ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 17-Ա |
«07» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱԳՐԵՎԱՆԴ ԹԱՂԱՄԱՍ Հ.16 ՇԵՆՔԻ Հ.49 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՁԵՂՆԱՀԱՐԿԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ալլա Ստեփանյանի լ/ա Մհեր Պետրոսյանի դիմումը` Բագրևանդ թաղամաս հ.16 շենքի, սեփականության իրավունքով Ալլա Ստեփանյանին պատկանող հ.49 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.07102025-01-0122 վկայական) ձեղնահարկի գործառական նշանակությունը բնակելի դասակարգելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի հ.600-Ն որոշման հ.1 հավելվածի 1-ին և 5-րդ կետերով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/73233-25 և Դ-143021-25 եզրակացությունները.
1. Բագրևանդ թաղամաս հ.16 շենքի, սեփականության իրավունքով Ալլա Ստեփանյանին պատկանող հ.49 հասցեում գտնվող ձեղնահարկի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակարան /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/:
2. Հանձնարարել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված ձեղնահարկը հաշվառել բնակելի նշանակության:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված տարածքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|