ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2025 թվականի N 142-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ կետի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով` Փամբակ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի 2026 թվականի բյուջեն` համաձայն հավելվածի:
1) Եկամուտների գծով ընդամենը – 899 580 700 /ութ հարյուր իննսունինը միլիոն հինգ հարյուր ութսուն հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ,
այդ թվում`
ա. Վարչական բյուջեի մասով – 849 580 700 /ութ հարյուր քառասունինը միլիոն հինգ հարյուր ութսուն հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ.
բ. Ֆոնդային բյուջեի մասով – 252 614 000 /երկու հարյուր հիսուներկու միլիոն վեց հարյուր տասնչորս հազար/ ՀՀ դրամ։
2) Ծախսերի գծով ընդամենը - 899 580 700 /ութ հարյուր իննսունինը միլիոն հինգ հարյուր ութսուն հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ,
այդ թվում՝
ա. Վարչական բյուջեի մասով - 849 580 700 /ութ հարյուր քառասունինը միլիոն հինգ հարյուր ութսուն հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ.
բ. ֆոնդային բյուջեի մասով - 252 614 000 /երկու հարյուր հիսուներկու միլիոն վեց հարյուր տասնչորս հազար/ ՀՀ դրամ:
2. Փամբակ համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծի կազմման ժամանակահատվածում բյուջեի դեֆիցիտ (պակասուրդ) կամ հավելուրդ չի առաջացել:
3. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև: Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել համայնքի բյուջեով նախատեսված ընդամենը ծախսերի 15 %-ը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
|
Կողմ -12 ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԱՆԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԷՄՄԱ ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ ՍԱՐԴԱՐՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՀԱԿՈԲՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ ՄԱՐԱՆԴՅԱՆ ՍԱՍՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱԻՐԱ ԵՍԱՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ ԱՎԵՏԻՔՅԱՆ ԱԼՎԱՐԴ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունվարի 2026 թվական: