ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԶՈՐԱԿՈՉԻ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 549
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-08.10.1993)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1992/10-11-12, հոկտ., նոյեմբ., դեկտեմբ. 1992
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.11.1992
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 նոյեմբերի 1992 թ. N 549

Քաղ. Երևան

 

ԶՈՐԱԿՈՉԻ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 24-ի «Պահեստազորի սպաների զորակոչ անցկացնելու մասին» N 526 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել զորակոչի տարկետման իրավունքից օգտվող առանձին կատեգորիայի պահեստազորի սպաների ցանկը (կցվում է):

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆյան

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐչի պաշտոնակատար

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

 

ՀաՍՏԱՏված Է

ՀՀ կառավարության 1992 թ.

նոյեմբերի 5-ի N 549 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

զորակոչի տարկետման իրավունքից օգտվող առանձին կատեգորիաՅի պահեստազորի սպաների

 

Զորակոչի տարկետման իրավունքից օգտվում են`

ա) հատուկ հաշվառման մեջ գտնվող (ամրագրված) պահեստազորի սպաները.

բ) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորները.

գ) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ապարատի աշխատողները, Հայաստանի Հանրապետության նախագահը, փոխնախագահը, նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները և կառավարության ապարատի աշխատողները.

դ) պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների նախագահները, գործկոմների նախագահների տեղակալները և վարչությունների ու բաժինների պետերը, շրջանային ենթակայության քաղաքային, ավանային ու գյուղական խորհուրդների նախագահները.

ե) նախարարների տեղակալները, պետական վարչությունների պետերի տեղակալները, կառավարությանն առընթեր վարչությունների պետերը, նրանց տեղակալները, նախարարությունների, պետական վարչությունների և կառավարությանն առընթեր վարչությունների կառուցվածքային ստորաբաժանումների պետերը, գլխավոր մասնագետները, դիվանագիտական աշխատակիցներից` ատաշեները, քարտուղարները, խորհրդականները, պետական բուհերի ամբիոնների վարիչները, դեկանները:

Պետական հիմնարկների, ձեռնարկությունների, կազմակերպությունների ղեկավարները, նրանց տեղակալները, գլխավոր ինժեներները, կառուցվածքային ստորաբաժանումների պետերը.

զ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ՆԳՆ-ի, ԱԱՊՎ-ի, քաղաքացիական պաշտպանության շտաբի զինծառայողները.

է) Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի և արբիտրաժի ղեկավարները, գերագույն դատարանի անդամները, պետական արբիտրները, գերագույն դատարանի և արբիտրաժի վարչությունների և բաժինների պետերը, գլխավոր մասնագետները, ժողովրդական դատավորները և պետական նոտարները.

ը) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, դատախազության վարչությունների և բաժինների պետերը, ավագ մասնագետները, կարևորագույն գործերով քննիչները, շրջանների (քաղաքների) դատախազները.

թ) պետական հիմնարկներում, ձեռնարկություններում, կազմակերպություններում մոբիլիզացիոն հարցերով զբաղվող աշխատողները.

ժ) մինչև 1992 թվականի հոկտեմբերի 1-ը գրանցված հասարակական-քաղաքական և կրոնական կազմակերպությունների կենտրոնական մարմինների ղեկավարները.

լ) ռազմաարդյունաբերական համալիրի շտաբի կողմից հաստատված հատուկ նշանակության աշխատանքներ կատարող աշխատողները (մասնագետները), որոնց ցանկը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և արդյունաբերության նախարարության կողմից.

խ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից ներկայացված` Հայաստանի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի կողմից հաստատված ցուցակում մտցված էներգետիկայի և վառելիքի համակարգի աշխատողները.

ծ) կապի գծային ինժեներները, տեխնիկները, վարպետները, ավտոմատ հեռախոսային և միջքաղաքային հեռախոսային ցանցերի ինժեներներն ու տեխնիկները, ռադիոհեռուստակայանի և ռադիոռելեային կապի սպասարկող ինժեներներն ու տեխնիկները.

կ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության համակարգի աշխատողներից` ավտոբուսների, բեռնատար ավտոմեքենաների, տրոլեյբուսների և տրամվայների վարորդները, մեխանիկները, մետրոպոլիտենի գլխավոր ինժեները, ծառայությունների ուղեմասերի պետերը, ավագ վարպետները և էլեկտրամեխանիկները, կարգավարները.

հ) ավիացիայի ոլորտում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության փոխադարձ համաձայնեցված ցուցակում մտցված անձինք.

ձ) երկաթգծի ոլորտում` լոկոմոտիվի մեքենավարները և նրանց օգնականները, կայարանների պետերը և հերթապահները, վագոններ կազմողները, վագոնների արագության կարգավորողները, ազդանշանային, կենտրոնացման, բլոկավորման և կապի համակարգերի սպասարկման էլեկտրամեխանիկները, կոնտակտային ցանցի մոնտյորները, ճանապարհային վարպետները, երկաթուղիների նորոգման բրիգադավարները և մոնտյորները.

ղ) հացի գործարանների աշխատողները.

ճ) ջրմուղ-կոյուղու, սանմաքրման համակարգի աշխատողները.

մ) սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության օպերատիվ ստորաբաժանումների աշխատողները, «Սպիտակ» փրկարար կենտրոնի անդամները:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.10.1993, N 515 05.11.1992, N 549
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան