ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 107
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/12, դեկտեմբեր 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.12.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
09.12.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.1995

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-Պետրոսյան

«9» դեկտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 1995 թ. N 107

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել «Արարատի գինու գործարան» պետական ձեռնարկությունը` «Արարատի գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

1.2. «Արարատի գինու գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Բաքոս» ՍՊԸ-ին վարձակալության տրված գույքը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել նրա վարձակալին:

1.3. «Արարատի գինու գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բնակելի շենքը և սահմանված կարգով հանձնել պատգամավորների Արարատի գյուղխորհրդի գործկոմի տնօրինությանը:

1.4. «Արարատի գինու գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ սեփականաշնորհման ժամանակ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

1.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 175971 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 140780 հազ. դրամ:

1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 130047 հազ. դրամ:

1.7. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 14078 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Արարատի գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

1.9. Սահմանել, որ «Արարատի գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

1.10. Սահմանել, որ «Արարատի գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

1.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արարատի գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

2.1. Թույլատրել «Բաքոս» ՍՊԸ-ին գնել «Արարատի գինու գործարան» պետական ձեռնարկությունից վարձակալած 5896 հազ. դրամ արժեքով գույքը:

2.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.1. Սեփականաշնորհել «Էջմիածնի գինու գործարան» պետական ձեռնարկությունը` «Էջմիածնի գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

3.2. «Էջմիածնի գինու գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Արշալույսի գինու կետ» և «Այգեշատի գինու կետ» պետական ձեռնարկությունները և սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.3. «Էջմիածնի գինու գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ սեփականաշնորհման ժամանակ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 67660 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 54130 հազ. դրամ:

3.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 327099 հազ. դրամ:

3.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 5413 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

3.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Էջմիածնի գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

3.8. Սահմանել, որ «Էջմիածնի գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

3.9. Սահմանել, որ «Էջմիածնի գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Էջմիածնի գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

4.1. Սեփականաշնորհել «Արշալույսի գինու կետ» պետական ձեռնարկությունը` «Արշալույսի գինու կետ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

4.2. «Արշալույսի գինու կետ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

4.3. «Արշալույսի գինու կետ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ սեփականաշնորհման ժամանակ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

4.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 42603 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 34080 հազ. դրամ:

4.5. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

4.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3408 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

4.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Արշալույսի գինու կետ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

4.8. Սահմանել, որ «Արշալույսի գինու կետ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

4.9. Սահմանել, որ «Արշալույսի գինու կետ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

4.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արշալույսի գինու կետ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

5.1. «Հայքիմնավթառ» հանրապետական կոմերցիոն միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության «Հայքիմնավթառ-Հրազդան» դուստր ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով: 

5.2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 442 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 442 հազ. դրամ։

5.3. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1515.9 հազ. դրամ:

5.4. Գույքի գնումն իրականացնել երկու ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.1. «Հայքիմնավթառ» հանրապետական կոմերցիոն միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության «Հայքիմնավթառ-Սևան» դուստր ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

6.2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 177 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 177 հազ. դրամ։

6.3. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1569.8 հազ. դրամ:

6.4. Գույքի գնումն իրականացնել երկու ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.1. Սեփականաշնորհել «Հայքիմնավթառ» հանրապետական կոմերցիոն միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության «Ուռենի» դուստր ձեռնարկությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բաց դասական աճուրդով:

7.2. «Հայքիմնավթառ» հանրապետական կոմերցիոն միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության «Ուռենի» դուստր ձեռնարկության մեկնարկային գինը սահմանել 137 հազ. դրամ:

7.3. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 110,2 հազ. դրամ:

7.4. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել աճուրդը:

8.1. Սեփականաշնորհել «Երկաթբետոնե կոնստրուկցիաների N 8 գործարան» պետական ձեռնարկությունը` «Երկաթբետոնե կոնստրուկցիաների N 8 գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

8.2. «Երկաթբետոնե կոնստրուկցիաների N 8 գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Շինարար-93» ՍՊԸ-ին վարձակալության տրված գույքը և տարածքը:

8.3. «Երկաթբետոնե կոնստրուկցիաների N 8 գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել անավարտ շինարարությամբ բնակելի շենքը և հանձնել պատգամավորների Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի տնօրինությանը:

8.4. «Երկաթբետոնե կոնստրուկցիաների N 8 գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ սեփականաշնորհման ժամանակ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

8.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 22770 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 18220 հազ. դրամ:

8.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 76232 հազ. դրամ:

8.7. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1822 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

8.8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Երկաթբետոնե կոնստրուկցիաների N 8 գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

8.9. Սահմանել, որ «Երկաթբետոնե կոնստրուկցիաների N 8 գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

8.10. Սահմանել, որ «Երկաթբետոնե կոնստրուկցիաների N 8 գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

8.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երկաթբետոնե կոնստրուկցիաների N 8 գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

9.1. Թույլատրել «Շինարար-93» ՍՊԸ-ին գնել «Երկաթբետոնե կոնստրուկցիաների N 8 գործարան» պետական ձեռնարկությունից վարձակալած 6170 հազ. դրամ արժեքով գույքը:

9.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10.1. Սեփականաշնորհել «Սանտեխպատրաստվածքների գործարան» պետական ձեռնարկությունը` «Սանտեխպատրաստվածքների գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

10.2. «Սանտեխպատրաստվածքների գործարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

10.3. «Սանտեխպատրաստվածքների գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ սեփականաշնորհման ժամանակ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

10.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 22160 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 17728 հազ. դրամ:

10.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 3459 հազ. դրամ:

10.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 17728 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

10.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Սանտեխպատրաստվածքների գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

10.8. Սահմանել, որ «Սանտեխպատրաստվածքների գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

10.9. Սահմանել, որ «Սանտեխպատրաստվածքների գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

10.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Սանտեխպատրաստվածքների գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

10.11. Գաղտնի:

11.1. Սեփականաշնորհել «Վանաձորի կահույքի ձեռնարկություն» պետական ձեռնարկությունը` «Վանաձորի կահույքի ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

11.2. «Վանաձորի կահույքի ձեռնարկություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բնակելի շենքը և հանձնել պատգամավորների Վանաձորի քաղխորհրդի գործկոմի տնօրինությանը:

11.3. «Վանաձորի կահույքի ձեռնարկություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «N 2 ֆիրմային խանութ» դուստր ձեռնարկությունը (քաղ. Վանաձոր, Տիգրան Մեծի, 13) և սեփականաշնորհել այն կոլեկտիվին` «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով:

11.4. «Վանաձորի կահույքի ձեռնարկություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել Դիլիջանի կահույքի դուստր ձեռնարկությունը և սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11.5. «Վանաձորի կահույքի ձեռնարկություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ սեփականաշնորհման ժամանակ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

11.6. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 12850 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 10280 հազ. դրամ:

11.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 34317 հազ. դրամ:

11.8. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2056 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

11.9. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Վանաձորի կահույքի ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

11.10. Սահմանել, որ «Վանաձորի կահույքի ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

11.11. Սահմանել, որ «Վանաձորի կահույքի ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

11.12. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վանաձորի կահույքի ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

12.1. Սեփականաշնորհել «Վանաձորի կահույքի ՊՁ-ի Դիլիջանի կահույքի ԴՁ» պետական ձեռնարկությունը` «Դիլիջանի կահույքի դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

12.2. «Վանաձորի կահույքի ՊՁ-ի Դիլիջանի կահույքի ԴՁ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

12.3. «Վանաձորի կահույքի ՊՁ-ի Դիլիջանի կահույքի ԴՁ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ սեփականաշնորհման ժամանակ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

12.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 11076 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 8860 հազ. դրամ:

12.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 3702 հազ. դրամ:

12.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1772 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

12.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Վանաձորի կահույքի ՊՁ-ի Դիլիջանի կահույքի ԴՁ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

12.8. Սահմանել, որ «Վանաձորի կահույքի ՊՁ-ի Դիլիջանի կահույքի ԴՁ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

12.9. Սահմանել, որ «Վանաձորի կահույքի ՊՁ-ի Դիլիջանի կահույքի ԴՁ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

12.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վանաձորի կահույքի ՊՁ-ի Դիլիջանի կահույքի ԴՁ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

13.1. Սեփականաշնորհել «Թալինշին» համաշինարարական» պետական ձեռնարկությունը` «Թալինշին» համաշինարարական» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

13.2. «Թալինշին» համաշինարարական» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բնակելի շենքը և հանձնել պատգամավորների Թալինի շրջխորհրդի գործկոմի տնօրինությանը:

13.3. «Թալինշին» համաշինարարական» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ սեփականաշնորհման ժամանակ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

13.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 10090 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 8072 հազ. դրամ:

13.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 12756 հազ. դրամ:

13.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 4036 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

13.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Թալինշին» համաշինարարական» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

13.8. Սահմանել, որ «Թալինշին» համաշինարարական» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

13.9. Սահմանել, որ «Թալինշին» համաշինարարական» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

13.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Թալինշին» համաշինարարական» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

14.1. Սեփականաշնորհել «Հայտարա» ֆիրմա» պետական ձեռնարկությունը` «Հայտարա» ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

14.2. «Հայտարա» ֆիրմա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել մանկապարտեզը և հանձնել պատգամավորների Մասիսի ավանային խորհրդի գործկոմի տնօրինությանը:

14.3. «Հայտարա» ֆիրմա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ սեփականաշնորհման ժամանակ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

14.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 9330 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 7460 հազ. դրամ:

14.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 9120 հազ. դրամ:

14.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 746 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

14.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Հայտարա» ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

14.8. Սահմանել, որ «Հայտարա» ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

14.9. Սահմանել, որ «Հայտարա» ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

14.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայտարա» ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

15.1. Սեփականաշնորհել «Նոյեմբերյանի պանրի գործարան» պետական ձեռնարկությունը` «Նոյեմբերյանի պանրի գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

15.2. «Նոյեմբերյանի պանրի գործարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

15.3. «Նոյեմբերյանի պանրի գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ սեփականաշնորհման ժամանակ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

15.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 8321 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 6658 հազ. դրամ:

15.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1923.7 հազ. դրամ:

15.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3329 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

15.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Նոյեմբերյանի պանրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

15.8. Սահմանել, որ «Նոյեմբերյանի պանրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

15.9. Սահմանել, որ «Նոյեմբերյանի պանրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

15.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Նոյեմբերյանի պանրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

16.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Շինանյութ» ֆիրմային խանութ» արտադրական միավորումը:

16.2. «Շինանյութ» ֆիրմային խանութ» արտադրական միավորման ներքոհիշյալ խանութները սեփականաշնորհել որպես «փոքր» օբյեկտներ դրանց աշխատավորական կոլեկտիվներին`

 

«Շինանյութ» խանութ

Երևան, Մաշտոցի 21

N 1 մասնաճյուղ

Երևան, Տիգրան Մեծի 3

N 3 մասնաճյուղ

Երևան, Դ. Մալյանի 17/18

N 4 մասնաճյուղ

Երևան, Շինարարների 11

N 5 մասնաճյուղ

Արթիկ, Բաղրամյան 25

N 6 մասնաճյուղ

Էջմիածին, Կոստանյան 5

N 8 մասնաճյուղ

Աշտարակի շրջ., Փարպի գյուղ

N 11 մասնաճյուղ

Երևան, Բագրատունյաց 14

N 13 մասնաճյուղ

Սևան, Շահումյան 12

N 18 մասնաճյուղ

Երևան, Ջափարիձեի 66

N 19 մասնաճյուղ

Երևան, 16 թաղամաս, Բեկնազարյան 15

N 28 մասնաճյուղ

Բաղրամյանի շրջ., Արաքս կայարան

N 2 մասնաճյուղ

Երևան, Հ/Ա Ա-1 թաղամաս

N 16 մասնաճյուղ

Երևան, Արարատյան զանգվ. Կուրղինյան 1

 

16.3. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ավարտել նշված «փոքր» օբյեկտների գնահատման աշխատանքները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանք առաջարկել աշխատավորական կոլեկտիվին:

16.4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալներ:

16.5. Սահմանել, որ սեփականաշնորհման պատճառով լուծարված «Շինանյութ» ֆիրմային խանութ» արտադրական միավորման աշխատակիցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են մասնակցել նշված «փոքր» օբյեկտների սեփականաշնորհմանը:

17. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Դալարի գինու գործարան» պետական ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին» N 560 որոշման 4-րդ կետում «63560» թիվը փոխարինել «56830» թվով, 6-րդ կետում «6356» թիվը` «5683» թվով:

18. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի սեպտեմբերի 5-ի «Երասխի գինու գործարան» պետական ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին» N 140 որոշման 4-րդ կետում «120080» թիվը փոխարինել «122600» թվով, 6-րդ կետում «24016» թիվը` «24520» թվով:

19. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի սեպտեմբերի 7-ի «Արտենիի գինու գործարան» պետական ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին» N 149 որոշման 4-րդ կետում «338120» թիվը փոխարինել «395210» թվով, «269800» թիվը` «315610» թվով, 6-րդ կետում «26980» թիվը փոխարինել «31561» թվով:

20. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվության մասին» N 54 որոշման 3.5-րդ կետը ձևակերպել հետևյալ խմբագրությամբ.

«3.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 12257 հազ. դրամ»:

21. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Ապարանի մսի արտադրություն» պետական ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին» N 571 որոշման 6-րդ կետը ձևակերպել հետևյալ խմբագրությամբ.

«6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 3895 հազ. դրամ»:

22. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի դեկտեմբերի 9-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան