Գլխավոր տեղեկություն
Համար
N 28-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.01.05-2026.01.18 Պաշտոնական հրապարակման օրը 08.01.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.01.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունվարի 2026 թվականի N 28-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2291-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաստատման կարգը հաստատելու մասին» N 2291-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման և հավելվածի վերնագրերի ու տեքստերի «տեղադրում» բառի հոլովաձևերից հետո լրացնել «կամ պահում» բառերի համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման նախաբանից հանել «և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1922-Ն որոշման N 1 հավելվածի 186-րդ կետի» բառերը.

3) որոշման հավելվածի՝

ա. 11-րդ կետը «լիազոր» բառից առաջ լրացնել «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ էլեկտրոնային հարթակ) միջոցով կազմում և» բառերով, իսկ «ներկայացնում» բառից հետո՝ «նախագիծը, կից ներկայացնելով նաև» բառերով,

բ. 11-րդ կետի «գ» ենթակետը «թափոնի» բառից առաջ լրացնել «էլեկտրոնային հարթակի միջոցով համաձայնեցված և հաստատված» բառերով, «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել, իսկ նշված կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժա» ենթակետով.

«ժա) լիազորագիր՝ նախագիծը ներկայացնելու համար այլ անձի լիազորելու դեպքում:»,

գ. 12-րդ կետը «ժամկետում» բառից հետո լրացնել «էլեկտրոնային հարթակի միջոցով» բառերով,

դ. 14-րդ կետում «Կրկնակի» բառը փոխարինել «Լրամշակված և կրկին» բառերով,

ե. 16-րդ կետում «նախագծերն անմիջականորեն տրվում են դիմումատուին կամ նրա ներկայացուցչին կամ ուղարկվում են փոստով» բառերը փոխարինել «նախագիծը դիմումատուին է տրամադրվում էլեկտրոնային հարթակի միջոցով» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան