ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 160-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.01.2026-30.01.2026)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.01.05-2026.01.18 Պաշտոնական հրապարակման օրը 13.01.2026
Ընդունող մարմին
Գորիս համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.12.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
23.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ

 

ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2025 թվականի N 160-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով և 33-րդ հոդվածի 3-րդ մասով

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի 2026թ. բյուջեն`

1) եկամուտների գծով` 1950152.9 հազար դրամ.

2) ծախսերի գծով` 1950152.9 հազար դրամ.

3) դեֆիցիտը (պակասուրդը) և հավելուրդը` 0 դրամ:

2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն՝ ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հավելված 1-ի:

3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն՝ բյուջետային ծախսերի` համաձայն հավելված 2-ի:

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն՝ ըստ բյուջետային ծախսեր` համաձայն հավելված 3-ի:

5. Տալ համաձայնություն օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարին կատարել ընդհանուր բյուջեի 15% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ` գործառնական և տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև:

6. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Կողմ -13

ԱՌՈՒՇԱՆՅԱՆ ԱՌՈՒՇ

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԱԲՈՒՆՑ ՎԼԱԴԻՄԻՐ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ

ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ՍՈՆԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՍՈՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՏՈՌՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ

ՏՈՌՈԶՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

 

2025թ. դեկտեմբերի 23

ք. Գորիս

Ա. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ 1-3

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի

ավագանու 2025 թվականի

դեկտեմբերի 23-ի N 160-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2026 թվական: