա-արտադրական ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը.

1. Հայաստանի կույրերի միավորման «Երևանի թիվ 3 ուսումնա-արտադրական ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «OPEL ASTRA 1.6» մակնիշի 915 CC 61 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև 2026 թվականի ավարտը տրամադրվում է ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

 

Տ. Ավինյան