ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՂԹԱՆԱԿ 3-ՐԴ ՓՈՂՈՑ, 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ Հ.5 ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ 14-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1Ա ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 08.01.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
07.01.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
07.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2-Ա

«07» հունվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՂԹԱՆԱԿ 3-ՐԴ ՓՈՂՈՑ, 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ Հ.5 ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ 14-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1Ա ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գյուլիզար Հաջոյանի լ/ա Քյարամ Ավդալյանի դիմումը՝ Հաղթանակ 3-րդ փողոց, 4-րդ նրբանցք հ.5 և Հաղթանակ 14-րդ փողոց թիվ 1ա հասցեներում գտնվող, Գյուլիզար Հաջոյանին սեփականության և 2024 թվականի փետրվարի 20-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.923 և հ.924 վկայագրերով փոխանցված հողամասերի սահմանները ճշտելու և հատակագծեր թողարկելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի հ.Ա010323 և Ա069499 պետական ակտերը, 2024 թվականի փետրվարի 20-ի նոտարական հ.919 և հ.920 ակտերը, սեփականության և ըստ օրենքի ժառանգության իրավունքների հ.923 և հ.924 վկայագրերը:

Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակ 3-րդ փողոց, 4-րդ նրբանցք հ.5 և Հաղթանակ 14-րդ փողոց թիվ 1ա հասցեներում գտնվող հողամասերի փաստացի մակերեսները կազմում են համապատասխանաբար 394.1քմ և 244.9քմ՝ պետական ակտերում ամրագրված 400.0քմ և 250.0քմ մակերեսների փոխարեն:

Քննարկվող հողամասերն համաձայն ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում են 9-րդ գոտում:

ՀՀ կառավարության 24.12.2009թ. հ.1517-Ն որոշման համաձայն՝ Հաղթանակ 3-րդ փողոց, 4-րդ նրբանցք հ.5 և Հաղթանակ 14-րդ փողոց թիվ 1ա հասցեների հողամասերի ծածկագրերն են՝ 01-007-0013-0005, 01-007-0037-0006:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/36605-25 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Հաղթանակ 3-րդ փողոց, 4-րդ նրբանցք հ.5 և Հաղթանակ 14-րդ փողոց թիվ 1ա հասցեներում գտնվող հողամասերի /տնամերձ/ սահմանները որոշվում են համապատասխանաբար՝ 394.1քմ և 244.9քմ մակերեսների համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում։

3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

Տ. Ավինյան