ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 8-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2027 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության 2027 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացի` Հայաստանի Հանրապետության 2027-2029 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի նախագծի (ներառյալ 2028 և 2029 թվականների ծախսային ուղղությունների և եկամուտների գծով կանխատեսումների) մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման իմաստով`
1) բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ (այսուհետ՝ ԲԳԿ) են հանդիսանում «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինները.
2) բազային բյուջե են համարվում գոյություն ունեցող միջոցառումների գծով ծախսերը, որոնք ծախսային քաղաքականության անփոփոխ մնալու պայմաններում ճշգրտվել են ընթացիկ տարվան նախորդող բյուջետային տարվա փաստացի կատարողականով և (կամ) հայտատուից անկախ ծախսային գործոնների ազդեցությամբ.
3) նոր նախաձեռնություններ են`
ա. միջոցառումների գծով ծախսերի ընդլայնումները, որոնք ծախսային քաղաքականության փոփոխության արդյունքում ենթադրում են շահառուների նոր շրջանակ,
բ. միջոցառումների գծով ծախսերը, որոնք ծախսային քաղաքականության փոփոխության արդյունքում ենթադրում են նոր ծառայությունների առաջարկներ:
3. «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանություն տալուց հետո`
1) եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեով հաստատված հատկացումների եռամսյակային բաշխվածությունը՝ համապատասխան հավելվածներով.
2) հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 2027 թվականի ընթացքում բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների համար իրականացվելիք գնումների պլանը:
4. Հայաստանի Հանրապետության 2027 թվականին շինարարական աշխատանքների գծով ծախսերի համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սահմանված կարգով հաստատված և փորձաքննության դրական եզրակացություն ստացած նախագծանախահաշվային փաստաթղթերը՝ ներառյալ փորձաքննության դրական եզրակացությունը:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահին, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահին, Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին ղեկավարվել սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցով:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
08.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետիN 8-Ա որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2027 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2027-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2027 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ (ՆԵՐԱՌՅԱԼ 2028 ԵՎ 2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾԱԽՍԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ) ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
|
NN ը/կ |
Կատարողները |
Կատարման ենթակա աշխատանքները և միջոցառումները |
Փաստաթղթերն ստացող հանրային իշխանության մարմինները |
Աշխատանքների և միջոցառումների կատարման սահմանային ժամկետները |
|
1. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ 2027-2029 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ` ՄԺԾԾ) և ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման մեթոդական ցուցումների մշակում և ուղարկում` |
ԲԳԿ հանդիսացող մարմիններ (սույն ժամանակացույցում այսուհետ` հայտատու մարմիններ) և Կենտրոնական բանկ՝ եկամուտների մասով |
մինչև 2026 թ. հունվարի 19-ը |
|
2. |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերությունների (այդ թվում՝ ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1149-Ն որոշմամբ սահմանված չափանիշներին համապատասխանող այլ ընկերությունների) կողմից 2023-2025 թթ. արդյունքներով բնապահպանական հարկի՝ նույն հոդվածի համաձայն սահմանված գումարների վերաբերյալ տեղե- կատվության ներկայացում |
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքնե րի նախարարություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
մինչև 2026 թ. հունվարի 27-ը |
|
3. |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերություններից յուրաքանչյուրի գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների ցանկի ներկայացում (այն դեպքում, երբ ընկերության գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների թիվը մեկից ավելի է՝ նաև ընկերության կողմից վճարվող բնապահպանական հարկի գումարի` այդ համայնքների միջև բաշխման համա- մասնությունները և դրանց հաշվարկման սկզբունքները) |
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքնե րի նախարարություն ՀՀ մարզպետների աշխատակազմեր |
մինչև 2026 թ. հունվարի 30-ը |
|
4. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
Համայնքների 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի նախագծերի և 2027 թվականի բյուջեների նախագծերի մշակման մեթոդական ցուցումների մշակում և ուղարկում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցով՝ տեղական ինքնակառավարման մարմիններ |
մինչև 2026 թ. փետրվարի 24-ը |
|
5. |
Հայտատու մարմիններ, ՀՀ կենտրոնական բանկ |
ՄԺԾԾ նախագծի հիմքում դրվող բյուջետային մուտքերի, այդ թվում՝ բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակներից և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից մուտքերի կանխատեսումների ներկայացում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2026 թ. փետրվարի 26-ը |
|
6. |
Հայտատու մարմիններ |
Օտարերկրյա պետությունների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների և այլ անձանց կողմից Հայաստանի Հանրապետությանը տրա- մադրված դրամաշնորհների՝ իրենց համակարգում 2027-2029 թվականներին օգտագործման մասին կանխատեսումների կազմում և ներկայացում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2026 թ. փետրվարի 26-ը |
|
7. |
Հայտատու մարմիններ, ՀՀ կենտրոնական բանկ |
ՄԺԾԾ նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսման նպատակով՝ իրենց ոլորտի հիմնական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումների ներկայացում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2026 թ. փետրվարի 27-ը |
|
8. |
Հայտատու մարմիններ |
Առաջնորդվելով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված մեթոդական ցուցումներով՝ մշակել և ներկայացնել իրենց 2027-2029 թվականների ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը
Տեղեկատվությունը ներկայացվում են ըստ հետևյալ ուղղությունների՝
1) ծախսային քաղաքականության անփոփոխ մնալու պայմաններում բազային բյուջեի թարմացված գնահատականների ներկայացում համապատասխան հաշվարկ հիմնավորումներով.
2) ընդլայնումները՝ համապատասխան ուղղություններով, խոշորացված հաշվարկներով և նոր նախաձեռնությունները |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2026 թ. մարտի 2-ը |
|
9. |
ՀՀ հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմիններ` ըստ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած հարցումների |
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված ցանկի` ՄԺԾԾ մշակման համար լրացուցիչ տեղեկատվության տրամադրում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հարցումներում նշված պարբերականության (ժամկետների) |
|
10. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՄԺԾԾ նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների և հարկաբյուջետային շրջանակների մշակում (քննարկելով ՀՀ կենտրոնական բանկի հետ) և ներկայացում |
ՀՀ կենտրոնական բանկ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
մինչև 2026 թ. մարտի 27-ը |
|
11. |
Հայտատու մարմիններ |
Առաջիկա տարվա բյուջետային հայտերի մշակման շրջանակներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ քննարկումների կազմակերպման հայտարարությունների հրապարակում հայտատու մարմինների ինտերնետային կայքերում |
մինչև 2026 թ. ապրիլի 1-ը | |
|
12. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ համայնքների 2027-2029 թվականների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով պետական բյուջեից հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարի նախնական չափերի հաշվարկում և ներկայացում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածք- ների նախարա- րություն |
մինչև 2026 թ. ապրիլի 1-ը |
|
13. |
ՀՀ ոստիկանություն ՀՀ համայնքներ Այլ մարմիններ (ըստ անհրաժեշտության) |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2027-2029 թվականների պետական բյուջեից տրամադրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների (ըստ անհրաժեշտության նաև համայնքների եկամուտների կորուստների փոխհատուցման) գումարների հաշվարկման մեջ օգտագործվող` համայնքներին վերաբերող ելակետային տվյալների տրամադրում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածք- ների նախարարություն |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության սահմանած ժամկետներում |
|
14. |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածք- ների նախարա- րություն |
ՀՀ 2027 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին տրամադրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների (ըստ անհրաժեշտության նաև համայնքների եկամուտների կորուստների փոխհատուցման) հաշվարկներում օգտագործման համար ստացված` պետական մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների մասին տեղական ինքնակառավարման մարմիններ ծանուցումների ուղարկում |
ՀՀ մարզպետների աշխատակազմեր (տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրելու համար) |
նշված տվյալներն ամբողջական ձևով ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում |
|
15. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՄԺԾԾ նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների, հարկաբյուջետային շրջանակների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում և համաձայնեցում |
ՀՀ վարչապետի աշխատակազմ |
մինչև 2026 թ. ապրիլի 10-ը |
|
16. |
Հայտատու մարմիններ ՀՀ ֆինանսների նախարարություն |
Բյուջետային գլխավոր կարգադրիչների կողմից ներկայացված ՄԺԾԾ տեղեկատվության (բազային բյուջե, նոր նախաձեռնություններ և ընդլայնումներ) շուրջ ՀՀ վարչապետի մոտ քննարկումների անցկացում (ըստ անհրաժեշտության) |
ՀՀ վարչապետի աշխատակազմ |
մինչև 2026 թ. մայիսի 6-ը |
|
17. |
Հայտատու մարմիններ |
ՀՀ վարչապետի մոտ ժամանակացույցի 16-րդ կետով նախատեսված քննարկման արդյունքներով ավարտուն տեսքի բերված` ՄԺԾԾ տեղեկատվության մշակում և ներկայացում (ներառյալ տարածքային կտրվածքով` առանձնացված ըստ Երևան քաղաքի և առանձին մարզերի) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
յուրաքանչյուր քննարկումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում |
|
18. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՄԺԾԾ նախագծի (վերջնական տարբերակի կազմում և ներկայացում) |
ՀՀ վարչապետի աշխատակազմ |
մինչև 2026 թ. մայիսի 26-ը |
|
19. |
ՀՀ կառավարություն |
ՄԺԾԾ նախագծի քննարկում և հաստատում |
մինչև 2026 թ. մայիսի 28 -ը | |
|
20. |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածք- ների նախարա- րություն |
2027-2029 թվականների համար ըստ առանձին համայնքների տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների նախնական գումարների հաշվարկում և հրապարակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ինտերնետային կայքում |
մինչև 2026 թ. մայիսի 29-ը | |
|
21. |
Հայտատու մարմիններ |
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ քննարկումների կազմակերպում |
մինչև 2026 թ. հունիսի 1 | |
|
22. |
ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԺԾԾ ներկայացում ՀՀ Ազգային ժողով՝ ի գիտություն |
ՀՀ Ազգային ժողով |
մինչև 2026 թ. հունիսի 3-ը |
|
23. |
Հայտատու մարմիններ |
Հայտատու մարմինների 2027 թվականի բյուջետային հայտը՝ ներառյալ 2028-2029 թվականների թարմացված հայտերը, ինչպես նաև 2027 թվականի ծախսերի այլընտրանքային սցենարների ներկայացում՝ ՀՀ ֆինանսների նախարարության մեթոդական ցուցումներին համապատասխան |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2026 թ. հուլիսի 1-ը |
|
24. |
Հայտատու մարմիններ |
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքների վերաբերյալ (ներառյալ ներկայացված դիտողու- թյունները և առաջարկություններն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ ամփոփաթերթը, ինչպես նաև տեղեկատվություն քննարկմանը մասնակցություն չլինելու վերաբերյալ) տեղեկատվության հրապարակում հայտատու մարմինների ինտերնետային կայքերում և ներկայացում ՀՀ ֆինանսների նախարարություն (այդ թվում՝ ինտերնետային հղումները) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2026 թ. հուլիսի 1-ը |
|
25. |
Հայտատու մարմիններ |
2027 թվականի բյուջետային հայտի և ըստ անհրաժեշտության այլ պարզաբանող նյութերի հրապարակում հայտատու մարմինների ինտերնետային կայքերում |
մինչև 2026 թ. հուլիսի 10-ը՝ փոփոխությունների պարբերաբար թարմացմամբ | |
|
26. |
Հայտատու մարմիններ ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվող բյուջետային մուտքերի, այդ թվում՝ բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակներից և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից մուտքերի, ինչպես նաև հաստատված ՄԺԾԾ-ի՝ 2028-2029 թվականների թարմացված կանխատեսումների ներկայացում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2026 թ. հուլիսի 21-ը |
|
27. |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատա- կային օգտագործ- ման մասին» ՀՀ օրենքի գործողության շրջանակներում ընդգրկված համայնքների ղեկավարներ՝ ՀՀ տարածքային կառավարման մարմինների միջոցով |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ ՀՀ համապատասխան համայնքների կողմից ՀՀ շրջակա միջավայրի նախարա- րության և ՀՀ առողջապահության նախարարության հետ համաձայնեցված և համայնքի ավագանու կողմից հաստատված բնապահպանական ծրագրերը և դրանց գծով ՀՀ 2027 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու մասին հայտերը ներկայացնելը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
մինչև 2026 թ. հուլիսի 31-ը |
|
28. |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածք- ների նախարա- րության պետական գույքի կառավարման կոմիտե |
Պետական իշխանության մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքն ստանալու նպատակով պետական գույքի հաշվառման համակարգից պետական իշխանության մարմինների վարչական շենքերի վերաբերյալ անհրաժեշտ ամբողջական տեղեկատվության տրամադրում |
ՀՀ կադաստրի կոմիտե |
մինչև 2026 թ. օգոստոսի 4-ը |
|
29. |
Հայտատու մարմիններ |
Գենդերային զգայուն բյուջեի արդյունքային ցուցանիշների վերաբերյալ առաջարկների կազմում և ներկայացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
մինչև 2026 թ. օգոստոսի 7-ը |
|
30. |
Հայտատու մարմիններ |
Բյուջետային ծրագրերի միջոցառումների և կլիմայի նշագրման վերաբերյալ առաջարկների կազմում և ներկայացում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
մինչև 2026 թ. օգոստոսի 7-ը |
|
31. |
Հայտատու մարմիններ ՀՀ կենտրոնական բանկ |
Իրենց ոլորտի հիմնական ցուցանիշների վերաբերյալ 2027 թվականի, ինչպես նաև 2028-2029 թվականների ժամանակահատվածի թարմացված կանխա- տեսումների ներկայացում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2026 թ. օգոստոսի 7-ը |
|
32. |
ՀՀ կադաստրի կոմիտե |
սույն ժամանակացույցի 28-րդ կետով ստացված տվյալների հիման վրա պետական իշխանության մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի մոտարկված կադաստրային գնահատականների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե |
մինչև 2026 թ. օգոստոսի 21-ը |
|
33. |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարա- րություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
Հայտատու մարմիններից ստացված գենդերային զգայուն բյուջեի արդյունքային ցուցանիշների գծով առաջարկների վերաբերյալ դիրքորոշման ներկայացում |
Հայտատու մարմիններ |
մինչև 2026 թ. սեպտեմբեր 2-ը |
|
34. |
ՀՀ շրջակա միջավայրի նախա- րարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
Հայտատու մարմիններից ստացված բյուջետային ծրագրերի միջոցառումների և կլիմայի նշագրման առաջարկների վերաբերյալ դիրքորոշման ներկայացում |
Հայտատու մարմիններ |
մինչև 2026 թ. սեպտեմբեր 2-ը |
|
35. |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածք- ների նախարա- րության պետական գույքի կառավարման կոմիտե |
ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից սույն ժամանակացույցի 32-րդ կետով ստացված տվյալների հիման վրա պետական իշխանության մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի մոտարկված վարձակալական արժեքն արտացոլող հավելվածի 2027-2029 թվականների կտրվածքով կազմում և ներկայացում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2026 թ. սեպտեմբերի 2-ը |
|
36. |
Հայտատու մարմիններ ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ կառավարության 2027 թվականի պետական բյուջեի ուղերձի մասը կազմող` 2027 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին ՀՀ կառավարության զեկույցի՝ իրենց իրավասությանը վերաբերող համապատասխան հատվածների նախագծերի մշակում, ինչպես նաև հաստատված ՄԺԾԾ-ի 2028- 2029 թվականների համար թարմացված հատվածի ներկայացում (մինչև 5 էջի սահմաններում) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2026 թ. սեպտեմբերի 2-ը |
|
37. |
Հայտատու մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով) ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերի մշակում (ըստ անհրաժեշտության) և ներկայացում |
ՀՀ վարչապետի աշխատակազմ |
մինչև 2026 թ. սեպտեմբերի 2-ը |
|
38. |
ՀՀ արդարադա- տության նախարա- րություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածք- ների նախարա- րություն ՀՀ մարզպետների աշխատակազմեր ՀՀ համայնքների ղեկավարներ (յուրաքանչյուր մարմինը` իրեն վերապահված իրավասության մասով) |
«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրա- պետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքի կիրարկման 2027 թվականի գործընթացի իրականացման ապահովում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` ՀՀ օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված ժամկետներում (օրենքով նախատեսված դեպքում) |
|
39. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ 2027 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկման համար «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքի համապատասխան որոշված կորուստների գումարների հաշվարկում և տրամադրում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
մինչև 2026 թ. սեպտեմբերի 2-ը |
|
40. |
ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ կենտրոնական բանկի 2027 թվականի կապիտալ ներդրումների ծրագրի և վարչական ծախսերի նախահաշիվների նախագծերը` հիմնավորումների հետ միասին ներկայացում (նաև 2027 թվականի համար բանկի կողմից ծրագրավորվող ցուցանիշների համեմատականը 2026 թվականի համար հաստատված, սպասողական և 2025 թվականի փաստացի համապատասխան ցուցանիշների հետ` ըստ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված ծախսային հոդվածների գծով բանկի բացատրագրում նշվող ծախսերի առանձին տարրերի և դրանց նկատմամբ առաջիկա տարվա համար ծրագրավորվող ցուցանիշների փոփոխման բացատրությունը) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2026 թ. սեպտեմբերի 4-ը |
|
41. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2027-2029 թվականների մակրոտնտեսական ցուցանիշների և հարկաբյուջետային շրջանակների վերանայում (թարմացում) և ներկայացում |
ՀՀ վարչապետի աշխատակազմ |
մինչև 2026 թ. սեպտեմբերի 9-ը |
|
42. |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածք- ների նախարա- րություն |
ՀՀ 2027 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկում և ներկայացում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2026 թ. սեպտեմբերի 9-ը |
|
43. |
ՀՀ պետական մարմիններ (ՀՀ օրենքներով նախատեսված լինելու դեպքում) |
ՀՀ օրենքների պահանջների համաձայն՝ ՀՀ 2027 թ. պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ նշված նախագծի կազմի մեջ ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու ենթակա ծրագրերի նախագծերի մշակում և սահմանված կարգով ՀՀ կառավարության հավանությունն ստանալու համար ներկայացում |
ՀՀ վարչապետի աշխատակազմ |
մինչև 2026 թ. սեպտեմբերի 9-ը |
|
44. |
Հայտատու մարմիններ |
Գենդերային զգայուն բյուջեի արդյունքային ցուցանիշների ներկայացում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2026 թ. սեպտեմբերի 15-ը |
|
45. |
Հայտատու մարմիններ |
Բյուջետային ծրագրերի միջոցառումների և կլիմայի նշագրման վերաբերյալ տեղեկատվության ներկայացում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2026 թ. սեպտեմբերի 15-ը |
|
46. |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
2027 թվականի պետական բյուջեի հարկային ծախսերի մեծության գնահատմանը վերաբերող մասերի մշակում, ինչպես նաև հաստատված ՄԺԾԾ-ի՝ 2028-2029 թվականների համար թարմացված գնահատումների ներկայացում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2026 թ. սեպտեմբերի 15-ը |
|
47. |
Հայտատու մարմիններ |
Ապահովել ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերի ներկայացումը ՀՀ կառավարության քննարկմանը |
ՀՀ վարչապետի աշխատակազմ |
մինչև 2026 թ. սեպտեմբերի 15-ը |
|
48. |
Հայտատու մարմիններ ՀՀ ֆինանսների նախարարություն |
Հայտատու մարմինների՝ 2027 թվականի, ինչպես նաև 2028-2029 թվականների համար թարմացված բյուջետային ֆինանսավորման հայտերի, դրանց գծով առաջարկվող ֆինանսավորման չափերի, մակրոտնտեսական ցուցանիշների, բյուջետային եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի կանխատեսումների քննարկում և համաձայնեցում ՀՀ վարչապետի մոտ |
ՀՀ վարչապետի աշխատակազմ |
մինչև 2026 թ. սեպտեմբերի 15-ը |
|
49. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի, ինչպես նաև 2028-2029 թվականների ժամանակահատվածի նախագծի մշակում և ներկայացում |
ՀՀ վարչապետի աշխատակազմ |
մինչև 2026 թ. սեպտեմբերի 23-ը |
|
50. |
ՀՀ կառավարություն |
ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի, ինչպես նաև 2028-2029 թվականների ժամանակահատվածի նախագծերի քննարկում և այն ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու մասին որոշման ընդունում |
x |
մինչև 2026 թ. սեպտեմբերի 24-ը |
|
51. |
ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացության ներկայացում |
ՀՀ կառավարություն |
մինչև 2026 թ. սեպտեմբերի 25-ը |
|
52. |
ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի, ինչպես նաև 2028-2029 թվականների ժամանակահատվածի նախագծի և դրա հետ միասին ՀՀ օրենքների պահանջների համաձայն այլ նյութերի ներկայացում |
ՀՀ Ազգային ժողով |
մինչև 2026 թ. սեպտեմբերի 30-ը |
|
53. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող հարցերի)՝ օրենքով սահմանված կարգով հրապարակում |
ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու օրվանից եռօրյա ժամկետում | |
|
54. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ 2027 թվականի «Քաղաքացու բյուջեի նախագծի» նախնական տարբերակի մշակում և տեղադրում ՀՀ ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում |
ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու օրվանից եռօրյա ժամկետում | |
|
55. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների արդյունքներով կազմված ամփոփաթերթի և նշված օրենքի նախագծի լրամշակված տարբերակի, ինչպես նաև 2027 թվականի «Քաղաքացու բյուջեի նախագծի» լրամշակված տարբերակի տեղադրում ՀՀ ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում |
ՀՀ կառավարության կողմից 2027 թվականի պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը ՀՀ Ազգային ժողով ներկա- յացնելուն հաջորդող օրը | |
|
56. |
ՀՀ հանրային իշխանության մարմիններ` ըստ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ցանկի |
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված ձևաչափի համաձայն` 2027 թվականի «Քաղաքացու բյուջե»-ի (յուրաքանչյուրը՝ իր ոլորտային մասի) ներկայացում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո տասնօրյա ժամկետում |
|
57. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ 2027 թվականի «Քաղաքացու բյուջե»-ի մշակում և հանրայնացում |
«Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի պաշտոնական հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում | |
|
58. |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածք- ների նախարա- րություն |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2027 թվականի պետական բյուջեից տրվելիք հատկացումների չափերի մասին ՀՀ տեղական ինքնակառավարման մար- միններին տեղեկությունների (ներառյալ ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկման մեթոդաբանությունը) տրամադրում |
ՀՀ մարզպետների աշխատակազմեր (տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրելու համար) |
«Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի պաշտոնական հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
08.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|