Գլխավոր տեղեկություն
Համար
N 1-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.01.05-2026.01.18 Պաշտոնական հրապարակման օրը 08.01.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.01.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունվարի 2026 թվականի N 1-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1523-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի «2023 թվականի խաղողի ավելցուկային բերքի մթերման գործընթացը կազմակերպելու նպատակով «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելու և գնման ու օտարման գործընթացների առանձնահատկությունները սահմանելու մասին» N 1523-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1․1-ին և 1․2-րդ կետերով՝

«1․1. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված բյուջետային վարկը վերակառուցել վարկի գծով առկա 1,547,880,076 դրամ մնացորդային պարտավորությունների, վերակառուցման նպատակով հաստատվող համաձայնագրի կնքման օրվան նախորդող օրվա դրությամբ բյուջետային վարկի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարի և տույժի հանրագումարի չափով՝ տարեկան 7.47% տոկոսադրույքով։

1․2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին մինչև 2026 թվականի հունվարի 30-ը համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2023 թվականի նոյեմբերի 9-ին կնքված N 2/2023 վարկային պայմանագրում՝ վարկի մայր գումարի և տոկոսների մարման վերջնաժամկետ նախատեսելով 2027 թվականի հունվարի 30-ը, և սահմանել վարկի մարման գրաֆիկը։».

2) 6.1-ին կետի 7-րդ ենթակետում «2025 թվականի օգոստոսի 1-ը» բառերը փոխարինել «2026 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի նոյեմբերի 9-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունվարի 2026 թվական: