ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 24-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 09.01.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
07.01.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
07.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.01.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 24-Ա

«07» հունվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

07.01.2026 թ.

հ. 24-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Ռուբեն Հովհաննիսյան
/լիազորված անձ/
Ջուլետա Ջանջուղազյան

Նոր Խարբերդի այգետարածք

հողամաս

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 25.06.2024թ. հ.2094 վկայագրով, Ջուլետա Ջանջուղազյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Նոր Խարբերդի այգետարածքում գտնվող 500.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 32-րդ փողոց, հ.67

01113NGDU8DA

 

2

Ռուբեն Հովհաննիսյան
/լիազորված անձ/
Ջուլետա Ջանջուղազյան

Նոր Խարբերդի այգետարածք

հողամաս

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 25.06.2024թ. հ.2095 վկայագրով, Ջուլետա Ջանջուղազյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Նոր Խարբերդի այգետարածքում գտնվող 500.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 32-րդ փողոց, հ.67/1

01113VJQUM7A

 

3

Վերգինե Օհանյան

Աղբյուր Սերոբի փողոց, հ.11/1 շենք, հ.40

բնակարան

Վերգինե Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող, Աղբյուր Սերոբի փողոցի հ.11/1 շենքի հ.40 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.24122025-01-0321, ընդ. բաժ. 1.0քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 34.6քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Աղբյուր Սերոբի փողոց, հ.11/1 շենք, բն.40/1

0103354T3J6Z

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան