ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 106
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/12, դեկտեմբեր 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.12.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
09.12.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.1995

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-Պետրոսյան

«9» դեկտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 1995 թ. N 106

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել «Էլեկտրաճշգրիտսարք» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Էլեկտրաճշգրիտսարք» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Լուծարել «Վարազ» դուստր ձեռնարկությունը:

1.3. «Էլեկտրաճշգրիտսարք» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

1.4. «Էլեկտրաճշգրիտսարք» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերի 80 տոկոսը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող է օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

1.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 177087 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 141670 հազ. դրամ:

1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 57831 հազ. դրամ:

1.7. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 14167 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Էլեկտրաճշգրիտսարք» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

1.9. Սահմանել, որ «Էլեկտրաճշգրիտսարք» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

1.10. Սահմանել, որ «Էլեկտրաճշգրիտսարք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

1.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Էլեկտրաճշգրիտսարք» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

1.12. Գաղտնի:

2.1. «Սևանի ձկնաբուծական գործարան» պետական ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

2.2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 32612 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 15980 հազ. դրամ:

2.3. Սահմանել, որ կանոնադրական հիմնադրամի 51 տոկոսը մնում է որպես պետական սեփականություն ու տնօրինվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության կողմից:

2.4. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 81, 9 հազ. դրամ:

2.5. Գույքի գնումն իրականացնել երկու ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.1. Թույլատրել «Հայմարմար» վ/ձ արտադրական կոոպերատիվին գնել «Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ից վարձակալած 19924 հազ. դրամ արժեքով գույքը:

3.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.1. Սեփականաշնորհել «Երևանի պահածոների գործարանի Վարդենիսի մասնաճյուղ» պետական ձեռնարկությունը` «Երևանի պահածոների գործարանի Վարդենիսի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

4.2. «Երևանի պահածոների գործարանի Վարդենիսի մասնաճյուղ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

4.3. «Երևանի պահածոների գործարանի Վարդենիսի մասնաճյուղ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

4.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 11202 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 8961 հազ. դրամ:

4.5. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

4.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 8961 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Երևանի պահածոների գործարանի Վարդենիսի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

4.8. Սահմանել, որ «Երևանի պահածոների գործարանի Վարդենիսի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

4.9. Սահմանել, որ «Երևանի պահածոների գործարանի Վարդենիսի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

4.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երևանի պահածոների գործարանի Վարդենիսի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

4.11. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մայիսի 30-ի «Երևանի պահածոների գործարան» պետական ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին» N 292 որոշման 2-րդ կետից հանել «իրենց աշխատավորական կոլեկտիվներին» բառերը:

5.1. Սեփականաշնորհել «Երևանի պահածոների գործարանի Արևշատի մասնաճյուղ» պետական ձեռնարկությունը` «Երևանի պահածոների գործարանի Արևշատի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

5.2. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով:

5.3. «Երևանի պահածոների գործարանի Արևշատի մասնաճյուղ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

5.4. «Երևանի պահածոների գործարանի Արևշատի մասնաճյուղ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

5.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 208 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 168 հազ. դրամ:

5.6. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

5.7. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 208 սովորական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 168 սովորական բաժնետոմսի:

5.8. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով), պետական բաժնեմասը տրոհելով 4 լոտի` յուրաքանչյուրում 42 բաժնետոմս` 42 հազ. դրամ մեկնարկային գնով:

5.9. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը համարվում են պետական սեփականություն և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից` մինչև դրանց հետագա տեղաբաշխումը:

5.10. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Երևանի պահածոների գործարանի Արևշատի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

5.11. Սահմանել, որ «Երևանի պահածոների գործարանի Արևշատի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում:

5.12. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երևանի պահածոների գործարանի Արևշատի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը։

6.1. Սեփականաշնորհել «Երևանի պահածոների գործարանի Ավշարի մասնաճյուղ» պետական ձեռնարկությունը` «Երևանի պահածոների գործարանի Ավշարի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

6.2. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով:

6.3. «Երևանի պահածոների գործարանի Ավշարի մասնաճյուղ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

6.4. «Երևանի պահածոների գործարանի Ավշարի մասնաճյուղ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

6.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 143 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 116 հազ. դրամ:

6.6. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

6.7. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 143 սովորական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 116 սովորական բաժնետոմսի:

6.8. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով), պետական բաժնեմասը տրոհելով 4 լոտի` յուրաքանչյուրում 29 բաժնետոմս` 29 հազ. դրամ մեկնարկային գնով:

6.9. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը համարվում են պետական սեփականություն և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից` մինչև դրանց հետագա տեղաբաշխումը:

6.10. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Երևանի պահածոների գործարանի Ավշարի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

6.11. Սահմանել, որ «Երևանի պահածոների գործարանի Ավշարի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում:

6.12. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երևանի պահածոների գործարանի Ավշարի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը։

7.1. Սեփականաշնորհել «Ապարանի «Պոլիմեր» պետական ձեռնարկությունը` «Ապարանի «Պոլիմեր» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

7.2. «Ապարանի «Պոլիմեր» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել 2 բնակելի շենքը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանք հանձնել պատգամավորների Ապարանի շրջխորհրդի գործկոմի տնօրինությանը:

7.3. «Ապարանի «Պոլիմեր» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 4191 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 3356 հազ. դրամ:

7.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 524 հազ. դրամ:

7.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1678 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

7.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Ապարանի «Պոլիմեր» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

7.8. Սահմանել, որ «Ապարանի «Պոլիմեր» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

7.9. Սահմանել, որ «Ապարանի «Պոլիմեր» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

7.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ապարանի «Պոլիմեր» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

8.1. Սեփականաշնորհել «Արտաշատի փորձարարական մեխանիկական գործարան» պետական ձեռնարկությունը` «Արտաշատի փորձարարական մեխանիկական գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

8.2. «Արտաշատի փորձարարական մեխանիկական գործարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

8.3. «Արտաշատի փորձարարական մեխանիկական գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

8.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 3110 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 2490 հազ. դրամ:

8.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1470 հազ. դրամ:

8.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 498 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

8.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Արտաշատի փորձարարական մեխանիկական գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

8.8. Սահմանել, որ «Արտաշատի փորձարարական մեխանիկական գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

8.9. Սահմանել, որ «Արտաշատի փորձարարական մեխանիկական գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

8.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արտաշատի փորձարարական մեխանիկական գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

9.1. Թույլատրել «Ավտոսերվիս» արտադրական կոոպերատիվին գնել «Հայավտոսերվիս» ՀՊՁ-ից վարձակալած 1580 հազ. դրամ արժեքով գույքը:

9.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10.1. Թույլատրել Շենավանի վարձակալական ձեռնարկությանը գնել «Երևանի տրիկոտաժե ձեռնոցների ԱՄ» պետական ձեռնարկությունից վարձակալած 1211 հազ. դրամ արժեքով գույքը:

10.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11.1. Սեփականաշնորհել «Ավտոձեռնարկություն» պետական ձեռնարկությունը` «Ավտոձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

11.2. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով:

11.3. «Ավտոձեռնարկություն» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհել որպես գույքային համալիր։

11.4. «Ավտոձեռնարկություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

11.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 1080 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 1080 հազ. դրամ:

11.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1542 հազ. դրամ:

11.7. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 1080 սովորական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 1080 սովորական բաժնետոմսի:

11.8. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով), պետական բաժնեմասը տրոհելով 10 լոտի` յուրաքանչյուրում 108 բաժնետոմս` 108 հազ. դրամ մեկնարկային գնով:

11.9. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը համարվում են պետական սեփականություն ու տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից` մինչև դրանց հետագա տեղաբաշխումը:

11.10. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Ավտոձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

11.11. Սահմանել, որ «Ավտոձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում:

11.12. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ավտոձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը։

12.1. Սեփականաշնորհել «Հայէլեկտրամեքառ» բազմաբնույթ առևտրամիջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Մասիսի ջերմոցային տնտեսությունը` բաց դասական աճուրդով:

12.2. «Հայէլեկտրամեքառ» բազմաբնույթ առևտրամիջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Մասիսի ջերմոցային տնտեսության մեկնարկային գինը սահմանել 485 հազ. դրամ:

12.3. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

12.4. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել աճուրդը:

12.5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայէլեկտրամեքառ» բազմաբնույթ առևտրամիջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության Մասիսի ջերմոցային տնտեսությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին» N 522 որոշումը:

13.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայէլեկտրամեքառ» բազմաբնույթ առևտրամիջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին» N 526 որոշման 2-րդ կետից հանել «դրանց աշխատավորական կոլեկտիվների կողմից ստեղծված բաց բաժնետիրական ընկերություններին» բառերը:

14.1. Սեփականաշնորհել «Ծաղկահովտի տրիկոտաժի գլխամասային ֆաբրիկա» պետական ձեռնարկությունը` «Ծաղկահովտի տրիկոտաժի գլխամասային ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

14.2. «Ծաղկահովտի տրիկոտաժի գլխամասային ֆաբրիկա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել Գեղաձորի արտադրամասը, Գեղադիրի արտադրամասը, Վարդաբլուրի արտադրամասը, Մելիքգյուղի արտադրամասը և դրանք սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14.3. «Ծաղկահովտի տրիկոտաժի գլխամասային ֆաբրիկա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

14.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 431 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 345 հազ. դրամ:

14.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1555 հազ. դրամ:

14.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 345 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

14.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Ծաղկահովտի տրիկոտաժի գլխամասային ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

14.8. Սահմանել, որ «Ծաղկահովտի տրիկոտաժի գլխամասային ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

14.9. Սահմանել, որ «Ծաղկահովտի տրիկոտաժի գլխամասային ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

14.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ծաղկահովտի տրիկոտաժի գլխամասային ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

15.1. Սեփականաշնորհել «Գեղադիրի արտադրամաս» պետական ձեռնարկությունը` «Գեղադիրի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

15.2. «Գեղադիրի արտադրամաս» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

15.3. «Գեղադիրի արտադրամաս» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

15.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 374 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 299 հազ. դրամ:

15.5. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

15.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 299 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

15.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Գեղադիրի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

15.8. Սահմանել, որ «Գեղադիրի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

15.9. Սահմանել, որ «Գեղադիրի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

15.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գեղադիրի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

16.1. Սեփականաշնորհել «Գեղաձորի արտադրամաս» պետական ձեռնարկությունը` «Գեղաձորի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

16.2. «Գեղաձորի արտադրամաս» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

16.3. «Գեղաձորի արտադրամաս» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

16.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 118 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 94 հազ. դրամ:

16.5. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

16.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 94 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

16.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Գեղաձորի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

16.8. Սահմանել, որ «Գեղաձորի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

16.9. Սահմանել, որ «Գեղաձորի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

16.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գեղաձորի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

17.1. Սեփականաշնորհել «Մելիքգյուղի արտադրամաս» պետական ձեռնարկությունը` «Մելիքգյուղի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

17.2. «Մելիքգյուղի արտադրամաս» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

17.3. «Մելիքգյուղի արտադրամաս» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

17.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 112 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 90 հազ. դրամ:

17.5. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

17.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 90 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

17.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Մելիքգյուղի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

17.8. Սահմանել, որ «Մելիքգյուղի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

17.9. Սահմանել, որ «Մելիքգյուղի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

17.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մելիքգյուղի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

18.1. Սեփականաշնորհել «Վարդաբլուրի արտադրամաս» պետական ձեռնարկությունը` «Վարդաբլուրի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

18.2. «Վարդաբլուրի արտադրամաս» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

18.3. «Վարդաբլուրի արտադրամաս» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

18.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 63 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 50 հազ. դրամ:

18.5. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

18.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 50 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

18.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Վարդաբլուրի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

18.8. Սահմանել, որ «Վարդաբլուրի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

18.9. Սահմանել, որ «Վարդաբլուրի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

18.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վարդաբլուրի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

19.1. Սեփականաշնորհել «Հայմանրամեծառ» առևտրամիջնորդային ֆիրմայի Կապանի N 1 ԴՁ» պետական ձեռնարկությունը`«Հայմանրամեծառ» առևտրամիջնորդային ֆիրմայի Կապանի N 1 ԴՁ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

19.2. «Հայմանրամեծառ» առևտրամիջնորդային ֆիրմայի Կապանի N 1 ԴՁ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

19.3. «Հայմանրամեծառ» առևտրամիջնորդային ֆիրմայի Կապանի N 1 ԴՁ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

19.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 323 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 323 հազ. դրամ:

19.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 2200 հազ. դրամ:

19.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 323 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

19.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Հայմանրամեծառ» առևտրամիջնորդային ֆիրմայի Կապանի N 1 ԴՁ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

19.8. Սահմանել, որ «Հայմանրամեծառ» առևտրամիջնորդային ֆիրմայի Կապանի N 1 ԴՁ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

19.9. Սահմանել, որ «Հայմանրամեծառ» առևտրամիջնորդային ֆիրմայի Կապանի N 1 ԴՁ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

19.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայմանրամեծառ» առևտրամիջնորդային ֆիրմայի Կապանի N 1 ԴՁ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

20.1. Սեփականաշնորհել «Հայմանրամեծառ» առևտրամիջնորդային ֆիրմայի դուստր ձեռնարկությունները, համաձայն N 1 ցանկի (կցվում է), նրանց աշխատավորական կոլեկտիվներին: Գույքի և տարածքի գնահատումը կատարել «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով:

20.2. Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հայմանրամեծառ» առևտրամիջնորդային ֆիրմայի դուստր ձեռնարկությունները, համաձայն N 2 ցանկի (կցվում է)` գույքի և կոլեկտիվի բացակայության, ինչպես նաև երկար ժամանակ տնտեսական գործունեություն չծավալելու պատճառով: Այդ օբյեկտների տարածքները հանձնել համապատասխան իշխանության տեղական մարմիններին, իսկ գույքը` նախարարության տնօրինությանը:

21.1. Սեփականաշնորհել «Շինինդուստրիա» նախագծային կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» պետական ձեռնարկությունը` «Շինինդուստրիա» նախագծային կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» («Շինարդ» ԲԸ) բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

21.2. «Շինինդուստրիա» նախագծային կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

21.3. «Շինինդուստրիա» նախագծային կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

21.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 101 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 81 հազ. դրամ:

21.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 17.1 հազ. դրամ:

21.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 81 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

21.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Շինինդուստրիա» նախագծային կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» («Շինարդ» ԲԸ) բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

21.8. Սահմանել, որ «Շինինդուստրիա» նախագծային կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» («Շինարդ» ԲԸ) բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

21.9. Սահմանել, որ «Շինինդուստրիա» նախագծային կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» («Շինարդ» ԲԸ) բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

21.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Շինինդուստրիա» նախագծային կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» («Շինարդ» ԲԸ) բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

22.1. Սեփականաշնորհել Երևանի «Սևան» հյուրանոցը` մրցույթի ձևով:

22.2. Ստեղծել մրցութային հանձնաժողով` համաձայն հավելվածի:

22.3. Մրցութային հանձնաժողովին` 2-շաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթի և դրա պայմանների մասին տեղեկատվություն:

23. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի դեկտեմբերի 9-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1995 թ.

դեկտեմբերի 9-ի N 106 որոշման

Կ Ա Զ Մ

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Անդրեասյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար (նախագահ)

Ա. Ավետիսյան

- ՀՀ կառավարության քարտուղարության տնտեսագիտական վարչության պետ (նախագահի տեղակալ)

Վ. Խաչատրյան - պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ
Վ. Ավանեսյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Մարկոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարի տեղակալ
Բ. Քոչարյան - ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար
Պ. Ղալթախչյան - ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետ
Ս. Թովմասյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության

քարտուղար-նախարար

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1995 թ.
դեկտեմբերի 9-ի N 106 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ  N 1

 

«ՀԱՅՄԱՆՐԱՄԵԾԱՌ» ԱՌԵՎՏՐԱՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ ՖԻՐՄԱՅԻ ԱՅՆ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՒՄ ԵՆ ԿՈԼԵԿՏԻՎԻՆ ՈՐՊԵՍ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐ

 

Ձեռնարկության անվանումը

Հասցեն

1

«Հայմանրամեծառ» ֆիրմայի

ֆիրմային խանութ-սրահ

քաղ. Երևան, Հ. Պարոնյան 7
Երևանի N 2 ՄԱԴՁ Ազատության 11
Երևանի N 3 ՄԱԴՁ Արցախի 28
Աշտարակի ՄԱԴՁ Սպանդարյան 27
Գյումրիի ՄԱԴՁ Մուսայելյան 167
Կամոյի N 1 ՄԱԴՁ Ազատության 39
Իջևանի N 1 ՄԱԴՁ Հովսեփյան 4
Գորիսի N 4 ՄԱԴՁ Գուսան Աշոտի 24
Բատիկյանի ՄԱԴՁ Կամոյի շրջ., գ. Բատիկյան
Չարենցավանի ՄԱԴՁ քաղ. Չարենցավան, 2-րդ թաղ., 8 շենք
Տաուշի ՄԱԴՁ Մ. Մաշտոցի 18
Վանաձորի N 1 ՄԱԴՁ Գ. Լուսավորչի 6-8
Երևանի N 16 ՄԱԴՁ Էրեբունու 16
Աբովյանի ՄԱԴՁ Կարմիր Բանակի 6
Գորիսի N 2 ՄԱԴՁ Արցախի 177
Գորիսի N 3 ՄԱԴՁ Գուսան Աշոտի 28
Մարտունու N 2 ՄԱԴՁ գ. Վաղաշեն
Անիի ՄԱԴՁ քտա. Մարալիկ
Ջերմուկի ՄԱԴՁ քաղ. Ջերմուկ, Ձախափնյակ, 40
Սևանի ՄԱԴՁ Շահումյան 35
Վարդենիսի ՄԱԴՁ Լեռնագործների 1

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1995 թ.
դեկտեմբերի 9-ի N 106 որոշմամբ

Ց Ա Ն Կ  N 2

 

«ՀԱՅՄԱՆՐԱՄԵԾԱՌ» ԱՌԵՎՏՐԱՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ ՖԻՐՄԱՅԻ ԱՅՆ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ

 

Ձեռնարկության անվանումը

Հասցեն

1

2

Երևանի N 1 ՄԱԴՁ Վաղարշյան 5
Նոր Գեղիի ՄԱԴՁ Նաիրիի շրջ., գ. Նոր Գեղի
Արմավիրի ՄԱԴՁ  քաղ. Հոկտեմբերյան, Երևանյան 50
Դիլիջանի N 1 ՄԱԴՁ Սայաթ-Նովայի 8
Արագածի ՄԱԴՁ Արագածի շրջ., գ. Ծաղկահովիտ
Վայքի N 2 ՄԱԴՁ քտա. Վայք
Դիլիջանի N 2 ՄԱԴՁ քաղ. Դիլիջան
Իջևանի N 2 ՄԱԴՁ Թբիլիսյան խճ., 3
Իջևանի N 3 ՄԱԴՁ գ. Գեղահովիտ, Հովսեփյան 4
Վանաձորի N 2 ՄԱԴՁ Մարքսի 6
Կամոյի ՄԱԴՁ գ. Կարմիրգյուղ
Արագածի N 2 ՄԱԴՁ գ. Ծաղկաշեն
Վայքի N 1 ՄԱԴՁ քտա. Վայք
Մեղրու ՄԱԴՁ Մեղրու շրջ., քտա. Ագարակ
Կարմիրի ՄԱԴՁ քտա. Կարմիր, Բորյան եղբայրների 8
Ալավերդու ՄԱԴՁ Ջրավազան 3
Երևանի N 4 ՄԱԴՁ Տեր-Գաբրիելյան 13
Երևանի N 5 ՄԱԴՁ Երկաթգծի կայարան
Երևանի N 8 ՄԱԴՁ Նոր օդանավակայան
Երևանի N 10 ՄԱԴՁ 15-րդ թաղ., 4, բն. 83
Երևանի N 11 ՄԱԴՁ Վաղարշյան 3
Երևանի N 12 ՄԱԴՁ Կուտուզովի 5
Երևանի N 15 ՄԱԴՁ Լենինգրադյան 16
Արթիկի ՄԱԴՁ քաղ. Արթիկ, Տուֆագործների 39
Տաշիրի ՄԱԴՁ քաղ. Տաշիր, Նաիրիի 25
Տաշիրի բազա քաղ. Տաշիր
Բաղրամյանի ՄԱԴՁ Բաղրամյան ավ., Երևանյան 4
Գուգարքի ՄԱԴՁ քաղ. Վանաձոր, Էնգելսի 14
Ախուրյանի ՄԱԴՁ գ. Ախուրյան
Արարատի N 2 ՄԱԴՁ Արարատի շրջ., գ. Փոքր Վեդի
Երևանի N 7 ՄԱԴՁ 16-րդ թաղ., Մազմանյան 16
Երևանի N 14 ՄԱԴՁ Նոր Նորքի 6-րդ զանգվ., 13
Նոր Երզնկայի ՄԱԴՁ Նաիրիի շրջ., Նոր Երզնկա ավ.
Էջմիածնի N 1 ՄԱԴՁ Էջմիածնի շրջ., գ. Հայթաղ
Մասիսի ՄԱԴՁ քտա. Մասիս, 4-րդ փող.
Հրազդանի ՄԱԴՁ Երևանյան 44
Գորիսի  N 1 ՄԱԴՁ Մարքսի 2
Մարտունու  N 1 ՄԱԴՁ գ. Վարդենիկ
Ստեփանավանի ՄԱԴՁ Պապյան 63 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.06.1996, N 174 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան